Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց. Երեւանի քաղաքապետարան (տեսանյութ)

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների:

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանից, անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: 

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք դադարեցնել ապօրինի առևտուրը: Մեր պահանջից հետո եղան անձինք, որոնոք անմիջապես ենթարկվեցին, սակայն ոմանց համար դա բարձր եկամտաբերության գործունեություն է, և ամեն գնով փորձեցին չենթարկվել, ինչի պատճառով տեղափոխվեցին ոստիկանության բաժին՝ օրինական պահանջները չկատարելու համար: Նշեմ նաև, որ այդ անձանցից մեկի մոտ ոստիկանության բաժնում իրականացված զննությամբ հայտնաբերվել է դանակ և կռփազենք, և այդ փաստի առիթով արդեն իսկ նախապատրաստվում են նյութեր»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Չնայած նախազգուշացումներին ու վաճառք իրականացնողների թույլ տված խախտումներին՝ օրինազանց քաղաքացիները փորձել են նաև խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը:

«Եղավ նաև այնպիսի անձ, որը եկավ բարոյահոգեբանական, այսպես ասած, աջակցություն ցուցաբերելու այդ առևտրականներին, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գարեջրի շիշը ձեռքին, բարձրացավ նորաբաց այգու մայթին՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այստեղ զբոսնող քաղաքացիների հանդեպ: Ճանապարհային ոստիկանությունն անմիջապես արձագանքեց, և անձը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հատուկ տարածք»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց:  

«Անհայտ է մնում, թե այդ գործունեություն իրականացնողը բժշկական զննություն անցե՞լ է, ի՞նչ պայմաններում է պատրաստում այդ հումքը, որից ստանում է «բամբակ» և որը գայթակղում է երեխաներին, թեև իրենից վտանգ է ներկայացնում: Միգուցե այդ գործունեություն իրականացնողը տուբերկուլյոզով հիվանդ է, չէ՞ որ նա երեխաների հետ է շփվում, բացի այդ, ինչ պարբերականությամբ է վերջինս բժշկական զննություն անցել, ինչ հաճախականությամբ են այդ սարքերը ախտահանվում, միգուցե տարաները երբևէ չե՞ն ախտահանվում: Ես խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը»,- նշում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամքերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը: 

Թեև անզեն աչքով տեսանելի են այն պայմանները, որտեղ պատրաստվում է քաղցր «բամբակը», մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում են օգտվել դրանից: Հարցումների ընթացքում լսեցինք տարբեր կարծիքներ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանը մինչ օրս վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 300 արձանագրություն է կազմել:

«Անզիջում է լինելու այդ պայքարը, և այդ պայքարում մենք պայմանականորեն տարանջատել ենք երկու խումբ. առևտրականների մեջ կան անձինք, ովքեր իրականում սոցիալապես անպահով վիճակում են, տարեցներ են, ունեն հացի խնդիր: Այդ անձանց հետ մենք տանում ենք բացատրական աշխատանք, ուղղորդում ենք դեպի շուկաներ, միջոցներ ենք ձեռնարկում նոր շուկաների ստեղծման համար: Սակայն կա նաև անձանց մի խումբ, որն ամեն գնով փորձում է զբաղվել ապօրինի առևտրով: Մենք այդ անձանց նկատմամբ լինելու ենք անզիջում, բացարձակապես թույլ չենք տալու մեր քաղաքը վերածել արևելյան շուկայի»,- ընդգծում է քաղաքապետարանի առևտրի և սպասարումների վարչության պետը:

Որպեսզի վարչարարությունն առավել արդյունավետ լինի, քաղաքապետարանը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այն դեպքերում, երբ ապօրինի առևտրով զբաղվողները չեն ենթարկվի նախազգուշացումներին,  քաղաքապետարանը կառգրավի վաճառվող ապրանքը: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մտածի իր և իր երեխայի առողջության մասին՝ խուսափելով փողոցում վաճառվող ամեն տեսակի կասկածելի ծագումով ապրանքներից: Բացօթյա ապօրինի առևտրի վերացումը մեծապես նաև այս վերաբերմունքից է կախված:

Տպել
1323 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ