Խելագար էի դարձել, որ չէի կարողանում գալ. Ղուկասյանը 16 տարի անց վերադարձել է հայրենիք, բայց մաքսատանը խնդիրներ կան

16 տարի արտերկրում ապրելուց հետո, արդեն մի քանի օր է՝ հայրենիք է վերադարձել ազատ լրագրող Վահագն Ղուկասյանը: Ղուկասյանը այն քաղաքացիների թվին է պատկանում, որոնք տարիներ առաջ քաղաքական ճնշումներից ու հալածանքներից խուսափելու համար ստիպված արտագաղթեցին Հայաստանից: 2003 թվականին նա մեկնել է Ֆրանսիա, այնտեղ ապրելով շուրջ 16 տարի՝ այսօր այստեղ է: Վահագն Ղուկասյանի հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Ղուկասյան, մեր ընթերցողներից շատերը կարող են չիմանալ, թե ինչն է ձեզ ստիպել տարիներ առաջ լքել հայրենիքը:

- 2003 թվականի հունվարի 16-ին, երբ հերթական անգամ քննչականից կանչեցին ու հայտնեցին, որ ինձ ազատազրկում է սպառնում, հենց այդ գիշեր ես լքեցի երկիրը: Հանցագործ աշխարհին բազմաթիվ անգամներ մրոտած անձնավորության համար վտանգավոր էր բանտ ընկնելը, դրա համար որոշեցի փախնել: Մինչ այդ էին սկսվել իմ նկատմամբ հետապնդումները, ծեծն ու սպառնալիքները: Նույն թվի հունվարի 10-ին ինձ խուզարկցեին, հարցաքննեցին Տիգրան Նաղդալյանի սպանության կասկածներով: Բնակարանիցս տարան երեխաներիս գլխարկները, իբր Նաղդալյանին սպանողի գլխարկից են նկատել իմ վրա, առգրավեցին համակարգիչս, սիդի եւ ֆլոպի տեսակի 37 դիսկեր, 20 տեսաերիզ, էլեկտրոնային ծոցատետրս, մի խոսքով՝ ամեն ինչ ինչը կարող էր ինֆորմացիա պարունակել: Կարծում եմ՝ նրանց նպատակն էր՝ կորզել եւ տիրանալ այն բոլոր ինֆորմացիաներին, որոնց ես տիրապետում էի:

- Եթե չեմ սխալվում, այստեղ փոքրիկ բիզնես էլ ունեիք, ինչ եղավ դրա հետ:

- Արհեստանոցս. այն տեղավորել էի ավտոբուսի մեջ եւ այնտեղ էի աշխատում, կաշվի վերանորոգմամբ էի զբաղվում, ատրճանակի պատյաններ, գոտի եւ նամանտիպ բաներ էի սարքում: Ամեն օր մինչեւ օրվա երկրորդ կեսը այդտեղ էի աշխատում, դրանից հետո իմ հետաքրքրությունն ու զբաղմունքը քաղաքականությունն էր: 1998 թվականին, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, ես նկատեցի, որ մեր երկիրն օր-օրի վերադառնում է սովետական կարգերին, մարդիկ սկսեցին զրկվել ազատ խոսքի իրավունքից, այդ ժամանակ ես իմ պարտքը համարեցի զբաղվել քաղաքականությամբ: Արհեստանոցս, ի տարբերություն մնացած մարդկանց արհեստանոցների, որտեղ պատերին մերկ աղջիկների նկարներ էին կախված՝ ամբողջը 1988-ի շարժման նկարներ էին: Այդ ժամանակ ինձ մոտ էին գալիս ուսանողներ, լրագրողներ, պատմաբաններ, երկար զրուցում էինք, նրանց շատ էր հետաքրքրում իմ այդ փոքրիկ անկյունն ու ծավալած գործունեությունս: Այդ ժամանակ զգացի, որ կարող եմ ավելի մեծ լսարան ունենալ ու մտահոգող հարցերի մասին բարձրաձայնել: Արհեստանոցս դարձրել էի փոքրիկ քաղաքական անկյուն: Սկսեցի ինֆորմացիաներս ու վերլուծություններս գրի առնել, սակայն հենց առաջին հոդվածիցս հետո Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, ընկավ հետեւիցս, որից հետո էլ սկսվեցին սպառնալիքները, ծեծն ու ահաբեկումները: Երբ գրեցի 20 էջից բաղկացած «Դիտորդի վարկածը» գրքույկս՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, ինձ տարան վարչություն ու մի լավ ծեծեցին: Դրանից հետո սկսվեց մնացած հոդվածներիս շարքը, որոնց մեծ մասը «Հայական ժամանակ»-ում են տպագրվել: ԱԱԾ-ին վերաբերող մի հոդված գրեցի, որ եթե իրենք իրենց տեղում լինեին՝ Հոկտեմբերի 27-ը կկանխվեր, հիշում եմ՝ նյութը տպագրվեց շաբաթ օր, երկուշաբթի աշխատանքային օրը արհեստանոցս պայթեցրեցին. դա իշխանության պատվերն էր: Հաջորդ օրը «Հայոց աշխարհ» պարբերականը «Հրկիզու՞մ, թե՝ ինքնահրկիզում» վերնագրով մի հոդված տպագրեց, որտեղ նախապես գրված էր այն, ինչ հաջորդ օրը հրշեջները պետք է իրենց ցուցմունքում ասեին, ամեն ինչ նախապես պլանավորված էր ու սարքած: Քրեական գործը կարճեցին, բայց կարճման որոշումն ինձ այդպես էլ չտվեցին: Ես անպայման բողոքարկելու եմ, որովհետեւ շատ մարդիկ մտածում էին, որ դա ես եմ կազմակերպել, որպեսզի հետապնդվողի կեղծ իմիջ ձեռք բերեմ: Շուրջ երեք տարի տեւեցին իմ նկատմամբ հետապնդումները, որից հետո կարելի է ասել՝ փախա:

- Փաստորեն, 16 տարի անց, որոշեցիք վերադառնալ:

- Այո, եւ փառք հեղափոխականներին, իմ ճանապարհը բացվեց 2018 թվականի ապրիլից: Ես մի տարի է՝ խելագար էի դարձել, որ չէի կարողանում գալ: Վերջապես թողեցի այնտեղ տունս, այս տարիների ստեղծածս ու վերադարձա:

- Այն ժամանկ, երբ դրսում էիք ապրում, երբեւէ մտածո՞ւմ էիք, վերադարձի մասին, կամ՝ որ Հայաստանում կարող է հեղափոխություն լինել:

- Ճիշտն ասած՝ չէ, եւ ես դրա պատճառներն ունեի: Համոզված էի, որ նախկին իշխանությունների վայրագությունները, նրանց ձեռքի արյունն ու այդ ամեն ինչը չի կարող վերանալ: Ես չէի հավատում, որ ինչ-որ մեկն առանց արյան կկարողանա իշխանություն վերցնել նրանց ձեռքից: Վախենում էի, որ կրկին մարտի 1 կսարքեն, ավելին էլ կսարքեն, որովհետեւ դա իրենց համար կործանման սկիզբ էր: Այն, ինչ այսօր արդեն սկսվել է, բարեբախտաբար մեր աչքերով ենք տեսնում: Բայց մի բան էր հետաքրքիր, որ ինձ հետ քաղաքական ապաստան ստացած բոլոր մարդիկ մի քանի տարուց փաստաթղթեր ներկայացրեցին, որպեսզի քաղաքացիություն ստանային Ֆրանսիայում: Ես մինչեւ այսօր դիմում չեմ ներկայացրել: Շատ մեծ դժվարություններ եմ այնտեղ հաղթահարել, եթե այդ դիմումը տայի, շատ բան ավելի հեշտ կլիներ: Ինձ միշտ ասում էին, որ ես չեմ ուզում ինտեգրվել, չէի կարողանում, ես ինձ ամեն օր Հայաստանում էի տեսնում: Ինձ համար հիմա 94 թիվն է, պատերազմից անմիջապես հետո, երբ մենք պետք է մտածենք մեր երկիրը զարգացնելու մասին: Փաշինյանը երկիրը անդունդից հանեց, դրեց եզրին, ինքն իր հերոսությունն արել վերջացրել է, թե հիմա ինչ նոր լավ բան կանի, դա արդեն ուրիշ փուլ է: Հիմա մենք կա՛մ կընկնենք պայմանական ասած՝ այն ժամանակվա ընդդիմադիր Վազգեն Մանուկյանների խելքին եւ կգնանք դեպի թվացյալ լավն ու կընկնենք անդունդ, կա՛մ կհավատանք մեր ապագային ու կգնանք առաջ, այդ բոլորը միայն մեզանից է կախված:

- Այստեղ ինչո՞վ եք զբաղվելու, արդեն հասցրե՞լ եք տեղավորվել:

- Եկել եմ՝ ոչ մեկից ոչինչ չակնկալելով: Եկել եմ, լավ իմանալով, որ շատ ավելի մեծ դժվարությունների կարող եմ հանդիպել: Մի բեռնատար մեքենա եմ գնել, հետս բերել, որի մեջ ահագին շատ իրեր կան, գործիքներ եւ այլն: Բժիշկ մեքենա է կոչվում, այնտեղ այդպես են ասում: Մեքենան հատուկ եմ վերցրել, որ ե՛ւ գույքս տեղափոխեմ, եւ՛ որոշ ժամանակ դրանով ինչ-որ աշխատանք անեմ: Մաքսատանը ֆրանսիական ճանապարհորդական անձնագիրս նայելուց հետո ասեցին՝ ինչքա՞ն ես Հայաստանից բողոքել, որ այդ անձնագիրը ստանաս, պատասխանեցի՝ Հայաստանից չեմ բողոքել, սրիկա իշխանություններից եմ բողոքել: Բայց մաքսատանը խնդիրներ են առաջացել, այնտեղ ասեցին, որ քանի որ ես ոչ մի գրանցում չունեմ, չեն կարող թույլ տալ, որ մեքենան ինձ հետ բերեմ: Ինձնից տեղեկանք ուզեցին, որ գամ այստեղ, գրանցվեմ մի տեղ ու տեղեկանք տանեմ, որ նոր թույլ տան մեքենան բերել: Զավեշտալին այն է, որ ես գիտեի, թե ինձ քաղաքացիությունից զրկել են, պարզվում է՝ ո՛չ: Գուցե ընտրություններին էլ եմ «մասնացել», տեղյակ չեմ:

- Հիմա մեքենան կարողացե՞լ եք բերել:

- Ցավոք սրտի, այստեղ էլ մի ուրիշ խնդիր է առաջացել: Մեքենայի բեռնախցիկը պլոմբվել է Նորագավիթում, հետո պետք է գույքագրեն եւ այլն: Մինչ այդ ինձ բացատրել էին, որ դրսում ապրած քաղաքացին, եթե հիմնական է վերադառնում, օրենքը թույլ է տալիս գույքահարկ չմուծել, մանավանդ եթե անձնական գույքն է: 15 տարի ապրել եմ, միայն մեքենայի կեսը ձեռքիս գործիքներն են, որոնցով աշխատում եմ, առանձնապես գումար էլ չունեմ տնտեսած, որովհետեւ վերադարձս նախապես պլանավորված չի եղել: Երբ Վրաստանի սահմանը անցա, մեքենայի բեռնախցիկը պլոմբեցին՝ օրենքի պահանջ է, հետո եկա Հայաստան, այստեղ նրանցը պոկեցին, նայեցին ու նորը կպցրին, բայց ի տարբերություն Վրաստանի՝ այստեղի կպցրածը գրեթե թուղթ է, որը քշելու ընթացքում պոկվել է: Հիմա, եթե հանկարծ այդ թուղթը պոկվի, մեծ տուգանքներ կա, բայց այդ թուղթը անգամ քամուց է պոկվում: Ես դեռ ձեռք չեմ տվել, չեմ բացել, բայց հետեւից արդեն պոկվել է: Մեր բոլոր իրերն ու շորերը մեքենայի բեռնախցիկում են: Այնտեղ ասեցին, որ օրենքը թույլ է տալիս 50 կգ ապրանք տեղափոխել, 50 կգ թող առեւտրականն իրավունք ունենա բերելու, բայց ոչ այն մարդը, որը երկար տարիներ հարկադրված ապրել է օտար երկրում, հիմա վերադարձել է եւ բերածն իր առաջին անհրաժեշտության իրեն ու որոշակի գույքն է:

Տպել
16855 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան