Երազ, երազ այս աշխարհում. Թորոսյանին սիրել են մանկուց

18/05/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 18-ի համարում

Չնայած ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը կոռեկտ չի համարում խոսել ԱԺ նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին, քանի դեռ այդ աթոռը դատարկ չէ, սակայն նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստը, մեր տեղեկությամբ, որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել եւ պաշտպանել հենց Թորոսյանի  թեկնածությունը։ ՀՀԿ փոխնախագահի թեկնածությունն անցել է առանց դեմ եւ ձեռնպահի։ Չնայած, ՀՀԿ-ից պաշտոնապես փոխանցում են, որ այդ հարցին իրենք կանդրադառնան միայն Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո։ Տիգրան Թորոսյանն այդ նիստին չի մասնակցել, քանի որ Հայաստանում չէր, բայց քիչ հավանական է, որ նա դեմ լիներ սեփական թեկնածությանը, որովհետեւ դեռ 2000-ի սեպտեմբերին, երբ ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանի գործերը վատացան, Տիգրան Թորոսյանը, մի կողմ դնելով իր բնածին համեստությունը, անձամբ էր բանակցում Արամ Զ. Սարգսյանի, Սմբատ Այվազյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հետ` իրեն ԱԺ խոսնակ ընտրելու համար։

Այնպես որ, Տիգրան Թորոսյանի հարցում պրոբլեմներ չեն առաջանա։ Ի դեպ, առայժմ դեռ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին մեր հարցին ի պատասխան ասաց, որ Թորոսյանի թեկնածությանն ինքը լավ է վերաբերում, որովհետեւ Տիգրանը լավ մարդ է։ Իսկ թե ինչպե՞ս կքվեարկի ՕԵԿ-ը լավ մարդ Տիգրան Թորոսյանի թեկնածությանը, ըստ Արթուր Բաղդասարյանի, դա արդեն խմբակցությունում քննարկելու հարց է։ Ինչեւէ, այսօր արդեն պարզ է, որ ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանն ալտերնատիվ չի ունենա. խորհրդարանական ընդդիմությունը որոշել է այդ պաշտոնում թեկնածու չառաջադրել երկու հիմնական պատճառով՝ նա՛խ, որ իրենք քաղաքական խեղկատակներ չեն, որպեսզի մասնակցեն Քոչարյանի աշխատասենյակում մինչեւ վերջին խազը գծված սցենարին, եւ երկրորդ՝ պարզապես անլուրջ է թեկնածու առաջադրել մի խորհրդարանի խոսնակի պաշտոնում, երբ ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ այդ խորհրդարանը լեգիտիմ չէ։

Եւ չնայած «Արդարություն» խմբակցության նիստը նախատեսված է միայն այսօր, սակայն խմբակցության պատգամավորները բացառում են, որ նիստը որոշի ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել։ Իսկ ինչո՞ւ է ԱԺ նախագահի  պաշտոնում առաջադրվելուց հրաժարվում Արտաշես Գեղամյանը, որը 1999-ին համարձակություն ունեցավ իր թեկնածությունն առաջադրել Կարեն Դեմիրճյանի դեմ: «Ես երբեք չեմ ստանձնի քաղաքական կամիկաձեի դեր եւ երբեք իմ եւ մեր կուսակցության ապագան չեմ փոխի աթոռի հետ»,- մեզ հետ զրույցում ասում է «Ազգային միաբանության» նախագահը` ավելացնելով, որ այդ ընտրության արդյունքները կանխորոշված են: «Բացառությամբ խորհրդարանական ընդդիմության, մնացած բոլորը, այդ թվում նաեւ ՕԵԿ-ից դուրս եկածներն ու ՕԵԿ-ում մնացածները, կքվեարկեն այնպես, ինչպես կորոշի Ռոբերտ Քոչարյանը»,- ասում է Գեղամյանը։

Իհարկե, ընդդիմության հրաժարումը ազատվող պաշտոններից չի նշանակում, որ նրանք այդ նիստին չեն մասնակցի: «Մենք ամենայն ուշադրությամբ կհետեւենք, թե ո՞ր քաղաքական ուժը ի՞նչ դրսեւորումներ է ցուցաբերում, եւ մեր ելույթներով մեր ընտրողներին կբացատրենք ու կհիմնավորենք, թե ինչո՞ւ չենք մասնակցելու քվեարկությանը»,- ասում է «ԱՄ» նախագահը։ Ըստ ամենայնի, Տիգրան Թորոսյանի անդորրը չի խախտի նաեւ ՄԱԿ խորհրդարանական խմբակցությունը։ Եւ չնայած այդ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը կարծում է, որ բարոյական չէ կռիվ տալ այն արջի մորթու համար, որը դեռ տայգայում իր համար ման է գալիս, սակայն ՄԱԿ-ը եւս դժվար թե փորձի խախտել Քոչարյանի որոշումների տրամաբանությունը։ Ինչ վերաբերում է «Ժողպատգամավորին», ապա այդ խումբը հրաժարվում է ազատվելիք այն պաշտոններից, որոնք Քոչարյանն ու կոալիցիան պատրաստ են զիջել իրենց։

Ու եթե Տիգրան Թորոսյանը դառնա ԱԺ նախագահ, ապա ԱԺ փոխխոսնակի պաշտոնը կրկին կտրվի ՀՅԴ-ին. կամ էլ կգտնեն անկախ մի պատգամավոր, որը կհամաձայնի վերցնել այն։ Այդուհանդերձ, նույնիսկ այն, որ ամեն ինչ, կարծես, կանխորոշված է, եւ Տիգրան Թորոսյանին ԱԺ նախագահ դարձնելու քվեարկությունն ընդամենը ձեւական արարողություն է ենթադրում, դա չի նշանակում, թե անակնկալներ հնարավոր չեն։ Իսկ անակնկալն այն է, որ հենց Հանրապետական խմբակցությունում մեծ թվով պատգամավորներ դեմ են Տիգրան Թորոսյանի թեկնածությանը։ Համենայնդեպս, այդ պատգամավորները վստահեցնում են, որ եթե վարչապետն իրենց անձամբ չկանչի եւ չստիպի երդվել, որ Թորոսյանին կողմ կքվեարկեն, Թորոսյանը 66 ձայն հավաքելու որեւէ շանս չունի։ Մեր զրուցակից պատգամավորները գտնում են, որ ԱԺ նախագահի պաշտոնում շատ ավելի ճիշտ կլիներ ՀՀԿ խորհուրդն առաջարկեր Գագիկ Մելիքյանի կամ Գագիկ Մինասյանի թեկնածությունները:

«Չնայած, մեզ համար հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը միայն Թորոսյանի թեկնածության դեպքում կհամաձայներ այդ պոստը տալ ՀՀԿ-ին, որովհետեւ Թորոսյանի դեպքում Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ցանկացած հնարավոր սաբոտաժից կարող է իրեն ապահովագրված համարել»,- ասում են ՀՀԿ-ում։ Ինչեւէ, քանի որ երկուշաբթի օրը մեկնարկող քառօրյայում, համաձայն օրենքի, լուծվելու է միայն Արթուր Բաղդասարյանի հրաժարականի հարցը, ուստի թափուր մնացած պաշտոններում ընտրությունները կկազմակերպվեն արտահերթ նիստով։ Ինքը՝ Տիգրան Թորոսյանը, ի տարբերություն 2000-ի, այս անգամ սեփական լոբբինգով չի զբաղվում՝ այդ գործը թողնելով Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ այս օրերին ԱԺ հանրապետական փոխխոսնակը զբաղված է ընդունելով ԱԺ աշխատակազմի եւ  տարբեր վարչությունների պետերին, որոնք, շրջանցելով Արթուր Բաղդասարյանի կաբինետը, ուղիղ գրոհում են Թորոսյանի մոտ։ Պարզվում է, նրանք բոլորը մանկուց սիրել են  Թորոսյանին եւ միշտ մտածել են՝ ո՞նց անեն, որ իրենց կյանքի մի հատվածում գոնե մի քիչ աշխատեն նրա հետ։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1301 դիտում

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը