«Արսենալը» խիստ զայրացած է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում է

«Արսենալը» խիստ զայրացած է, որ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչն անցկացվելու է Բաքվում: Լոնդոնյան ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Դրանում նշվում է, որ երկրպագուները խնդիրներ ունեն Ադրբեջանի մայրաքաղաք հասնելու հարցում:

««Արսենալում» բոլոր հիացած են Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու կապացությամբ, ու անհամբերությամբ սպասում ենք մայիսի 29-ին «Չելսիի» դեմ կայանալիք եզրափակչին:

Բայց խորապես հիասթափված ենք, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է ընդամենը 6 հազար տոմս տրամադրել մեր երկրպագուներին, այն դեպքում, երբ մարզադաշտը կարող է ընդունել ավելի քան 60 հազար հանդիսական: Բացի այդ՝ հաշվի առնելով ճանապարհորդության հետ կապված խոչընդոտները՝ դեռ ժամանակը պետք է ցույց տա՝ արդյոք այդ 6 հազար երկրպագուները կկարողանան հասնել այնտեղ, թե՝ ո՛չ:

Մենք տարեկան 45 հազար աբոնեմենտ ունեցող երկրպագուներ ենք ունենում, եւ այն, որ այսքան մարդ բաց է թողնելու եզրափակիչը այն պատճառով, որ ընտրվել է տրանսպորտային սահմանափակ միջոցներ ունեցող վայր, պարզապես ճիշտ չէ: Իրականությունն այն է, որ ով էլ հասներ եզրափակիչ, չէր կարողանալու կատարել իր երկրպագուների պահանջները:

Մենք բազմաթիվ դժգոհթյուններ ենք ստացել մեր երկրպագուներից եւ ամբողջությամբ կիսում ենք նրանց մտահոգությունները:

Մեր երկրպագուների անունից ցանկանում ենք հասկանալ՝ ինչ չափարոշիչներով են ընտրվում եզրափակիչների վայրերը եւ որքանով են հաշվի առնվում երկրպագուների կարիքները:

Խնդրում ենք ՈՒԵՖԱ-ին վստահեցնել, որ երկրպագուների լոգիստիկան եւ պահանջները կարեւոր դեր կխաղան հետագայում եզրափակիչների վայրեր ընտրելիս, քանի որ այն, ինչ հիմա է տեղի ունենում, անընդունելի է եւ չի կարող կրկնվել: Ուրախ կլինենք ապագայում մասնակցել քննարկումների նման իրավիճակներից խուսափելու համար»,- գրված է ակումբի հայտարարությունում:

Երկրպագուների տեղաշարժն «Արսենալի» միակ խնդիրը չէ: «Զինագործները» դեռ չգիտեն՝ արդյոք թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա թիմի կազմում լինել եզրափակչում, թե՝ ո՛չ: Ակումբը երաշխիքներ է ուզում, որ հայ ֆուտբոլիստին վտանգ չի սպառնա Ադրբեջանում: Ադրջեբանից ասում են, որ նա խնդիրներ չի ունենա, սակայն լոնդոնյան ակումբը լրացուցիչ անվտանգության պահանջներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին ու սպասում են պատասխանի:

Մրցաշարի եզրափակչի ընտրության վայրի մասին ավելի վաղ արտահայտվել է նաեւ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Նա նշել է, որ Բաքուն ընտրելը ծիծաղելի է: Նաեւ հեգնանքով հարցրել է, թե ինչ են նախաճաշին կերած եղել այն մարդիկ, որոնք ընտրել են Բաքուն:

Տպել
3845 դիտում

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ