Հուսամ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք. սա է միակ ճանապարհը. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վարչապետի երեկվա կոչին ու այսօր մեկնարկած ակցիային՝ ընդդեմ դատաիրավական համակարգի:

Փաստաբանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Գրածս կարող է երկար թվալ, բայց խնդրում եմ կարդալ մինչեւ վերջ։

Հանրապետության վարչապետի ուշ երեկոյան կոչը, համաձայն որի առավոտյան դատարանների մուտքերը եւ ելքերը պետք է փակել, շատերի համար անսպասելի կարող է լինել։ Ինձ համար՝ ոչ։ Ես արդեն շուրջ մեկ տարի իմ հրապարակային խոսքում խնդրել եւ կոչ եմ արել դատական իշխանությանն արձագանքել երկրում տեղի ունեցող փոփոխություններին, վերագտնել իրեն նոր իրողության մեջ եւ անմիջապես առաջ գալ դատական իշխանության բովանդակալից ռեֆորմի եւ անցյալի խութերը հարթելուն ուղղված առաջարկով կամ, առնվազն, դատական իշխանության ներսում այս հարցով անկեղծ քառախոսության (իշխանության երեք ճյուղերի եւ քաղաքացիական հասարակության) նախաձեռնությամբ։ Նշել եմ նաեւ, որ այս լռությունը խնդրի լուծում չէ, այլ դրա ձնագնդի էֆեկտով մեծացման, քանի որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները չեն կարող ձեռքերը ծալած նստել եւ սպասել դատական իշխանության ինքնաքայքայմանը։ Իսկ այդ կանխելուն ուղղված նրանց միջամտությունը ամենեւին էլ համաչափ լինել կամ թվալ չի կարող, քանի որ այդպիսին է իրերի բնույթը։ Ամենաօպտիմալ փոփոխությունները կարող են իրականացվել եւ արվել միայն հենց դատական իշխանության նախաձեռնությամբ, ինչը, ցավոք, ոչ միայն տեղի չի ունենում, այլ վիճակն ավելի է վատթարանում։ Միաժամանակ, սպասելիքները գործադիր եւ օրենսդիր իշխանություններից, ինչպես նաեւ պետական/իրավական անվտանգության նկատառումները մամլիչի նման նրանց սեղմելու են միջամտել այս ճգնաժամային վիճակին։ Եւ մենք, այս պահին այդ միջամտության նախաշեմին ենք արդեն։

Հիշատակված կոչով քաղաքացիներիս առաջարկվել է փակել դատարանների մուտքերի եւ ելքերի դռները։ Ինչպե՞ս ես կարձագանքեի այս կոչին, ինչպե՞ս եմ ես այն հասկանում։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի կկանգնեի իմ նախընտրած դատարանի դռան առջեւ առավոտյան եւ, դատարանի վարչական շենք մտնելու ցանկություն ունեցող ցանկացած դատավորի կամ դատարանի աշխատակազմի աշխատակցի մոտենալիս կողջունեի նրան եւ, եթե նույնիսկ պատեհ առիթ ու հնարավորություն չլիներ ասելու այսքանը, կհամարեի, որ նա իմ աչքերի մեջ կարդալու է, որ ես գիտեմ, որ նա կամ իր կոլեգան՝

- Քաղաքական բանտարկյալներ բանտող դատավոր է եղել։ Մարդիկ, որոնք չպետք է լինեին բանտերում, բայց իր կամ իր կոլեգայի անիրավության պատճառով նրա եւ ընտանիքի անդամների կյանքերն են մաշել բանտերում։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Հայաստանը հասցրել են այնպիսի վիճակի, որ աշխարհում առաջին անգամ քաղաքական բանտարկյալների ճշգրտման չափորոշիչները ստեղծվել են հղում անելով նաեւ Հայաստանում տիրող իրավիճակին եւ քաղաքական բանտարկություններին պրակտիկային։ Կրկին, Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ նման հազարավոր հասարակ քաղաքացիներին իրենց տանից սեփականազրկել է՝ քաղաքական եւ տնտեսական խմբավորումների եւ հանքարդյունաբերության գիշատիչներին գերշահույթ ապահովելու համար, իսկ ինձ ու իմ ընտանիքին՝ անտնություն, շատերիս էլ՝ արտագաղթ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Մարդասպաններին ազատ է արձակել, կեղծիքներով այլոց է դատապարտել։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ նման՝ օրվա ապրուստը վաստակող եւ իր՝ դատավոր եւ նրա ընտանիքի համար էլ հարկերի ձեւով բաժին հանող գործարարին, բանվորին, գյուղացուն, որ իր արդարության նկատմամբ հավատով կանգնել եմ իր առջեւ, իրավազրկել է հօգուտ մեկի, որ գնել է իր պատիվը եւ իշխանությունը կաշառքով եւ սասանել իմ հավատը պետության, արդարության եւ, առհասարակ, մարդու նկատմամբ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իր կամ իր կոլեգաների գործերով եւ վարքով հասել է նրան, որ մի գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի կոչը կամ նախազգուշացումը իր հարազատ «իրավապաշտպանները» համարում են ճնշում իր կամ իր կոլեգաների կամ իր համակարգի նկատմամբ։ Նույնիսկ չգիտակցելով, որ չկա ավելի ստորացուցիչ բան որեւէ դատավորի համար, քան մի կոչը կամ նախազգուշացումը ճնշում համարելը։ Կարծես թե դատավորները նապաստակներ են։ Մինչդեռ, նրանք այս հասարակության մեջ իրենց համարձակությամբ եւ կուռ բարոյականությամբ ամենաերեւելիները պետք է լինեին։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Դատապարտել է իմ նման շարքային քաղաքացուն՝ արդարադատության վերջին հույսը որոնել այլազգի դատավորների դատարաններում, թեկուզեւ այդ նպատակի համար եմ ես պահում իմ սուղ միջոցներով իր եւ իր կոլեգաների ընտանիքները եւ նրանց տրամադրել բազում երաշխիքներ, որոնցից զուրկ են այլ մասնագիտությունների մարդիկ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զինվորական ծառայության մեջ ոչ մարտական պայմաններում սպանված որդու, հոր, եղբոր գործով, փոխարենը նույն պետության անունից ինձ տրված բարոյաակն եւ իրավական երաշխիքների համաձայն բարոյական, իրավական եւ նյութական բավարարումը եւ արդարադատությունն առաջնահերթությամբ տրամադրելու, ինձ դատապարտել է տասնամյակներով արդարադատություն որոնել միջազգային դատավորներից։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- ինքներդ կարող եք ավելացնել ամեն մեկիդ հետ տեղի ունեցածը, եթե այստեղ չեք գտնում ձեզ։

Եւ ես հիմա հենց այդ Հայաստանի Հանրապետությունն եմ, ինչպես եւ իմ նման այլոք իմ կողքին կանգնած։ Եւ, որ ես կանգնած եմ այդտեղ իր հետ ամենաանկեղծ խոսակցություն ունենալու համար, թե ինչ է լինելու մեր բոլորի այս օրն ու ապագան սրանից հետո։ Եւ որ այս վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ, ընդամենը մի քանի ժամ եմ խնդրում իրենից իմ հետ կանգնելու եւ բարեկրթության բոլոր պահանջների պահպանմամբ խոսելու, բացատրելու ինձ մեր համատեղ անցյալի իր պատմությունը եւ համատեղ ապագայի իր տեսլականը, սպասելով, մինչեւ մենք իրար հետ կունկնդրենք սպասվելիք ուղերձին։

Ես գիտեմ, որ դատավորների մեջ կան մարդիկ, որոնք իրենց երդմանը հավատարիմ են մնացել։ Ես ամեն եկողի մեջ որոնելու եմ այդպիսինին, որովհետեւ, որպես Հայաստանի Հանրապետություն, ես իմ վարձած բարձրաստիճան ծառաների միջոցով նրանց համար սրընթաց առաջխաղացում եմ ակնկալելու, հասկանալով, որ Հայաստանում արդարադատության խավարի տարիներին, արդարադատ դատավորը մահապարտ զինվորականի պատիվը պետք է ունենա։

Ես ոչ մեկի չեմ խոչընդոտելու իր ընթացքը։ Եթե այդ դատավորը (կամ դատարանի աշխատակազմի աշխատակիցը), այնուամենայնիվ, պատիվ չի համարի ինձ՝ քաղաքացուս հետ սոլիդարաբար կանգնել եւ սպասել իմ համար նախապատրաստված ուղերձին/ելույթին, ես ամեն ինչ անելու եմ, որ նրան որեւէ մեկը մատով չդիպչի։ Որովհետեւ, ինձ համար, ի տարբերություն իրեն, Հայաստանի Հանրապետությունը ինքնահաստատման կամ անաշխատ ապրուստի հայթհայթման միջոց չի։ Հայաստանի Հանրապետությունը՝ ես եմ։ Կարեւոր է, որ նա հասկանա, որ անկախ իր նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, ես գիտեմ, որ դատավորի պատմուճանը, որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, ինձ համար անձեռնմխելի է։ Ինչպես՝ Հայաստանի դրոշը, զինանշանը, ուսադիրը, ․․․

Եթե նա կկարծի, որ իմ հետ խոսելիք չունի, ես նրան չեմ խոչընդոտելու իր նպատակավայրը գնալ։ Լուռ մի կողմ կքաշվեմ իմ համախոհների հետ՝ նրա առջեւ բացելով միջանցք դեպի իր աշխատավայրը։ Եւ թող դա թող լինի իր՝ «ամոթի լուռ միջանցքը»։

Ես հույս եմ ունենալու, որ դատավորները չեն ընտրելու խուսափելու կամ «ամոթի լուռ միջանցքով» անցնելու տարբերակը։ Այլ, օգտագործելով առիթը իմ հետ՝ Հայաստանում արդարադատության կուռ , արդյունավետ եւ հեղինակավոր համակարգ կառուցելու հարցում սոլիդարություն դրսեւորել, ճիշտ ժամանակին կգան աշխատանքի եւ ինձ հետ համատեղ, մարդկային ամենաջերմ հարաբերության եւ քննարկման պայմաններում կսպասեն իմ թիվ 1-ին ծառայի ուղերձին։ Իր աշխատասենյակում սուրճից էլ չէի հրաժարվի ։)

Ինչու՞ նրա ուղերձին։ Ո՛չ, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանն է կամ մեկ այլ ոք։ Ո՛չ, որովհետեւ նա վարչապետ է։ Ո՝չ, որովհետեւ նա իմ ընկերն է, եղբայրն է, հակառակորդն է, ․․․։ Այլ որովհետեւ նա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում այդքան սպասված դեմոկրատական լեգիտիմ ընտրություններով ձեւավորված իմ իշխանությունը ներկայացնող իմ գործադիր ծառան է, որը պետք է այլ՝ օրենսդիր եւ դատավոր ծառաների հետ լուծեն, թե ինչպես ենք անելու, որ այլեւս վերջ տանք վերեւի շարքին եւ բավարարում տանք իրավազրկվածներին։

Եւ ես ամեն ինչ անելու եմ, որ եթե ոմանք կարծում էին, որ ես գալու եմ իմ տասնամյակներով կուտակված արդարացի ցասումն ու զայրույթը տեղամ դատավորների վրա, փաստեմ, որ եկել եմ նրանց ձեր հետ միասնություն եւ համերաշխություն առաջարկելու։ Որովհետեւ իմ ծառաները բավարար հիմքեր ունեն արդեն անողոքաբար Սահմանադրությունն ու օրենքները գործադրելու դատավորների նկատմամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր արդարության դատելու։ Ես այդտեղ այլեւս անելիք չունեմ, իրենց հոգսն է, թող քաշեն։ Այդ ես եմ, որպես Հայաստանի քաղաքացի, որ կարող եմ բարեխոսել նրանց համար, ով սայթաքել, բայց դեմքով դեպի մարդն է մնացել կամ կխոստանա այդպես։

Ես հույս ունեմ, որ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները նույն այս տրամադրվածությունն ունեն այսօր, եւ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք։

Սա է ճանապարհը։ Չկա ուրիշ։

Բարի ու բեղուն օր եմ մաղթում բոլորիդ»։

Տպել
9214 դիտում

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ