ՀՀ հավաքականից 1 մարզիկ կհասցնի մասնակցել թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը

ՀՀ հավաքականն այնուամենայնիվ 1 մասնակից կունենա թաեքվոնդոյի աշխարհի 2019 թ. առաջնությունում: Այս գիշեր մրցավայր՝ Մանչեստեր են մեկնել մարզիկ Արսեն Գրիգորյանը (-87 կգ) եւ հավաքականի մարզիչ Զորայր Մեքինյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:

Ինչպես ավելի վաղ ՀԺ-ին Ղահրամանյանն ասել էր, հավաքականը Մանչեստեր չէր մեկնել վիզայի հետ կապված խնդիրների պատճառով, ու իրենք միայն վերջին պահին են Անգլիայից ստացել իրենց անձնագրերը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 15-ին ու ավարտվում է 19-ին: Ժամանակացույցն այնպես է կազմված, որ այս իրավիճակում ՀՀ հավաքականից միայն Գրիգորյանը կհասցնի մասնակցել:

Հայաստանը պետք է ներկայացնեին եւս 4 հոգի՝ Լեւոն Գասպարյանը (54 կգ), Ռոման Հայրապետովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսովը (74 կգ): Աշխարհի 2019 թ. առաջնությունը վարկանիշային միավորներ է տալիս 2020 թ. օլիմպիական խաղերի համար:

Տպել
697 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան