Վանաձորի մանկատանը բացվեց փայտամշակման արհեստանոց. ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանը (լուսանկարներ)

Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության ջանքերով Վանաձորի մանկատանն այսօր բացվեց փայտամշակման արհեստանոց՝  ժամանակակից տեխնիկասարքավորումներով:

Բացման պատիվը տրված էր Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Դեսպանին ու Գերմանիայի Դաշնությունից այցելած հյուրերին մանկատան սաները դիմավորեցին գերմաներեն ողջույնի խոսքով:

Փայտամշակման արհեստանոցը մանկատան սաներին թույլ կտա արհեստ սովորել, իսկ մանկատնից դուրս գալուց հետո՝ գտնել նաեւ համապատասխան աշխատանք:Իր խոսքում դեսպանը նշեց, որ ամեն անգամ որեւէ ծրագիր իրականացնելու ժամանակ ինքը մեծ ուրախություն է ապրում: Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ նշելով, որ կատարվածը դրական ազդեցություն է թողնում Հայաստանի զարգացման վրա, թեպետ այդ ուղղությամբ դեռ անելիքներ շատ կան:

Դեռ 2011թ-ին Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Վանաձորի մանկատանը շահագործման էր հանձնվել կար ու ձեւի արհեստանոցը: Որոշ ժամանակ անց էլ բացվեց ավտոգործի արհեստանոցը, տեղադրվեցին արեւային էներգիայի ջրատաքացուցիչներ: Մասնակի աջակցություն եղավ նաեւ խոհանոցի նորոգման հարցում:

Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նման արհեստանոցների բացումը արդյունավետ է, ինչի շնորհիվ լուծվում է ոչ միայն սաների ժամացի, այլ նաեւ մասնագիտական կողմնորոշման հարցը: Տնօրենի խոսքով՝ Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության ջանքերով առաջիկայում կփոխվի նաեւ ջրամատակարարման համակարգը:Մանկատան տղաների խոսքով՝ իրենք հենց վաղվանից անցնելու են փայտամշակման հետ աշխատելու հմտություններ ձեռք բերելուն:

Տպել
568 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)