Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

19/05/2019 schedule10:30

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ կյանքին վերջ տալու նպատակով Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջից» փորձում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ, կարողացել են համոզել քաղաքացուն, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է նրան հետ բերել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին: Կայքի տեղեկություններով, քաղաքացին Շիրակի մարզում հաշվառված, սակայն ժամանակավորապես Արմավիր քաղաքում բնակվող 29-ամյա Մ.Ս.-ն է:

Նա այդ քայլին է դիմել, քանի որ աշխատում է Արմավիր քաղաքի ավտոլվացման կետերից մեկում և այդ կետի սեփականատեր, Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա Ռոլանդ Հովհաննիսյանը մերժել է վերջինիս խնդրանքը, այն է` չաշխատել այդ վայրում, ինչից հետո Ռ. Հովհաննիսյանը ծեծի է ենթարկել Մ.Ս.-ին և, նվաստացած զգալով, փորձել է կամրջից ցած նետվելով ինքնասպան լինել:

Նշվում է, որ ավտոլվացման կետի սեփականատեր Ռ. Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
589 դիտում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը պարտվեց բռնցքամարտի 1/8 եզրափակչում (լուսանկարներ)

Թբիլիսիում մեկնարկել է «Ամոթ է» խորագրով 5-րդ բողոքի ցույցը

Լանա դել Ռեյի հայաստանցի երկրպագուները խնդրում են նրան Հայաստան հրավիրել

Երվանդ Խունդկարյանի հրամանով հուլիսի 11-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել

Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարին

Վանաձորի տնակներից մեկում հայտնաբերվել է 60-ամյա քաղաքացու դի

Ինչո՞ւ է պետական միջոցների ու ծախսերի հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին