Դռնփակ ժողով. կտապալվե՞ն արդյոք  ընտրությունները

17/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 17-ի համարում

Այսօր առավոտից հայրենի ակադեմիկոսները սկսելու են մեծ աղմուկով ակադեմիայից հեռացած ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի փոխարեն ընտրել Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ շատերն այսօր, այդ թվում որոշ ակադեմիկոսներ, ԳԱԱ Ընդհանուր ժողովում անակնկալների են սպասում: Բանն այն է, որ ԳԱԱ-ն պետական ոչ առեւտրային կազմակերպություն է` ՊՈԱԿ: Հետեւաբար, ըստ «ՊՈԱԿ մասին» օրենքի, 65 տարին լրացած ցանկացած ոք իրավունք չունի ՊՈԱԿ-ում զբաղեցնելու գործադիր ղեկավարի պաշտոն: Իսկ, ինչպես հայտնի է, սույն օրենքն ընդունվելուց հետո, այսինքն՝ 2003-ից հետո, ոչ միայն ԳԱԱ-ի նախկին նախագահ 83-ամյա Ֆադեյ Սարգսյանը, որը տարիներ շարունակ զբաղեցրել է ԳԱԱ նախագահի պաշտոնը, այլ բոլոր այն ակադեմիկոսները, ում անունն այսօր շրջանառվում է որպես ԳԱԱ նախագահի թեկնածու, 65-ն անց են:

Այսինքն, ստացվում է, որ թե՛ ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, թե՛ կրթության եւ գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը եւ թե՛ ցանկացած ակադեմիկոս, ում անունն անգամ շրջանառության մեջ չէ որպես ԳԱԱ նախագահի թեկնածու, ընտրվելու պարագայում համարվելու է ոչ լեգիտիմ այն պարզ պատճառով, որ այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թվով 80 ակադեմիկոսների 65 տարին արդեն լրացել է՝ բացառությամբ 1-2-ի, որոնց թեկնածության մասին այս պահին խոսք լինել չի կարող: Ինչպես մեզ հայտնի դարձավ երեկ, այս հարցն արդեն քննարկվել է ակադեմիկոսների շրջանում, եւ չի բացառվում, որ այսօր բարձրացվի նաեւ Ընդհանուր ժողովի ժամանակ: Եւ հենց սա է պատճառը, որ ակադեմիայում ոմանք սպասում են, որ ԳԱԱ նախագահի ընտրություններն այսօր, այնուամենայնիվ, կարող են եւ չկայանալ:

Այսինքն, մեջտեղ բերելով սույն թեման՝ Ընդհանուր ժողովը նախեւառաջ կարող է որոշել ակադեմիկոսների ընտրություն կատարել եւ ակադեմիկոսների արդեն երիտասարդ, թարմ կազմ ընտրելուց հետո նոր միայն անցնել ԳԱԱ նախագահի ընտրություններին: Սակայն օրակարգում է մնում նաեւ ընտրությունների անցկացման երկրորդ սցենարը: Այսինքն, աչք փակելով ՀՀ օրենքի, տվյալ դեպքում՝ «ՊՈԱԿ մասին» օրենքի վրա, անտեսելով եղած ակադեմիկոսների տարիքը՝ Ընդհանուր ժողովը ԳԱԱ նախագահ կարող է ընտրել արդեն բավական ժամանակ շրջանառության մեջ դրված թեկնածուներից որեւէ մեկին: Իսկ նրանց մեջ են, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանը, Էդուարդ Ղազարյանը (որի 65-ը լրանալու է կես տարի հետո), Լենսեր Աղալովյանը, նույն Յուրի Սարգսյանը, Ռոմիկ Աթոյանը:

Չի բացառվում, որ առաջադրվեն նաեւ այլ թեկնածություններ: Հասկանալի է, սակայն, որ նման քանակությամբ թեկնածություններ առաջադրվելու դեպքում ԳԱԱ նախագահի ընտրությունները կարող են մեկ փուլով չավարտվել: Բանն այն է, որ ԳԱԱ նախագահին ընտրում է Ընդհանուր ժողովը, որը բաղկացած է 100 հոգուց: Ընտրված կարող է համարվել այն թեկնածուն, որին կհաջողվի հավաքել ընտրողների ցուցակային կազմի կեսից ավելիի ձայները: Եթե ընտրություններն անցնեն երկրորդ փուլ, դրանց կարող են մասնակցել միայն առավելագույն ձայներ հավաքած 2 թեկնածուները: Իսկ եթե երկրորդ փուլում էլ ընտրությունները չկայանան, ապա, ըստ ԳԱԱ կանոնադրության, ԳԱԱ նախագահին նշանակելու իրավունքը տրվում է կառավարությանը:

Այսինքն, այս տարբերակը ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում, որ ԳԱԱ նախագահ դառնա շրջանառության մեջ եղած թեկնածուներից որեւէ մեկը: Ի դեպ, սպասվում է, որ Ընդհանուր ժողովի 100 անդամներից այսօրվա ընտրություններին կմասնակցեն միայն մոտ 80-ը, քանի որ որոշ ակադեմիկոսներ բացակայում են հանարապետությունից: Ամեն դեպքում, մեծ է հավանականությունը, որ ընտրությունները կանցնեն 2-րդ փուլ: Իսկ ընդհանրապես, բացի վերոնշյալ խոսակցությունից, այսօր ԳԱԱ նախագահի ընտրությունների ժամանակ կարող են տեղի ունենալ նաեւ այլ իրադարձություններ: Չի բացառվում նաեւ սկանդալը: Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ակադեմիկոս, ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն Հանրի Ներսիսյանն ասաց, որ, եթե այսօր գործող ԳԱԱ փոխպրեզիդենտներից որեւէ մեկի թեկնածությունն առաջադրվի, ինքը ոչ միայն դեմ կքվեարկի, այլ նաեւ կխոսի:

Իսկ պարոն Ներսիսյանն, ինչպես հայտնի է, շատ-շատ փաստեր ունի ընդդեմ ԳԱԱ նախագահության: Ի դեպ, ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որն իր աղմկոտ հրաժարականից հետո նշանակցվեց ՀՀ վարչապետի խորհրդական, մինչեւ այսօր էլ շարունակում է ոչ միայն «աշխատանքի» գալ ակադեմիա, այլ նաեւ առավոտները ակադեմիայում զբոսնել ԳԱԱ բյուրոյի անդամների հետ: Նա իր համախոհների հետ զբաղվում է ընտրողների ձայների որսով եւ փորձում է խաղի մեջ ներքաշել շատերին, քանի որ Ֆադեյ Սարգսյանի համար խիստ կենսական նշանակություն ունի, թե ով կդառնա ԳԱԱ հաջորդ նախագահը: Հակառակ պարագայում նոր եւ ոչ ցանկալի նախագահի մտքով կարող է անցնի փորփրել իր նախորդի գործերը: ԳԱԱ Ընդհանուր ժողովն այսօր անցնելու է դռնփակ:

Լուսինե Բարսեղյան

Տպել
902 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում