Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին մեղադրանքը հիշեցրել է Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն. Երեւանի դատախազը առարկեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը:

Նրա խափանման միջոցի վերաբերյալ այժմ դիրքորոշում է հայտնում պաշտպաններից Արամ Օրբելյանը: Վերջինս նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ եւ չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից մեկը, հայտնեց, որ դատավորը պարտավոր է ստուգել՝ արդյոք նախաքննական մարմինը ներկայացրել է փաստեր, տեղեկություններ այն մասին, որ նախաքննության ընթացքում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, նրան պարզաբանվել է մեղադրանքի էությունը, հակառակ դեպքում անձի կալանավորումը եւ նրա անձնական անձեռնմխելիության սահմանափակումը կհամարվի կամայական եւ անօրինական։ «Վճռաբեկ դատարանի դիրքորոշման համաձայն, որպեսզի անձը լինի մեղադրյալ, դրա մասին որոշում պետք է կայացվեր, այդ մասին տեղեկացվեր մեղադրյալին, այս դեպքում պարոն Քոչարյանին, նրան պարզաբանվեր իր իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց նա: Օրբելյանը այսօր էլ դատարանում պնդեց, որ նախաքննական մարմինը 2018 թվականի նոյեմբերի 2-ին լրացնելով եւ փոփոխելով Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, դրա էությունը պատշաճ կերպով չի պարզաբանել նրան:

Նշենք, որ այս մասին պաշտպանները մի քանի անգամ բարձրաձայնել են: «2018թ. նոյեմբերի 2-ին քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ մասին տեղյակ պահել կողմին, նույն օրը Քոչարյանին է տրամադրվել ամբողջական ձեւաթուղթ՝ պաշտպան ունենալու, մեղադրյալին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին, սակայն թե՛ Ռոբերտ Քչոարյանը եւ թե՛ նրա պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանել են, որ մեղադրանքը պարզ չէ»,- ասաց Արամ Օրբելյանը։ Այնուհետեւ, ըստ պաշտպանի, Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվել է եւ ասել, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ եւ հասկանալի չէ։ «Մասնավորապես Քոչարյանը հայտնել է, որ իրեն հատկապես հասկանալի չէ, թե ու՞մ են նկատի ունեցել «մերձավորի եւ նրա թիկնազորի անդամներ» ասելով, ե՞րբ են ըստ մեղադրանքի՝ կեղծվել փաստաթղթերը, եւ դրանք ի՞նչ առնչություն ունեն իր հետ»,–նշեց Օրբելյանը։ Այս մասին, Օրբելյանի խոսքով, երեկ Հայկ Ալումյանը մանրամասն անդրադարձել է: Շարունակելով՝ Օրեբլյանն ասաց, որ պաշտպան Հայկ Ալումյանը նոյեմբերի 5-ին դիմում է ներկայացրել քննիչին՝ խնդրելով պարզաբանել առաջադրված մեղադրանքը, նշելով, որ միայն դրանից հետո կարող է Քոչարյանը ցուցմունք տալ, սակայն Օրբելյանի խոսքով՝ քննիչն, ըստ էության, հարցին չի անդրադարձել, չի ասել, որ այն պարզ է, ընդամենը նշել է, որ իրենք պարտավոր էին մեկ օրինակ տալ մեղադրյալին, որը տվել են։ Նա նշեց, որ Ռոբերտ Քաչարյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը՝ ոչ հստակ համարելու պատճառաբանությամբ։ Օրբելյանի խոսքով՝ նախաքննական մարմինն առանց բացատրելու մեղադրանքի էությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան։ «Պարոն Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ եւ առնվազն այս փուլում չպետք է նրա նկատմամբ կալանք կիրառվի»,- հավելեց Արամ Օրբելյանը։

Վերջինս հիշեցրեց, որ երբ ամենասկզբում առաջադրվում էր մեղադրանք, պաշտպանական խմբի համար դժվար էր հասկանալ մեղադրանքի էությունը։ «Մենք հայտարարում էինք՝ չգիտենք՝ ինչից ենք պաշտպանվում։ Որեւէ փորձ չէր կատարվում՝ պարզաբանել մեղադրանքը։ Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով՝ դա պարզ դատավարական հնարք է՝ երբ գործը թույլ է, ոչ հստակ ձեւակերպումներ են տրվում, իսկ երբ գործը ուժեղ է, հստակ է, ապա շատ պարզ ձեւակերպումներ են տրվում, ապացույցներ ներկայացվում։ Այստեղ գործ չկա, ինչպես ասում է գործիչներից մեկը՝ գործը օդ է, դրա համար խուճուճ ձեւակերպումներ են տրվել։ Մեղադրական կողմը կարող է գրել ինչ կամենա, կարող է վերցնել Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն եւ ասի՝ սա մեղադրական եզրակացություն է...»,- հայտարարեց Օրբելյանը, ինչն ընդհատվեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի կողմից: Նա առարկեց եւ խնդրեց դադարեցնել Օրբելյանի այդ ձեւակերպումները: «Եթե կվկայակոչեք պատմվածքներից մեջբերումներ, որի մասին խոսում եք, նույն ձեւ պատասխանեք նաեւ դուք»։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունեց առարկությունը եւ հորդորեց որակումներ չանել։ Արամ Օրբելյանն ընդունեց առարկությունը՝ ասելով. «Ես չասացի՝ պատմվածքներ կան, էդպես կարող է ավելի հետաքրքիր լիներ»։ Օրբելյանի այս հայտարարության հետ համակարծիք էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Տպել
2569 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա