Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչին ընդառաջ միջազգային մարզական հայտնի պարբերականներն անընդհատ անդրադառնում են Հներիխ Մխիթարյանին: Բրիտանական մամուլը մեծ կասկածներ ունի, որ հայ ֆուտբոլիստը կկարողանա օգնել իր թիմին՝ «Արսենալին», մայիսի 29-ին Բաքվում կայանալիք «Չելսիի» դեմ եզրափակչում: Թեման հասել է նաեւ իսպանական մամուլ: Այս մասին այսօր ծավալուն նյութ է հրապարակել հայտնի Marca պարբերականը:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ 21-րդ դարում ֆուտբոլիստը ստիպված է հանդիպում բաց թողնել ոչ թե մարզական, այլ քաղաքական, ռազմական պատճառներով: Թեեւ վերջին շրջանում Մխիթարյանը կորցրել է իր կայուն տեղը թիմի հիմնական կազմում, սակայն Marca-ն շեշտում է, որ Եվրոպա լիգայում նա կարեւոր է թիմի համար: Ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նա մասնակցել է 14 հանդիպումներից 11-ին ու այս մրցաշարի թիմի՝ խաղադաշտում ամենաշատ րոպեներն անցկացրած ֆուտբոլիստն է: Նաեւ հիշեցնում է, որ 2016-17 մրցաշրջանի եզրափակչում նա գոլի հեղինակ է դարձել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում:

Պարբերականը նաեւ մեջ է բերում «Արսենալի» դժգոհությունը եզրափակչի անցկացման վայրի հետ կապված: Ակումբը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ՈՒԵՖԱ-ից պահանջելով պարզաբանել՝ ինչ չափանիշներով է ընտրվել Բաքուն: Ընդգծել էր, որ ճանապարհորդությունը դեպի Ադրբեջան խոչընդոտներ է առաջացնում իր երկրպագուների համար: Նաեւ իր զայրույթն էր արտահայտել ընդամենը 6 հազար տոմս ստանալու կապակցությամբ:

Այս օրերին «Արսենալն» ու ՈՒԵՖԱ-ն փորձում են Ադրբեջանից Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ ստանալ: Դրանք դեռեւս չկան: Ֆուտբոլիստին Բաքու տանել-չտանելու վերաբերյալ ակումբը որոշում է կայացնելու հաջորդ շաբաթվա սկզբին:

Տպել
1824 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել