Օսկանյանը խորամանկո՞ւմ է. նա խոսել է փաստաթղթի ստորագրման մասին

17/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 17-ի համարում

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երեկ սենսացիոն հայտարարություն է արել: Խոսելով ԼՂ հարցով առաջիկայում սպասվող բանակցությունների մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը, ըստ էության, չի բացառել, որ դրանց արդյունքում հնարավոր է, որ փաստաթուղթ ստորագրվի: Իհարկե, Օսկանյանը փաստաթղթի անուն չի տվել, սակայն այն, ինչ ինքը ասել է, ավելի քան թափանցիկ ակնարկ է հենց այդ մասին: «Արմենիա Մարիոթ»-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ ԱԳ նախարարը նախ հայտարարել է, որ եթե իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի Ստարսբուրգում կայանալիք հանդիպումը նորմալ ընթանա, եւ դրանից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան դրական արդյունք տա, հնարավոր է, որ տեղի ունենա երկու երկրների նախագահների հանդիպում: Իսկ ահա սրանից հետո Օսկանյանն ասել է.

«Եթե սկզբունքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներն ամրագրվեն, կարող են լինել որոշակի դրսեւորումներ»: «Որոշակի դրսեւորումներ»-ի տակ հնարավոր չէ որեւէ այլ բան հասկանալ, քան փաստաթղթի ստորագրում, քանի որ դիրքորոշումների ամրագրման այլ դրսեւորումներ ուղղակի չեն լինում: Սա չի նշանակում, իհարկե, որ Օսկանյանը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական փաստաթղթի մասին: Եւ այստեղ կարեւորը ոչ թե փաստաթղթի ստորագրման հնարավորությունն է, այլ այն փաստը, որ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը այդպիսի ակնարկ է արել: Մենք արդեն անդրադարձել ենք նրան, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի գործելակերպում փոփոխություն է տեղի ունեցել: Եւ Վարդան Օսկանյանի վերոնշյալ հայտարարությունը այս փոփոխության համատեքստում է:

Ընդհանրապես, հայկական կողմը, որ նախկինում մշտապես զուսպ եւ քչախոս էր ԼՂ բանակցություններին վերաբերող բոլոր տեսակի հարցերում, վերջին շրջանում ոչ միայն բացահայտումներ է անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցերի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումների վերաբերյալ, այլեւ նախարարի մակարդակով «տեսակետների ամրագրման» մասին կանխատեսումներ է անում: Սա միջազգային հանրությանն ու միջնորդներին ուղղված «մեսիջ» է առ այն, որ Հայաստանը  պատրաստ է այդպիսի զարգացման: Ընդ որում՝ Վարդան Օսկանյանը երեկ ընդգծել է. «Եթե հնարավոր լինի, կփորձենք տեսակետները մոտեցնել»: Նաեւ ասել է. «Ղարաբաղյան կարգավորման գործընթացը գնում է իր հունով, պետք է շարունակել աշխատել եւ հիմնական խնդիր, նպատակ դնել` հասնելու հարցի կարգավորմանը որքան հնարավոր է շուտ»:

Ինչպես ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի` Վիլնյուս եւ Փարիզ չմեկնելու անհեթեթ պատճառաբանությունները, Հայաստանի նախագահն այսօր փախչում է բոլոր այն միջոցառումներից, որտեղ կարող է ԼՂ հակամարտության մասին խոսք անգամ լինել: Եւ այս իրավիճակում Վարդան Օսկանյանի ակտիվությունը, հակամարտությունը հնարավորինս շուտ լուծելու պատրաստակամությունը եւ միջազգային հանրությանն ուղղված «մեսիջը» բավական զարմանալի է: Եւ քանի որ հնարավոր չէ, որ Վարդան Օսկանյանը ինքնագլուխ հայտարարություններ անի, որոնք այնքան էլ  համահունչ չեն Ռոբերտ Քոչարյանի կողմից արվող քայլերին, ապա ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը ընդհանուր գործողությունների ծրագիր ունեն: Իսկ այդ ծրագրով Վարդան Օսկանյանին վերապահված է Ռոբերտ Քոչարյանին «ծածկելու» դերը:

Այսինքն, այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը մտմտում է, թե ինչ պատճառաբանություններով խուսափել Ալիեւի հետ սպասվող հանդիպումից, Վարդան Օսկանյանը, առաջ անցնելով թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից եւ թե՛ Ադրբեջանի պաշտոնյաներից, հայտարարում է, որ նախագահների հանդիպումը հնարավոր է: Եւ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը օրուգիշեր մտածում է, թե ինչպես խուսափել փաստաթուղթ ստորագրելու ճնշումներից, Վարդան Օսկանյանը հայտարարում է փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին: Չի բացառվում, իհարկե, որ այս գործողությունները շատ ավելի ընդարձակ սցենարի մի մասն են, որի վերջնական նպատակը բանակցությունների հերթական ձախողումը ադրբեջանական կողմի վրա բարդելն է: Թե որքանով դա կհաջողվի Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանին, կերեւա երկու շաբաթից, քանի որ Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հաջորդ հանդիպումը սպասվում է հունիսի սկզբներին:

Սակայն այս ընթացքում ադրբեջանական կողմի պահպանած վտանգավոր լռությունը չի խոսում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի այս սցենարը իր նպատակին կհասնի: Ի դեպ, ադրբեջանական մամուլը գրում է, որ թեեւ նախագահներին ներկայացված` ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկությունները եւ սեղանին դրված փաստաթուղթը ձեռնտու չէ Ադրբեջանին, Ադրբեջանի իշխանությունները դրանք մերժելու դերը պետք է թողնեն Հայաստանին: Եւ եթե նույնիսկ ընդունենք, որ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարներն այսօր ուղիներ են փնտրում փաստաթուղթ ստորագրելուց խուսափելու համար, ապա ակնհայտ է, որ նրանցից մեկը դա անում է խուճապահար: Մինչդեռ միջազգային հանրությունը կրկին մեծ ակնկալիքներ ունի Քոչարյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից:

Աննա Հակոբյան

Տպել
1621 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ