Մանկապարտեզի ավարտական խմբի երեխաները կարող են նախակրթարան հաճախել մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ

Երեւանում համայնքային ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաները այսուհետ կարող են նախակրթարան հաճախել նաեւ հուլիս եւ օգոստոս ամիսներին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ: Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից»,- նշում է Կարապետյանը:

Ընդ որում, ըստ նրա, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները եւ օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել։

Տպել
580 դիտում

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Եթե փոփոխություններն ուշացրել ենք, չի նշանակում՝ պետք է հաշված շաբաթների ընթացքում հապճեպ լուծել հարցը․ Սուրեն Սահակյան

Սուրեն Պապիկյանը Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների ոլորտի զարգացման առաջնահերթությունները

ՀՀ հավաքականից Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգի՞ր էինք սպասում. օբյեկտիվորեն դա հնարավո՞ր էր

Բերդ համայնքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան տերևներ և 20 ծառ

Երեւանում վթարի է ենթարկվել 67 համարի ավտոբուսը. տուժածներ չկան, վնասը նյութական է

Երևանում կանցկացվի Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը

Նկարչուհին ուզում է մանկատան երեխաներին արվեստի տարբեր ճյուղեր սովորեցնել, միայն թե պետությունն օգնի նյութերը ձեռք բերել

ԱՀ նախագահը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնակատարությանը

Հարկեր հավաքելն այլեւս չի իրականացվում բիզնեսի «կաշին քերթելու» միջոցով. Արտակ Մանուկյան

Ոստիկանի սպանության գործով անչափահաս եղբորը մեղադրանք առաջադրվեց 4 հոդվածներով, մյուսին՝ 2. ՔԿ

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մանկապարտեզում երեխաներին կապել աթոռներից

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը

Հաստատված 19 դրվագ խարդախության դեպքով մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջ

Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվելու խնդրանքով

Մենք ընտրություն պիտի կատարենք՝ ժողովրդավարական տեխնոլոգիաներ ներկրող, թե՞ արտահանող հանրություն պիտի լինենք․ Նահապետյան

Միխայիլ Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն կրտսեր դստեր անմեղսունակության մասին եզրակացությունը

Երեւանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին կապում են աթոռներից. հնչել է ահազանգ եւ տրվում են մեկնաբանություններ