Գյումրիում ստեղծվել է ՄՌՏ հետազոտության հնարավորություն

16/05/2019 schedule23:03

«Գյումրի» բժշկական կենտրոնում հիմնադրած «ՄՌՏ Էքսպերտ ախտորոշիչ կենտրոնի» բացման կարմիր ժապավենը կտրեցին կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ու «ՄՌՏ էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ գործադիր տնօրեն Ալեքսանդր Արչինովը:Բացումից անմիջապես հետո առաջին ժպիտով դիտողությունը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից: Ասաց՝ ռուսերենով գրված «МРТ ЭКСПЕРТ»-ը Լեզվի մասին օրենքի խախտում է: Հայերենով էլ է պետք գրել: Եւ ռուսերենից ավելի մեծ տառերով:

Կատակելուց հետո հերթը սարքն ուսումնասիրելուն հասավ: Բժիշկները բացատրեցին, որ սա Գյումրիում ունենալն ուղղակիորեն կնպաստի կյանքի փրկությանը, քանի որ անհապաղ դեպքերի ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի մագնիսառեզոնանսային հետազոտություն, այլեւս չեն սպասի, որ հիվանդը տեղափոխվի Երեւան:«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ու «ՄՌՏ էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ գործադիր տնօրեն Ալեքսանդր Արչինովը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը մարզի բնակչությանը բարձրակարգ և մատչելի բժշկական օգնություն տրամադրելն է:Գյումրիում դժվարամատչելի այս ծառայությունը ներդրվել է բավական ցածր գնային քաղաքականությամբ: «Սկսած 45.000 դրամից մինչեւ 100.000 դրամ արժեցող հետազոտություն կիրականացվի: Սա զիջում է երեւանյան գներին, նաեւ պետք է հաշվի առնել ճանապարհածախսը, Երեւանում մնալը»,- ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Տպել
839 դիտում

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով