Գյուղատնտեսական ժամանակավոր աշխատանք կատարող ընտանիքներն այդ աշխատանքի պատճառով չեն զրկվի ընտանեկան, սոցիալական նպաստից

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ կատարել լրացումներ ու փոփոխություններ, որով ներդրվելու է նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:

Նախագիծն ընդունվելու դեպքում գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքները  այդ աշխատանքը կատարելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցրի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 19-ին վարչապետի հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել էր՝ հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնային աշխատանքի առաջիկա ժամանակաշրջանի սկիզբը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարա­րու­թյան եւ շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ մշակել գործուն մեխանիզմ սեզոնային ժամա­նա­կավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղա­քա­ցիներին չզրկելու ուղղությամբ։

«Այս առումով որոշակի խոչընդոտներ վերացվում են, որ մարդիկ ցանկանան եւ շահագրգված լինեն, աշխատանքով ապահոված լինելով, չզրկվեն նպաստից, այսինքն՝ ֆորմալիզացնեն իրենց աշխատանքը»,- արձագանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախագիծը միաձայն ընդունվեց։

Տպել
2428 դիտում

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսը․ (ֆոտոռեպորտաժ)

Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ Հարությունյան

Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գյումրիում ջինսեր արտադրող «Զաքարյան» ընկերությունը վարչապետին ջինսե տաբատ նվիրեց

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Երեւանում եւ Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ եւ 1 շահմար

Օշականում արտադրամասի տանիքին հրդեհ է բռնվել

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է