Երևան
16 °C
Լոռու մարզի Օձունի խոշորացված համայնքի Ամոջ բնակավայրերի հողագործներն ահազանգում են՝ ցորենի արտերում բույսը դադարել է աճել: Հողագործ Արման Ստեփանյանը ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց ստեղծված իրավիճակը. «Արտը գերազանց վիճակում էր, գնացի, որ պարարտանյութ տամ, տեսա՝ տալու բան չկա: Բույսը կտրած ընկած էր, հողը քանդեցինք, որ տեսնենք, թե ինչից է, տեսանք լրիվ որդի բներ են, մեջն էլ լիքը որդ»,-ասաց հողագործն ու հավելեց, որ խոսքը աշնանացան ցորենի ցանքսերի մասին է. «Մի 20-30 սմ ունեցող հասկեր էին, հաստատված ցորեն էր, պատրաստ էր պարարտացման, բայց դե հիմա անիմաստ է ավելորդ ծախս անել ու պարարտացնել»:
Արման Ստեփանյանն ասում է, որ իրեն տեղեկացրել են, թե հողը իրականում վարակված է սնկային հիվանդությամբ, այլ ոչ որդերով. «Ասել են՝ իբր 3-4 տարի այլեւս հնարավոր չէ որեւէ ցանքս կատարել այդտեղ»:
Հողագործի խոսքով, կոնկրետ իր ցանքատարածությունը 1 հա է, սակայն գյուղում այլ հողագործներ էլ կան, որոնց ցանքսերը եւս վարակվել են. «Իրանք ասում են, թե սնկային է, բայց ես բացառում եմ դա, ես շատ կուզեի, որ բուսաբուծության այդ մասնագետը գար գյուղ, մեր լուրջ հողագործների հետ քննարկեին, փորձանմուշներ վերցնեին, բայց չեն գալիս, իրենք իրենցով օդից վերցրել են, թե սնկային հիվանդություն է տարածվել»:
«Իմ 1 հեկտրաի վրա ես 200 դրամով սերմ եմ առել 300 կգ, վարելու համար 30 հազար դրամ եմ տվել, ցանելու համար՝ 20 հազար, ու էսքան փողը գնաց կորավ, բերքն էլ հետը»:
Հողագործն ասում է, որ ոչ մարզպետարանից, ոչ էլ գյուղնախից չեն եկել ու ոչ էլ որեւէ փորձանմուշ կատարել, պարզապես, չգիտես ինչպես, եզրակացրել են, թե պատճառը սնկային հիվանդություն է:
Ամոջում, ինչպես Արմանն է ասում, երբեւէ նման բան չի եղել: Հողատարածքը ինքը համագյուղացուց վարձակալել էր 10 տարի ժամկետով: Ու այսօր պարզ չէ՝ պետք է շարունակի վճարել չմշակվող հողի համար, թե ինչ պետք է անի:
Ամոջի վարչական ղեկավար Հարություն Գալստյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին տեղեկանալուց հետո զանգահարել է գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչություն, ներկայացրել խնդիրն ու լուսանկարներ ուղարկել: Հենց այդտեղ էլ նշել են, որ հողը սնկային հիվանդությամբ է վարակվել, պատճառը, ինչպես վարչական ղեկավարին են ասել՝ եղանակային կտրուկ տատանումներն են եղել. «Եղանակները տաքանալուց հետո տարածումը կանխվեց, լուրջ վնասներ չկան հիմա...Առաջարկեցին 3 տեսակի պարարտանյութ խառնել իրար, բայց որքանով ես գիտեմ, էդ պարարտանյութը նույնիսկ Հայաստանում չկա: Քանի որ տարածումը չշարունակվեց, միջոցներ չձեռնարկվեց»:
Վարչական ղեկավարը եւս փաստեց՝ որեւէ մեկը հողից նմուշառում չի արել, գյուղ չի այցելել, եզրակացությունն էլ տրվել է խնդիրը հեռախոսով ներկայացնելուց ու լուսանկարները նայելուց հետո. «Էս պահին տարածում չկա, իսկ տուժած բնակչի մասով կփորձենք բյուջեից սոցիալական օգնություն ցուցաբերել, որպես վնասի փոխհատուցում»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ