Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել․ Նիկոլ Փաշինյան

Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ՝ նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: Այս մասին այսօր դատական համակարգի վերաբերյալ իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ, չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար․

«Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»,-ասաց ՀՀ վարչապետը:

Տպել
655 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ