Շատ հստակ էր դրվել հարցը՝ կամ քաղաքական գործիչ եք դուք, կամ զինվորական. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

16/05/2019 schedule16:49

Ճանաչելով անձանց, որոնք ներգրավված էին այս պրոցեսների մեջ, բավական մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետեւանքների բերել: Այս մասին քիչ առաջ դատարանում ելույթ ունենալով՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Ամբողջ քրեական գործը իրադարձությունների մասին է, որը կայացել է 2008 թվականի փետրվարի 23-ից մինչեւ մարտի 2-ը, ըստ էության: Ընտրություններից հետո անմիջապես 21.5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված նախագահ է: Դրա մասին խոսվեց՝ իր իրավունքն է: Բայց ամսի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարվել է շուրջօրյա հանրահավաք կազմակերպելու մտադրություն եւ արդեն ամսի 20-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարվեց, որ ինքը սյուրպրիզ ունի եւ վաղը հայտարարելու է շատ կարեւոր բանի մասին: Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, եթե չեմ սխալվում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ եւ իրենք հայտարարել են, որ միանում են ժողովրդին, ժողովուրդ՝ նկատի ուներ հենց իրենց:

Ես այդ ժամանակ Մոսկվայում էի եւ անմիջապես ամեն օր ինձ զանգում էր անվտանգության ծառայության պետը: Չափազանց մեծ մտահոգություն էր, որ երկրապահում շուրջօրյա քննարկումներ են ընթանում՝ ԵԿՄ-ի ընդդիմությանը միանալու մասին: Ընդհատեցի իմ այցը Մոսկվա եւ վերադարձա Երեւան փետրվարի 22-ի ուշ երեկոյան: Հենց օդանավակայանում ոտքի վրա մի 15-20 րոպե անվտանգության խորհրդի անդամներն ինձ զեկուցեցին: Զեկուցելուց հետո հենց հաջորդ օրը ես ցանկություն հայտնեցի հանդիպել բացառապես հրամանատարական կազմի հետ՝ նախագահական նստավայրում: Եւ ասեմ, որ սա առաջին հանդիպումն էր նախագահի նստավայրում: Նախագահական նստավայրում միայն տոնական օրերին պարգեւատրումներն էր եւ այլն:

Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ որպես նախագահ ես Սահմանադրության երաշխավորն եմ եւ տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ: Ի՞նչ պիտի անի գերագույն գլխավոր հրամանատարը եւ նախագահը: Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ եւ զգուշացնի, որ ուղղակի անթույլատրելի է դա եւ այնպիսի հետեւանքների կարող է բերել, որը կկործանի ՀՀ-ն: Հանդիպումը տեւել է 20 րոպե՝ ոչ ավել: Չի եղել քննարկում, հաղորդակցությունը եղել է միակողմանի: Ես ուղղակի իմ դիտողությունն եմ արտահայտել եւ թողել գնացել եմ:

2 հարցի վրա եմ ուշադրություն դարձրել. առաջինը, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, դա ակնհայտ է: Մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի որ հանրահավաքներում մինչեւ ընտրություններն արդեն ասում էին, որ մենք արդեն հաղթել ենք եւ եթե մենք պարտվենք, ուրեմն ընտրությունները կեղծված են: Սա ՀՀ-ում ընդունված տարբերակ է: Յուրաքանչյուր քաղաքական ղեկավար մինչեւ ընտրությունները դա ասում է: Ճանաչելով անձանց, որոնք ներգրավված էին այս պրոցեսների մեջ, բավական մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետեւանքների բերել: Հիմա ներքաղաքական ճգնաժամ է հասունանում, եւ մենք պետք է սահմաններում չափազանց ուշադիր լինենք, քանի որ հակառակորդը կարող է ուղղակի օգտվել այս հանգամանքից:

Ես ինքս, ԼՂ-ում ղեկավար լինելով, օգտվել եմ այն հանգամանքից, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում 1993 թվականին: Այդ ընթացքում մենք ազատագրել ենք 3 շրջան: Այդ ամեն ինչը հիշողությանս մեջ ունենալով, իհարկե, ես զգուշացրել եմ այլ կարգի ծառայության ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարել:

Ես կարծում եմ՝ զորանոցային վիճակն առաջին հերթին եղել է հենց այդ նպատակների համար, երբ որ այդ հրամանով հաստատվեց զորանոցային վիճակը:

Երկրորդը դա ԵԿՄ-ի իրադարձություններն են: Շատ հստակ էր դրվել հարցը՝ կամ քաղաքական գործիչ եք դուք կամ՝ զինվորական: Այս 2 հարցը իրար հետ փոխկապակցված էր, քանի որ, եթե այստեղ բանակի այդ պառակտումը տեղի ունեցավ, ապա անպայման հակառակորդը կօգտվի այդ ընձեռնված հնարավորությունից: Միասնության այս 2 վտանգը կար: Չանել այդ հանդիպումը ուղղակի հնարավոր չէր:

Հետեւանքների առումով ամբողջ պատասխանատվությունը կրելու էին իրենք: Որեւէ հանձնարարական, հրաման արձակել եւ այլն չի եղել ընդհանրապես: Իմ աշխատելաոճի մեջ ես երբեք չէի ասում ոչ մեկին, թե դու ինչպես պետք է քո խնդիրը լուծես: Ինչպես է լուծում խնդիրը, դա տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է: Բոլոր նախարարների հետ ես այդպես եմ աշխատել։ Ես չեմ կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինքը ոնց պետք է լուծի հարցը։

Այն ժամանակ, կարծում եմ, մինչեւ հիմա՝ բանակը ամենից կայացած պետական կառույցն էր, նախարարը 12-13 տարվա գլխավոր շտաբի պետի փորձ ուներ: Գլխավոր շտաբի պետն էլ Ղարաբաղում նախարարի երկարամյա փորձ ուներ: Եւ իրենց ասել, թե դուք ոնց պետք է լուծեք այդ հարցը՝ իմ խնդիրը չէ: Նույն օրն այդ «0038» հրամանն արձակվեց, որի մասին, ի դեպ, ես իմացել եմ այս գործի շրջանակներում: Ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ եւ ժամանակին ընդունված հրաման էր։ Այդ հրամանի շնորհիվ է, որ հաջողվել է հնարավորին վատ հետեւանքներից խուսափել: Հրամանը որեւէ հակաօրինական կետ իր մեջ չի պարունակում եւ ամբողջությամբ պաշտպանության նախարարի լիազորությունների շրջանակներում է: Սա իմ վերաբերմունքն է այդ հրամանին: Բայց կոնկրետ այդ հրամանն ինչպես ընդունվեց, ինչ արվեց՝ իմ գործը չէ:

Բայց կրկնում եմ՝ ես երբեք խնդիր չեմ դրել՝ ինչպես լուծել խնդիրը, երբեք գյուղնախարարին չեմ ասել՝ ինչպես լուծել, ասենք, ոռոգման խնդիրը։ Խնդիր է դրվել՝ լուծել, չես լուծում, ուրեմն՝ հրաժարական։ Սա մեկ դրվագ՝ կապված այդ հանդիպման հետ:

Փետրվարի 27-ին հայտարարվեց, որ ընտրությունների արդյունքում 3-րդ տեղը զբաղեցրած ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը կոալիցիա է կազմում ընտրված նախագահի հետ, որից հետո ես սկսեցի տագնապալից զրույցներ ստանալ անվտանգության ծառայությունից: Որ հուսահատական տրամադրություններ է տիրում Ազատության հրապարակում ցուցարարների մոտ եւ սա կարող է բերել անցանկալի զարգացումների: Ասում էին, թե ԵԿՄ-ից Մանվել Գրիգորյանը թողեց գնաց, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ ամսի 23-ին ակտիվ ուզում էին ամբողջ կառույցը ներքաշել քաղաքականության մեջ, այդ մարդիկ շարունակել են այդ գործը առանձին զորամասներում եւ այդ մասին ինձ զեկուցում էին: Դրանից հետո անվտանգության ծառայության ղեկավարն ասաց, որ հնարավոր է պրովոկացիաներ: 3 հնարավոր պրովոկացիաներ էր նա բաժանել: Առաջինը՝ բավական զինված մարդիկ կան այդտեղ, խմած էին: Իմ մտավախությունը այն էր, որ նույնիսկ պատահական մի բան լինելու դեպքում վերագրվելու էին հատուկ ծառայություններին եւ հետո տակից դուրս չէինք գալու: Այդ մտահոգությունը շատ էր արտահայտված: Երկրորդը՝ ի վերջո մենք պատերազմական վիճակում ենք: Ներքաղաքական ճգնաժամ հրահրելու նպատակով գործողություն կարող էին անել: Եւ երրորդը՝ հուսահատությունը ցուցարարների մոտ կարող էր բերել նրան, որ որոշ մարդիկ, որոշ խմբեր նման կերպով իրավիճակը հրահրեին: Այդ մտահոգություններից ելնելով՝ նա (ԱԱԾ ղեկավարը) նամակ ուղարկեց ոստիկանություն: Չկա ոստիկանապետ, որը նման նամակ ստանալուց հետո միջոցներ չձեռնարկի: Հիմա մի հոգեկան հիվանդ զանգում էր, ասում էր՝ կառավարության այս շենքում ռումբ կա, 15 րոպե հետո այդ շենքն ամբողջությամբ ստուգվում էր: Հիմա, եթե Հայկ Հարությունյանի ցուցմունքին ծանոթանաք, կտեսնեք՝ ինչ է եղել: Հետո եղավ հանդիպում ուսանողների հետ: Դա հանդիպում է, որը ես ունենում էի ամեն տարի: Հանդիպումից հետո Հայկ Հարությունյանն ինձ ասաց, որ որոշել են զննել, չեն կարող չարձագանքել: Փաստը ցույց տվեց նաեւ հաջորդ օրը, որ կար զենք, զինամթերք եւ 10-ից ավելի մարտական նռնակներ: Առավոտյան ժամերին ես փորձեցի պարզել, թե ինչ է եղել: Հետո ինձ անվտանգությունից հայտնեցին, որ բենզին են բերում, ինչ-որ շշեր եւ այլն: Նիկոլ Փաշինյանի կողմից կոչեր սկսեցին՝ պետք է բարիկադներ սարքել: Առաջինը մեքենաները շուռ տվեցին: Հետո ինձ ասացին, որ հնարավոր է՝ վերջը լավ չավարտվի եւ պետք է հրամանագիր նախապատրաստել եւ անհրաժեշտության դեպքում ստորագրել: Ես հանձնարարեցի աշխատակազմի ղեկավարին՝ պատրաստել հրամանագիրը: Ժամը 7-ից մինչեւ ժամը 10-ի կողմերը հրամանագրի տեքստը պատրաստ էր: Այն ստորագրեցի այն ժամանակ, երբ ունեցել էինք տասնյակ վիրավորներ եղան՝ նաեւ շատ ծանր վիրավորներ: Արվել է ամեն ինչ օրենքի շրջանակներում: Ես համաձայնեցրել եմ Ազգային ժողովի եւ վարչապետի հետ:

Անցնեմ ուղղակի այս մեղադրական եզրակացությանը. առաջին անգամ, երբ մեղադրանք առաջադրեցին, ես ասացի՝ չեմ հասկանում՝ ինչի մեջ եք ինձ մեղադրում: Երբ ես ասացի՝ չեմ հասկանում, ես հասկացա մի բան, որ քննիչն էլ չի հասկանում: Ինչո՞վ է արտահայտված սահմանադրական կարգի տապալումը, կարո՞ղ եք ինձ ասել: 2 հարցից հետո ես հասկացա, որ անիմաստ է խոսել:

Մեկ դրվագ մեղադրանքից՝ նույն ժամանակահատվածում Երեւան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից եւ սպաներից կազմված համահավաք գումարտակ: Երեւան քաղաքում տեղակայվելուց հետո ԱՀ ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների համարները փոխել են: Սա թեմա է, որը շատ զգայուն է՝ կապված Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունների հետ: Այլ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանք: Մեղադրականի այս դրվագի վերաբերյալ ես կտամ իմ պարզաբանումները, եթե դուք պատրաստ եք հենց հիմա հրաժարվել այդ մասից: Իրենք գիտեն՝ ես ինչ եմ ասելու, որովհետեւ մինչեւ այս բոլոր փակ նիստերի ժամանակ ես ասել եմ:

Եթե իրենք հրաժարվում են այս դրվագից ամբողջական՝ ես պարզաբանումներ չտամ: Ես ուղղակի մի փոքր ձեւով կխոսեմ Արցախի ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի ցուցմունքից: Համաձայն 2006 թվականի ԼՂՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ կետերի՝ ԱՀ զինված ուժերը ապահովում են ԱՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների ամրապնդումը:

Ես ուղղակի մեկ նախադասությամբ ասեմ, որ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ իրադարձությունների ընթացքում։ Մեկ մարդ չի բերվել։ Հետո կբացատրեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ապօրինի ներգրավման մասին հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե իրենք գործի նյութերին ծանոթ լինեին, իրենք նման բան չէին անի: Այդ կառույցում կա զինդատախազություն, որը պետք է տիրապետի ՊՆ կառուցվածքին։ Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՀՀ ՊՆ կառուցվածքին, էլ ասելու բան չունեմ, ի՞նչ ասեմ:

Այստեղ 2 տեղ գրված է՝ իր մտերիմ Սերժ Սարգսյանին ամեն ձեւով իշխանությունը հանձնելու նպատակով: Մի տեղ գրված է՝ փոխանցել, մի տեղ հանձնել: Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով: Հաջորդ կետը հետեւյալն է՝ Հանրապետության նախագահը իր պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Հաջորդ կետը՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով ԱԺ հատուկ նիստում: Ես չգիտեմ՝ ինչից են դատախազները որոշել՝ ինչ օրենքների կամ Սահմանադրության, որ կետի վրա ելնելով են որոշել, որ ես հանձնում եմ իշխանությունը: Ես իշխանություն չեմ հանձնում, ժամկետը լրանում է ապրիլի 9-ին, ապրիլի 9-ին ես գնում եմ: Հաջորդ նախագահը իշխանությունը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում: Այդ նիստը նախագահի հրամանով չի հրավիրվում: Ինձնից կախված չէր՝ Սերժ Սարգսյանը իշխանությունը կստանձներ, թե չէր ստանձնի: ԱԺ նիստում, եթե օրինակ քվորում չլիներ, մեկ է՝ ես պիտի գնայի տուն, իմ լիազորությունները պիտի կատարեր ԱԺ նախագահը եւ միայն այդ հատուկ նիստում կարող էր Հանրապետության ընտրված նախագահը ստանձնել իր պաշտոնը: Այդ նույն ԱԺ-ում Սերժ Սարգսյանը որպես վարչապետ ուներ մեծամասնություն: Այս ձեւակերպումները ցույց են տալիս ուղղակի 1 բան, ամեն կերպ ձեւավորել մոտից, որ իր մտերիմ Սերժ Սարգսյանին հանձնի իշխանությունը: Պայուսակը ձեռքիս ման եմ տալիս այդ իշխանությունը, հանձնում եմ Սերժին ու ինքը անմիջապես դառնում է Հանրապետության նախագահ:

Արդեն ասել եմ, որ այն ժամանակ դեռ մեծ հարց էր՝ ում լիազորություններն էր ավելի շատ՝ վարչապետի՞, թե նախագահի: Կիսանախագահական համակարգում վարչապետը, որն ունի խորհրդարանում մեծամասնություն, ավելի մեծ լիազորություն ունի, քան նախագահը, որն անկուսակցական է եւ չունի այդ ազդեցությունը խորհրդարանի վրա: Այդ կոնտեքստում ասել, որ այս ամենը արված էր իշխանությունը հանձնելու համար՝ ուղղակի աբսուրդ է:

Իմ խնդիրը մեկն էր՝ հանկարծ չընտրված մարդը չդառնա Հանրապետության նախագահ: Միակ անձը, որն իրավունք ուներ մարտական դրություն հայտարարել՝ ես եմ, այն ժամանակվա գործող նախագահը: Եւ, եթե վիճակն այնպիսին էր, որ վտանգ է, որ չընտրված նախագահը կարող է նռնակներով, զոռբայությամբ դառնա Հանրապետության նախագահ, ես պետք է թույլ չտամ: Բայց միակ գործիքը, որը ես ունեմ՝ արտակարգ դրություն հայտարարելն է եւ հրամանագիր ստորագրելն է: Այլ գործիք Սահմանադրությունն ինձ չի տվել: Ես արել եմ իմ պարտականությունը: Եթե չանեի՝ այսօր ես պետք է այստեղ կանգնած լինեի եւ բացատրություն տայի, թե ինչու էի անգործություն մատնված եղել այն ժամանակ: Սա է իրականությունը, սա է մեր Սահմանադրությունը:

Ասում են, որ բանակը ներգրավվել է քաղաքականության մեջ. եթե արտակարգ դրության ժամանակ բանակը ներգրավվել է արտակարգ դրության իրավական ռեժիմը պահպանելու համար, ապա օրենսդրությունը դա ամբողջությամբ թույլ է տալիս: Բանակը չի ապահովել Հանրապետական կուսակցության անվտանգությունը, բանակը չի մասնակցել քաղաքական միջոցառումների, հանդիպումների եւ այլ քաղաքական դրսեւորումների: Չկա այս մեղադրանքի մեջ նկարագրված որեւէ մի փաստ, որը նշանակում է բանակի ներգրավվածություն՝ քաղաքականության մեջ: Ամբողջ այդ մեղադրականը հայտարարություններ են՝ առանց փաստերի:

Չկա աշխարհում մի երկիր, որն անվտանգության տակ չհասկանա ներքին եւ արտաքին սպառնալիքները: Չկա աշխարհում մի երկիր, որն անվտանգության ներքին սպառնալիքների մեջ չհասկանա նաեւ սահմանադրական կարգի տապալումը: Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որն այլ կերպ է մեկնաբանում անվտանգությունը եւ որը համարում է, որ անվտանգությունն ապահովելու ժամանակ չի կարելի բանակն օգտագործել: Ես մեղադրող կողմին ասել եմ՝ ուղղակի խնդրում եմ ձեզ՝ անուն տվեք 1 երկրի, որն ունի բանակ եւ որը անվտանգության ժամանակ չի հասկանում արտաքին եւ ներքին սպառնալիքներ եւ որը ներքին սպառնալիքների պարագայում բանակն օգտագործելու իրավունք չունեմ: Հենց դուք այդ երկրի անունը տալիս եք՝ ես ամբողջ ծավալով մեղքն ընդունում եմ, գնում եմ 10 տարով բանտ: Մինչեւ հիմա ման են գալիս, երեւի ման էլ չեն գալիս, որովհետեւ գիտեն, որ դա այդպես չի: Մենք չենք կարող աշխարհից կտրված միայն դատախազական պատկերացում ունենալ:

Արտակարգ դրությունը հայտարարվել է միայն սահմանված տարածքում՝ Երեւան քաղաքում: Երեւան քաղաքը 1 բնակավայր է, իսկ Հայաստանում կա 1002 բնակավայր: Երեւան քաղաքի տարածքը ՀՀ տարածքի մոտավորապես 2 տոկոս է կազմում: Նշվում է մամուլի ազատության մասին եւ այլն: Խոսվում է նաեւ խոսքի ազատության սահմանափակումների մասին, ՀՀ-ում այդ ժամանակ գործող 32 հեռուստաընկերությունից սահմանափակումների է ենթարկվել միայն 9-ը, մյուսներն աշխատել են առանց որեւէ սահմանափակման։ Երեւանում մի քանի տասնյակ թերթեր կային եւ որեւէ մեկի գործունեությունը չի սահմանափակվել, ինտերնետի նկատմամբ եւս սահմանափակում չի եղել, իսկ սա նշանակում է, որ խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ի 1002 բնակավայրից գործել է միայն մեկում՝ Երեւան քաղաքում, հետեւաբար սա կարելի էր դիտարկել սահմանադրական կարգի խախտում, բայց ոչ թե տապալում:

2008 թվականին ՀՀ-ում կային 39 թերթ, որից 15-ին է վերաբերել սահմանափակումը: Որեւէ այլ քաղաքում սահմանափակումներ հանրահավաք անելու, հանդիպելու չեն եղել:

Ճիշտ է, այն ժամանակ չի եղել օրենք, բայց եղել է Սահմանադրության հոդված, բայց դրա մասին չէ խոսքը, գործող օրենքի համեմատությամբ հրամանագիրը կիրառել է սահմանափակումների շատ փոքր մասը: Այսօրվա գործող օրենքի շատ փոքր մասն է սահմանափակումների կիրառվել այն ժամանակ: Մոտավորապես 1/3-րդն էր: Հետագա զարգացումները ցույց են տվել, որ ինչ արվել է, արվել է ողջամիտ չափի մեջ, նույնիսկ մի բան էլ պակաս:

Հիմա անցնեմ կալանավորման հիմքերին. ինձ ասում են, որ ես կարող եմ խանգարել քննությանը: Ենթադրվում է, որ ազդեցություն կարող եմ ունենալ օրգանների վրա: Երեւի այս դահլիճում ինձնից լավ այս քրեական գործը ոչ մեկը չի ուսումնասիրել: Որովհետեւ ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ես ուրիշ բան չունեի անելու՝ քրեական գործը պետք է ուսումնասիրեի: Հետաքրքիր է օրինակ, մեղադրող կողմը կարո՞ղ է հստակեցնել՝ կոնկրետ որ ցուցմունքների փոփոխությունն է առանցքային մեղադրանքի համար:

Չպետք է իմ ազատության հաշվին այդ ֆունկցիան իրականացվի: Եթե ասեն՝ 200 հոգի է, էլի կհասկանամ: Այս ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպում բարձրագույն հրամանատար դասի հետ, որոնց ցուցմունքները նկարագրում են ճիշտ այնպես, ինչպես ես եմ նկարագրում: Կան դրական ցուցմունքներ, կա ինձ հետ շփվող մարդկանց ընդամենը 3 ցուցմունք: 872 վկայից կա 3 մարդ, որ այդ շաբաթվա ընթացքում բարև բարի լույս է ասել: Աբսուրդի մի թատոն է սա:

Այդ մարդկանցից մեկը Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքի հետ ես համաձայն եմ, մյուսը՝ Արմեն Գեւորգյանի ցուցմունքն է, որը շատ ճիշտ է նկարագրում՝ ինչ-որ ես ասում եմ, ավելացնելու բան չունեմ: Կա Վարդան Օսկանյանի ցուցմունքը, որի հետ ես ամբողջությամբ համաձայն եմ: Եւ կա Տիգրան Թորոսյանը, որի հետ հեռախոսով ուղղակի քննարկել ենք արտակարգ դրության մասին: Ո՞ւմ ցուցմունքը ես պետք է փոխեմ։ Ես քանի ամիս է՝ բանտում նստած եմ, հիմա ինձ ասեք՝ այդ ո՞ր վկայի վրա կարող եմ ազդել, 80 հատորանոց գործի 90 տոկոսը նրա մասին է, թե Լեոյի փողոցի խաչմերուկում ինչ է կատարվում, բայց ես ի՞նչ կապ ունեմ այդ խաչմերուկի հետ:

Ամբողջ մեղադրանքն իմ հանդիպումն է զինվորական անձնակազմի հետ, 1 մարդ չի հարցաքննվել, թե ինչ էր կատարվում ԵԿՄ-ում:

Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող ա փախնի: Էդ պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հիմա պետք ա իրանցից փախնե՞մ: Ո՞վ են իրենք, ինչ են իրենցից ներկայացնում:

Ինձ համար վիրավորական է, երբ որեւէ մեկն ասում է, որ ես կարող եմ փախնեմ: Ոչ մեկը՝ թշնամի, բան, ինձ մեջքից չի տեսել, ես համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են, ինձ հասկանո՞ւմ եք: Իրենք դա չեն հասկանա»,- ասաց Քոչարյանը:

Դիմելով Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին՝ Քոչարյանն ասաց. «Էս մարդիկ իմ հետ ճանապարհ են անցել ու երբ ասում են՝ փախնող՝ ներվերս… իմ վրա դա ուրիշ ձեւ է ազդում, որովհետեւ ես փախնողը չեմ: Միգուցե դա իմ մեծ թերություններից մեկն է, որ պայքարի մեջ ես մտնում, սկզբունք ունեմ՝ ավելի լավ է ափսոսաս քո արածի մասին, քան չարածի մասին ու պաշտոնավարման ժամանակ այ այդ սկզբունքն էր, ցուցանիշներով էլ երեւում է՝ չէի խուսափում պատասխանատվությունից, որոշում էի կայացնում: Որոշում կայացնելը պաշտոնատար անձի համար թիվ մեկ հարցն է: Այն ժամանակ ՀՀ-ում միակ մարդը, որ կարող էր այդ որոշումը կայացնել ու իրագործել, այդ ես էի, ուրիշ մարդ չէր: Ես հնարավորություն ունեի օտար երկիր գնալու, բայց չեմ գնացել: Շատ տհաճ է իմ համար, որ իմ 2 ընկերները պիտի գային այստեղ, ասեին, որ ես փախնողը չեմ: Կարող է այն շարքում նստած մարդկանց համար հասկանալի չի սա, բայց դե արժեքների հարց է: 

Մենք ունենք ընդամենը 5 գեներալ-գնդապետ, որից 1-ը մահացել է, 4-ը կան, 3-ը այս քրեական գործով ներգրավված են: Այս քրեական գործն ավելի շատ Սահմանադրության հետ է առնչվում, քան քրեական օրենսգրքի, փաստը սա է: Այս ամբողջ քրեական գործում, կրկնում եմ, ընդամենը 3 մարդու հետ եմ բարեւ-բարլուս ասել: Մի հատ Արշակ Կարապետյան է, վատ ցուցմունք չի տվել։ Իրականում նորմալ ցուցմունք է տվել: Մեկ բան հայտարարել է՝ արտակարգ դրություն, ինչը չի եղել, եւ այդ արտակարգ դրության նկարագրություն քրեական գործում չկա ընդհանրապես։ Ինչ է, ՀՀ-ում արտակարգ դրության մասին միայն Արշակ Կարապետյա՞նն է իմացել։ Հայտարարվել է արտակարգ դրություն, ու այդ հրամանի մասին ոչ ոստիկանապետը գիտի, ոչ ոստիկանապետի տեղակալները, ում հարցնում են, որեւէ մեկն այդ հրամանի մասին չգիտի:

Բանակին վերաբերող բոլոր հրամաններն էլ գաղտնի են, մի մասը՝ գաղտնի, մյուսը՝ հույժ գաղտնի։ Տարվա ընթացքում լինում է մոտավորապես 200-250 նման կարգի հրաման, եւ ես ոչ 0038 եմ տեսել, ոչ 37-ը, ոչ 36-ը, ոչ էլ 230-ը։

Պրակտիկայում երբեւէ նման բան չի եղել, որ պաշտպանության նախարարի որեւէ մի հրաման ուղարկվի նախագահական։ Չկա այդպիսի բան։ Այդ հրամանը ճիշտ հրաման էր, ճիշտ ժամանակին, եւ կարծում եմ՝ կանխեց շատ վատ զարգացումներ»,- ասաց Քոչարյանը:

Տպել
2130 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը