Քաղաքացիականությունը չի կարող զարգանալ առանց անհատականության գիտակցման

16/05/2019 schedule16:40

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ երջանկության մասին զրույցը դուրս էր նախատեսված ֆորմատից: Բայց այս զրույցը կարևոր խոսակցություն է` ստեղծագործական-արարչական, ներսից դուրս և դրսից ներս հաղորդակցության հնարավորությամբ պայմանավորված երջանկության միջավայրի մասին: Երջանկությունն ընկալվում է իբրև խիստ անձնական-անհատական կյանքին վերաբերող մի բան, քան հասարակական-մշակութային հարց: Աղասի Թադևոսյանը խոսում է հենց այն հարցերի մասին, թե որքանով է սոցիալական և մշակությային միջավայրը հակված, որպեսզի երջանկությունը դառնա անհատական և հասարակական կյանքի կարևոր նպատակ ու բաղադրիչ:

Ազգագրագետ Աղասի Թադևոսյան.

Երջանկությունը կա և այն սերտորեն կապված է մարդու լինելիության և ստեղծարարության հատկանիշի հետ:

Հայտնի սոցիալական հոգեբան Էրիխ Ֆրոմն իր աշխատանքներից մեկում խոսում է երկու հոգեբանական տիպի կերտվածքների մասին: Առաջին դեպքում մարդն իր երջանկությունը կապում է իր ունեցածի և իրերի աշխարհի հետ: Իսկ երկրորդ դեպքում մարդը երջանկությունը գտնում է պարզապես իր լինելիության մեջ: Երկրորդ տիպը անհատականության տեսանկյունից շատ դինամիկ է, փոփոխական և զարգացող: Մարդու մտքերը, հոգեկան և զգայական աշխարհը անընդհատ փոփոխվում և զարգանում են, ինչը նրան տալիս է երջանկության զգացում: Նման մարդիկ նաև ավելի քիչ են կախված իրենց ունեցածից և ավելի հեշտ են կիսվում մյուսների հետ: Կիսվելը, մեկ ուրիշին ինչ-որ բան տալը նրա մոտ ներքին պահանջմունք է, և խոսքն այս դեպքում վերաբերում է ոչ միայն նյութական իրերին, այլ նաև ներքնաշխարհին, մտքերին զգացմունքներին: Ներսինը դուրս տալու ընթացքը երջանկություն է բերում: Բայց մինչ այդ ներսում պիտի ինչ-որ բան լինի դուրս տալու համար: Դրա համար մարդ ինքնազարգացմամբ զբաղվելու կարիք է զգում, ինչն, ըստ էության, ինտելեկտուալ, էմոցիոնալ վերափոխման պրոցես է: Այդ վերափոխումը մարդուն տալիս է վերածննդի զգացում, ու դա բերում է խոր երջանկության ապրումի: Երբ միջավայրը փակում է ներսինը դուրս տալու, այլոց հետ կիսվելու մարդու կառուցողական, ստեղծագործական, արարչական մղումն իրացնելու հնարավորությունները, այդ միջավայրը նախ թույլ չի տալիս մարդուն երջանիկ զգալ և հետո դառնում է չարերի ու դժբախտների հասարակության ձևավորման պատճառ:

Եթե հասարակությունը չի ճնշում ուրիշների հետ կիսվելու մարդու բնական մղումը, ապա և' անհատական, և' հասարակական մակարդակում առաջացնում է երջանկության զգացում: Այդ պատճառով այնպիսի հասարակություններում, ինչպես օրինակ Սկանդինավյան երկրներն են, որտեղ թեպետ առկա է դեպրեսիվ բնական միջավայր` ցածր ջերմաստիճան, արևի պակաս և մշտական անձրևներ, սակայն, միևնույն է, երջանկության ցուցիչն այնտեղ միշտ բարձր է, քանի որ նրանք ունեն լավ կրթական համակարգ, որը երեխաների մեջ փոքր  հասակից զարգացնում է ստեղծարարությունը և հասարակության այլ անդամների հետ կիսվելու սոցիալական բնավորությունը: Եվ հետո նրանց ընտանեկան միջավայրում երեխայի դաստիարակությունը հենված է ոչ թե «չի կարելիների» վրա, այլ ինքնարտահատվելու համար մաքսիմալ ազատության պայմանների ստեղծման: Ի՞նչ բան է «չի կարելին», եթե ոչ ի վնաս երեխայի անհատականության զարգացման ծնողական հարմարավետությանը ծառայող նորմ: Հետո զարմանում ենք, թե ինչու են մեր երեխաներից շատերը հանրային միջավայրերում ձգված, քիչ հաղորդակցվող և նույնիսկ քիչ ժպտացող: Լինում են դեպքեր, որ հատկապես տղա երեխաները դաստիարակվում են ագրեսիվ, հայհոյանքներ են տալիս, ինչից ծնողները հաճախ հրճվում և հռհռում են: Հայհոյանքը սոցիալական կյանքի մերժումն է և այդ երեխայի դժբախտության սկզիբը: Այդ երեխայի` երջանիկ մարդ դառնալու հնարավորությունն արդեն սահմանափակված է: Գուցե նա հետագայում դառնա նյութապես ապահովված, բայց ոչ երջանիկ մարդ: Այդ պատճառով երբ վարչապետը խոսում էր երջանկությունից և հասարակությանը երջանիկ դարձնելու նպատակից, շատ քաղաքական գործիչներ, որ վերը նշածս խստաբարո դաստիարակությանն ուղի անցածների տիպն են ներկայացնում, զարմանում են, չեն էլ հասկանում, թե ինչ բան է այդ երջանկությունը: Եթե դու հայտնվել ես խորհրդարանում, պարտավոր ես ի պաշտոնե մտածել մարդկանց բարօրության ու երջանկության մասին ու չգիտես, թե ի՞նչ է երջանկությունը, կասկածում ես` արժե՞, թե՞ չարժե հասարակության երջանկության հարցը դարձնել քննարկման ու պետական հոգածության առարկա, ապա ընդհանրապես չպետք է գործ ունենաս քաղաքական պատասխանատու հաստատություններում, որոնք մարդկանց համար նշանակալից որոշումներ են կայացնում: Ավելին, բոլորի համար շատ ավելի լավ կլինի, որ նմաններն ընտրեն այնպիսի մի գործունեության ոլորտ, որ գրեթե գործ չունենան մարդկանց հետ: Քաղաքական պաշտոններում պետք է լինեն մարդիկ, ովքեր  նախ իրենք են ստեղծարար և հետո գիտակցում են մյուսների համար էլ այդ մղումն իրացնելու համար պայմանների ու միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Այն հասարակությունները, որտեղ մարդիկ ընկալունակ են, պատրաստակամ ու բաց մեկը մյուսի ստեղծարարության հանդեպ, առաջանում է վստահության բարձր աստիճան: Իսկ հասարակությունում առկա փոխվստահության մակարդակը նույնպես երջանկության մթնոլորտ ձևավորող գործոն է, քանի որ փոխվստահության շնորհիվ է նաև, որ մարդիկ դառնում են ավելի համագործակցային, քան կոնֆլիկտային ու մրցակցային: Դրա շնորհիվ է, որ անծանոթ մարդիկ միմյանց հետ հաղորդակցվում են բարի ու դրական մղումներով:

Փակ հասարակարգ և երջանկության հնարավորություն

Կան դեպքեր, որ երջանկության զգացումը մարդիկ ստանում են ոչ թե ստեղծարարության, այլ խմբային ապրելակերպի միջոցով, որտեղ մարդու մեջ զարգանում է ապահովության, այլ՝ ոչ ստեղծարար ազատության ձգտումը: Այս դեպքում մարդը երջանկություն է ունենում այն գիտակցումից, որ ինքը պաշտպանված է և կյանքն ապահով է: Այսպիսի մշակույթում ստեղծագործականությունն ու նորարարությունն այնքան կարևոր չեն, որքան պարզապես ապրելը խմբի մեջ, խմբի հետ, որովհետև հենց այդ խումբն է երաշխավորում քո անվտանգությունը: Եթե մենակ մնացիր, դու կմեռնես: Շատ ավանդական հասարակություններում, եթե մարդը խախտում էր համայնքում ընդունված կարևոր նորմերը կամ դոգմաները, նրան ոչ թե սպանում, այլ պարզապես վտարում էին համայնքից, ինչը հավասարազոր էր մահվան դատապարտելուն, քանի որ այդ կերպ նրան զրկում էին ապրելու հնարավորությունից: Այդ մարդուն այլ համայնքներ էլ չէին ընդունում, քանի որ մյուսներն էլ փակ համակարգեր էին: Եվ այդ մարդը մնում էր մեն-մենակ բոլոր վտանգների, մարտահրավերների, խնդիրների մեջ:

Ավտորիտարիզմ և երջանկության հնարավորություն.

Հասարակական միջավայրն ու ապրելու կանոնները գործոններ են, որ ձևավորում են երջանկության համար որոշիչ կարևորություն ունեցող ֆոնը: Մարդը կարող է աշխարհը տեսնել և կյանքն ապրել գույների, ձայների, մտքերի, հոտերի, համերի միջոցով: Ավտորիտար մշակույթը մարդուն թույլ չի տալիս անհատականացնել այդ ապրումները, քանի որ այդպիսի զգացումներ ունեցած մարդը չի կարող լինել հնազանդ, քանի որ նման մարդն ուզելու է փոխել այն իշխանությանը, որը խանգարում է իր անհատականության իրացմանը: Եթե իշխանությունը չի զարգանում հասարակությանը համաչափ, ապա այդ իշխանությունը պիտի փոխվի: Ժողովրդավարությունը հենց այդտեղից է առաջացել, երբ մարդիկ անհատական մակարդակում սկսեցին ազատագրել վերափոխման մղումն իրենց մեջ, որը բանտարկված էր կրոնականության ու դոգմատիկ ավանդականության  ժամանաշրջանում: Այսօր իսլամական կամ այլ դոգմատիկ կրոնական աշխարհներում մարդու անհատական վերափոխման, ստեղծարարության մղումը դեռևս բանտարկված է: Ընդհանրապես, դոգման թույլ չի տալիս մարդուն ինքնուրույն հետամուտ լինել ճշմարտության փնտրտուքներին և ունենալ դրան հասնելու իր անհատական  ու յուրահատուկ, իշխող քաղաքական ու կրոնական վերնախավերի վերահսկողությունից ազատ ճանապարհը, ինչը, կրկնում եմ, ստեղծարարության մղումի ռեալիզացումն է և երջանկության ապրումի հիմնարար պատճառը: Քաղաքական համակարգը մշակույթի մի մասն է: Մշակույթներն իրենք էլ լինում են անհատակենտրոն, ժողովրդավար կամ ավտորիտար ու դոգմատիկ: Եթե մշակույթը ժողովրդավար և անհատակենտրոն չէ, թույլ չի տալիս մարդուն իր ստեղծարարությունը նախ ինքն իր ներսում զարգացնել և ապա ներաշխարհից դուրս բերել հանրային միջավայրեր, առարկայացնել դրանք ստեղծագործորեն ու հասանելի դարձնել հասարակության մյուս անդամներին: Նման միջավայրում երջանկությունը մեռնում է, ագրեսիան շատանում է, մարդիկ չարանում են:

Ավտորիտարիզմը, ներկայացված թագավորի, իշխանի, կրոնապետի կամ մեկ այլ բռնապետի տեսքով, ձգտում է հպատակների մոտ ձևավորել մտայնություն, թե առանց նրա չեն կարող ապրել: Օրինակ, այդպես էին անում Սերժ Սարգսյանի օրոք, երբ տպավորություն էին ստեղծում, թե առանց Սերժ Սարգսյանի Հայաստանը կկործանվի, որովհետև իբր թե միակ մարդն է, որ կարող է բանակցել Ղարաբաղի հարցով, ձեռքի տակ պահել օլիգարխներին, կառավարել երկիրը: Եվ կյանքի ու ապրելու կանոնները ձևավորում էին մարդկանցից հլու հպատակներ սարքող այդպիսի ավտորիտար խմբերը: Այդ կանոնները ստեղծված են իշխողների շահերի սպասարկման և հպատակների մոտ ապահովության զգացում ու թվացյալ երջանկության խաբկանք առաջացնելու համար: Բայց մարդիկ երջանիկ են այն երկրներում, որտեղ կանոնների ձևավորմանը մասնակցում են բոլորը, գոնե նրանք, ովքեր ուզում են մասնակցել այդ գործընթացին: Սա շատ կարևոր հանգամանք է երջանիկ հասարակություն ունենալու համար, որովհետև իշխանությունները ոչ թե ներշնչում են մարդուն, որ նա ոչ թե արարող է, այլ՝ ուրիշի կամքն իրացնող-կատարող, որ նա ոչ թե հեղինակ է, այլ՝ պարզապես գրիչ և այն գիրքը, որը գրել է, ինքը չի գրել, այլ Աստված է նրան թելադրել: Այդ պատճառով միջնադարյան հեղինակների աշխատություններում հաճախ է հանդիպում, որ սկզբի էջում հեղինակը փնովում է ինքն իրեն, թե ես` նվաստս, ո՞վ եմ, որ միտք գրեմ, ինչ գրել եմ Բարձրյալի թելադրանքն է: Այսինքն, հեղինակը նախ մեղա է գալիս, որ գրելու հավակնություն է ունեցել, հետո մերժում է գրելու իր ունակությունը, հետո ինքն իրեն համարում է գրելու գործիքը: Ավտորիտար հասարակություններում էլ մարդը կարող է երջանիկ լինել, եթե նրան տրվում է բավականաչափ հնարավորություն իր կյանքը վերարտադրելու և անվտանգ զգալու տիրակալի իշխանության հովանու տակ: Այստեղ տիրոջ և հպատակի հարաբերություններ են, որտեղ տերն իր վրա է վերցնում հպատակի անվտանգությունը երաշխավորելու պատասխանատվությունը, որովհետև տերը կարիք ունի այդ հպատակներին ողջ պահելու, այլապես ու՞մ տերը պիտի լինի ինքը, եթե չկան հպատակներ: Այդպես, անհատականության ու ստեղծարարության ճնշվածությունը դառնում է նաև բարոյական նորմ, հետո այդ բարոյական նորմը ազգայնացվում է և դառնում ազգային-մշակութային նորմ, հետո դա դառնում է ավանդույթ, և մարդիկ այն աստիճանի են կախված լինում դրանից, որ այդ ավանդույթը փոխելը համարում են մշակույթին դեմ գնալ ու սրբապղծություն: Բայց երբ ստեղծագործ անհատները, այնուամենայնիվ, փոխում են այդ մշակութային կոդերը, մարդիկ հասկանում են, որ իրենք չկորցրին իրենց ինքնությունը, պարզապես փակ մշակույթից անցում կատարեցին դեպի ստեղծարար ու զարգացող մշակույթի:

Քաղաքացիականություն և երջանկություն

Հայաստանում կա ստեղծարար անհատների խավ, որը հասարակության մեջ մեծամասնություն չի կազմում, բայց մեր իրականության համար բավական դրական և լուրջ դերակատարություն ունի: Եվ հեղափոխությունը հենց այդ մարդկանց շնորհիվ եղավ: Այդ մարդկանց շնորհիվ է, որ զարգանում է քաղաքացիականության գիտակցումը, որովհետև քաղաքացիականությունը չի կարող զարգանալ առանց անհատականության գիտակցման: Քաղաքացիականությունը խմբակային մտածողության պտուղ չի, այլ իր անհատականության խնդրով, հետո նաև անհատականության իրավունքը կյանքում իրացնելու հարցով մտահոգ մարդու լինելիության: Քաղաքացին ձգտում է անհատի երջանիկ լինելու իրավունքի իրացումը դարձնել հասարակայնորեն ընդունելի, ինչի արդյունքում հասարակությունը ոչ թե շարժվում է դոգմաներից բխող սոցիալական նորմերով, այլ` անհատականություններից եկող առաջարկների հիման վրա ձևավորվող պայմանագրով, որտեղ հիմնարար հարցադրումն այն է, թե ինչպե՞ս անել, որ բոլորն ապրեն երջանիկ ու բարեկեցիկ և որ դրա երաշխավորումը կախված լինի ոչ թե ինչ-որ մի բարի իշխանավորի կամքից, այլ՝ երաշխավորվի օրենքով: Հասարակության խմբակենտրոն արժեքներով ապրող հատվածը չի սիրում ապրել օրենքով, բայց ուզում է ապրել նյութապես ապահովված: Երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, բոլորը սպասում էին, որ հիմա կյանքը միանգամից կլավանա: Նրանք չէին պատկերացնում, որ ամեն մեկը պետք է օրենքով ապրելու պատասխանատվություն վերցնի: Եվ երբ այդ խնդիրը դրվեց նրանց առաջ, մարդիկ սկսեցին դժգոհել` ամեն մեկը մի փայտի կտոր վերցրած, վրան մի բան գրած` գալիս կանգնում է կառվարության շենքի դիմաց, թե` մի ստիպեք ինձ օրենքով շարժվել ու պատասխանատու լինել մյուսների համար, որովհետև ես ուզում եմ արտադրել մի խմիչք, որը փչացնում է մարդկանց առողջությունը և այդպես փող աշխատել: Մինչդեռ այդ մարդը մինչ այդ պայքարում էր կյանքը լավացնելու համար և չգիտեր, որ կյանքը լավացնելը նաև ուրիշի առողջությունը չփչացնելու պատասխանատվությունն է: Այսինքն, մեզանում դեռ չափազանց թույլ է սեփական երջանկության և հանրային երջանկության ու այլոց երջանկության միջև կապի գիտակցումը և հանրայինի ու ուրիշի հանդեպ պատասխանատվության զգացումը, ինչը, կարծում եմ, հետհեղափոխական շրջանի կարևոր մարտահրավերներից է:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
3018 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում