Ոչ պետական միջոցներից շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել զինծառայողներին. գլխավոր դատախազ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ այսօր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն է։

Գլխավոր դատախազն իր խոսքը սկսեց նրանով, որ պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերածել է պաշտպանական ճառի, ինչի համար ինքը ստիպված է անդրադառնալ ներկայացված փաստարկներին։ Դատախազի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ են արել կտրված մեկնաբանություններով, յուրովի մեկնաբանել եւ ներկայացնել դատարանին, մինչդեռ դատախազի պնդմամբ՝ նախկինում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հարցի քննարկմանը բազմիցս հայտարարել են, որ այս մեղադրանքն իրենից ներկայացնում է մի ամբողջ տրամաբանական շղթա եւ այն աղճատված ներկայացնելը, առանձին գործողությունների վերաբերյալ հատվածները տեքստից կտրելը եւ այն իրավական փորձաքննության ենթարկելը, չի բխում մեղադրանքի բովանդակությունից։ Գլխավոր դատախազը նկարագրեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ նշելով, թե նկարագրված գործողություններն ինչ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սույն գործի քննության առարկան, ըստ դատախազի, 2008 թ. փետրվարն է, երբ ձեւավորվում էր երկրի բարձրագույն պետական իշխանությունը, կոնկրետ այս դեպքում՝ կայանում էին նախագահական ընտրություններ։ Արթուր Դավթյանի խոսքով՝ ընտրական գործընթացը միայն քվերակության օրը չէ. այն մի գործընթաց է, որի պարտադիր բաղադրիչներից է նաեւ քվերակության վիճարկումը վարչական եւ դատական կարգով։ Եվ հարցն, ըստ նրա՝ պետք է դիտարկել այս ամենի կոնտեքստում։ «Փետրվարի 23–ին, երբ դեռ ԿԸՀ–ն չէր հրապարակել ընտրության պաշտոնական արդյունքները, երբ դեռ հրապարակում խաղաղ հավաք էր իրականացվում քաղաքացիների կողմից, հավաքի ոչ խաղաղ լինելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չկար եւ որեւէ մեկը կասկածի տակ չի դրել փետրվարի 23-ին իրացվող հավաքի խաղաղ լինելու բնույթը: Այս պայմաններում ՀՀ բարձրագույն իշխանություն կրողը եւ Սահմանադրության երաշխավորը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է,-հեղ.)։ Մեր գնահատմամբ՝ սա մի գործողություն է, որն ուղղակի արգելվում է մայր օրենքով»,– հայտարարեց դատախազը, ապա մեջբերեց ՀՀ Սահմանադրության այն դրույթը՝ համաձայն որի՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ «Հենց այս պահից, ըստ գործով ձեռք բերված տվյալների, զինված ուժերը բանակը ներգրավել են քաղաքական հարցերում. կրկնում եմ՝ ընտրական գործընթացը դեռ չավարտած եւ որեւէ կերպ չվիճարկվող խաղաղ հավաքի պայմաններում։ Այս խորհրդակցությունից ժամեր անց Պաշտպանության նախարարը ստորագրել է հայտնի հրամանը»,-ասաց նա։ Արթուր Դավթյանի խոսքով՝ պաշտպանական կողմը պաշտպանության նախարարի հրամանի իրավաչափությունը մեկնաբանում է եւ պայմանավորում պաշտպանության երկու նախկին փոխնախարարների՝ ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տեղեկություններով: «Այն, ինչ արել են երկու փոխնախարարները, դա առնվազն հանցագործություն էր, եթե ոչ հանցագործություն, ապա գոնե կարգապահական իրավախախտում էր հետապնդում, այսինքն, կամ նրանց գործողությունների փաստի առթիվ պետք է հարուցվեր քրեական գործ կամ պետք է կարգապահական վարույթ իրականացնվեր»,-ասաց նա՝ նշելով, որ քրեական գործով որեւէ նման տվյալ ձեռք չի բերվել, որ այդ գործողություններին իրավաչափ արձագանք է դրսեւորվել:

Դատախազն, անդրադառնալով պաշտպանական կողմի ներկայացրած այն մեղադրանքին, թե դատախազությունը հայտնի խորհրդակցությանը մասնակցած անձանցից կարեւորություն է տալիս միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքին, նկատեց, որ ապացույցների գնահատումը դրանց քանակի հետ որեւէ կապ չունի. «Այո, հարցաքննվել են խորհրդակցության մասնակիցները, որոնք ոչ թե հերքում են, այլ նշում, որ չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հանձնարարականի մասին: Մենք ինչու ենք կարեւորություն տալիս Արշակ Կարապետյանի ցուցմունքին, որովհետեւ նրա ցուցմունքով այդ խորհրդակցությանը հաջորդած հրամանը ամբողջությամբ տալիս է այս հարցի պատասխանը»,–հավելեց դատախազը։ Այնուհետեւ գլխավոր դատախազը հատվածներ մեջբերեց հույժ գաղտնի 0038 հրամանից։ «Հրամանը սկսվում է այսպես՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ. նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց եւ թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը»: Ես ուզում եմ հիմա հասկանալ՝ այս նկարագրած նպատակը ի՞նչ կապ ունի ընդհանրապես բանակի հետ»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ մեղադրող կողմի գնահատմամբ՝ վերոնշյալ փաստաթղթով հռչակված նպատակները միանշանակ արտահայտում են Ռոբերտ Քոչարյանի կողմից արդեն իր նշած հարցերում զինված ուժերի ներգրավման մասին: «Երբ ուսումնասիրում ենք համապատասխան հրամանը, առավել եւս գործով ձեռք բերված բազմաթիվ այլ դրվագներ՝ զինված ուժերի մայրաքաղաքում կամ արվարձաններում գտնվելու վերաբերյալ, բացարձակապես տպավորություն չի ստեղծվում, որ բանակը հեռու է պահվել քաղաքական գործընթացներից։ Խոսքը չի վերաբերել բացառապես բանակը զորանոցային վիճակին բերելուն, ես կհասկանայի։ Այդ զորքերը Հանրապետության տարբեր հատվածներից, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականցնող սահմանապահ զորքերը տեղափոխվել են մայրաքաղաք, որտեղ հենց կիզակետն էր քաղաքական իրադարձությունների»,- ասաց նա։ Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական գործով ձեռքբերված բազմաթիվ տվյալներ կան, որոնք հիմնավորում են, որ մայրաքաղաքի շրջակա բնակավայրերում տեղակայված համապատասխան զորամիավորումները համապատասխան պատրաստվածություն են ունեցել, պարապմունքներ են իրականացրել, որոնց նպատակն, ըստ դատախազի, եղել է ցույցը ցրելը։ «Այսինքն՝ զինվորականները պատրաստվել են ցույցը ցրելու գործողությունների իրականացնելուն։ Երբ մայրաքաղաքում բավականաչափ մարտական պատրաստվածությամբ զորք կար, իսկ մյուս կողմից ակնհայտորեն աճում էր խաղաղ ցուցարարների թիվը, երբ ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը վիճարկում էր ՍԴ-ում, Ռոբերտ Քոչարյանը փետրավարի 29-ի իր հրապարակային ելույթում, որպես ցույցերը դադարեցնելու տարբերակ, նշել էր՝ ոստիկանական գործողություններով հրապարակը մաքրել»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանից ժամեր անց ոստիկանության մեծաթիվ ուժեր լուսադեմին անհամաչափ ու ապօրինի միջամտությամբ ցրել են ցույցը: «Նշածս ակնհայտ ապօրինի ու անհամաչափը հիմնավորված է գործով ձեռք բերված բազում ապացույցներով, ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների ցուցմունքներով եւ վերջապես Եվրոպական դատարանի Սաղաթելյանի գործով»,- նշեց Գլխավոր դատախազը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ բռնի գործողությունները բերելու էին հակազդեցության: «Ինչու ընտրվեց մարտի 1, առավոտյան, որովհետեւ դա արդեն անհանգստացնող չէր, քանի որ մայրաքաղաքում էր արդեն պատրաստված, մարտական պատրաստության վիճակում բարձր պատրաստվածության վիճակում գտնվող բավականաչափ զորք, որը կարող էր ճնշել այդ հուզումները»,- նկատեց Արթուր Դավթյանը:

Վերջինս ընդգծեց, որ ոչ պետական միջոցներից մյուս մեղադրյալների հրամաններով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղում տեղակայված համապատասխան զինծառայողներին: Նա նշեց, որ այդ թվարակած իրադարձությունների ամբողջ ընթացքի մեջ հիմնավորվել է, որ ձեռք են բերվել տվյալներ, բազմաթիվ այդպիսի ցուցմունքներ կան, որ նույն ժամանակահատվածում ՝ տապալված սահմանադրական կարգի պայմաններում որոշ անձանց թիկնազորի անդամների, հանցավոր խմբերի ներգրավումը հավաքի մասնակիցների ճնշման գործողություններն են:

Արթուր Դավթյանի խոսքով՝ քննությանը խոչընդոտելու ռիսկն առկա է անգամ անձնական երաշխավորության պայմաններում: «Մենք գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը համաչափ է աս պահին քննության օբյեկտիվ եւ անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար:

«Մենք գտնում ենք, որ առկա է հիմնավոր կասկածը՝ այս փուլում քննարկման համար, մենք գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը համաչափ է այս պահին քննության օբյեկտիվ եւ անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար»,- այսօր ելույթ ունենալով Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում՝ հայտարարեց Արթուր Դավթյանը՝ շարունակելով․ «Այո՛, փաստարկները, որ այս փուլն իր առանձնահատկություններն ունի եւ այդ առանձնահատկություններով պայմանավորված՝ այդ հիմքերն առկա են՝ դա լիարժեքորեն ընդունելի է: Եվ մենք այդ ռիսկերի բարձր գնահատումը նույն դիրքորոշմամբ պնդում ենք նաեւ ներկայացված մեկ այլ խափանման միջոցի՝ անձնական երաշխավորության կիրառման պայմաններում»,- եզրափակեց գլխավոր դատախազը:

Տպել
8145 դիտում

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել հետախուզման մեջ գտնվող անձի. նախարար

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել