Բնապահպանության նախարարը 124 երկրի պատվիրակների հետ մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը  մայիսի 13-14-ը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին, որը միտված է խթանելու պետությունների ջրային անվտանգությունը` ջրային ռեսուրսների միջոլորտային կառավարման միջոցով: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ավելի քան 124 երկրի պատվիրակություն, 37 երկրի նախարար, ինչպես նաև բիզնես ոլորտի, դոնոր կազմակերպությունների և խոշոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Թեմատիկ նիստերի ընթացքում քննարկվել են պետությունների համագործակցության միջոցով ջրային ոլորտի կառավարման և ազգային ու միջազգային մակարդակներում կայուն զարգացմանն ուղղված միջոցառումները:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը համաժողովի շրջանակներում նաև հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ         Շամիլա Նայիր-Բեդուելի հետ և քննարկել Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի և գեոպարկերի հիմնման գործընթացը։ Բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Հարավային Կորեայի Շրջակա միջավայրի նախարար Չո Մյունգ-Ռայեի և Պորտուգալիայի Շրջակա միջավայրի և անցումնային էներգետիկայի նախարար Ջոաո Պեդրո Մատոս Ֆերնանդեսի հետ, որոնց ընթացքում դիտարկվել են պետությունների համագործակցության շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքը և նախատեսվող ծրագրերը։

Տպել
198 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ