Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Սյուզաննա Խոջամիրյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից: Սյուզաննա Խոջամիրյանը մինչ այդ զբաղեցնում էր թանգարանի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը: Մրցույթը կայացել է մայիսի 17-ին, որին մասնակցել են 3 հոգի՝ արդեն նորընտիր տնօրենը, Վարդան Գրիգորյանն ու Մհեր Կումունցը:

Իսկ այսօր՝ մայիսի 20-ին, մաեստրո Տիգրան Մանսուրյանը քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ այցելել է տուն-թանգարան: Խ. Աբովյանի տոհմական տանը եւ թանգարանի ցուցասրահում շրջայց կատարելուց հետո, մաեստրոյի հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը: Մասնավորապես անդրադարձ է եղել Գեւորգ Արմենյանի 1960 թվականին գրած «Խաչատուր Աբովյան» օպերան կրկին բեմադրելուն:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը գործում Երեւանի Քանաքեռ թաղամասում՝ քանաքեռցի Աբովյանների տոհմական տանը, որտեղ ծնվել է նաեւ հայ նոր գրականության հիմնադիր, դեմոկրատ ու լուսավորիչ Խաչատուր Աբովյանը: Հարթ տանիքով միահարկ տունը՝ բաղկացած երեք սենյակից եւ մեծ պատշգամբից, շուրջ 200 տարի առաջ կառուցել էր գրողի պապը՝ Ապովը։

Թանգարանի շենքի՝ հյուսիսային երկհարկանի մասում տեղադրված են ցուցասրահները, դահլիճն ու աշխատասենյակները: Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական եւ հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ եւ հետագա հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր եւ այլն։

Տպել
704 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ