«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ընդունում է մրցանակի հավակնորդների առաջադրումներ

16/05/2019 schedule11:35

Մինչ աշխարհն սպասում է, երբ հայտնի կդառնա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է մրցանակի՝ 2020 թվականի առաջադրումների մեկնարկը: Համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար փրկում են մարդկանց կյանքն աշխարհի վտանգավոր անկյուններում. այն շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Ինչպես հայտնում են «Ավրորա» նախաձեռնության մամուլի ծառայությունից, «Ավրորա» մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք ցուցաբերում են բացառիկ խիզախություն ու նվիրվածություն եւ մեծ ազդեցություն ունենում մարդկանց կյանքը փրկելու ու բարելավելու գործում: 2015 թվականից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է այս բացառիկ հերոսներին, խրախուսում նրանց եւ բարձրացնում իրազեկությունը նրանց անձնուրաց աշխատանքի մասին: 

«Ավրորայի» հերոսի կարող է առաջադրել յուրաքանչյուր ոք: Մրցանակին հավակնում են այն խիզախ եւ անձնվեր մարդիկ, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը՝ պահպանելու այլոց կյանքը: Առցանց առաջադրումներին հետեւում է մարդասիրության ոլորտում հայտնի փորձագետներից կազմված խորհուրդը: Նրանք առանձնացնում են մրցանակի ամենահավանական թեկնածուներին, որի հիման վրա «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կայացնում է վերջնական որոշում՝  հայտարարելով «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին: Ընտրող հանձնաժողովի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ միջազգային ճանաչում ունեցող մարդու իրավունքների պաշտպաններ: «Ավրորա» մրցանակի չափանիշներն ու ընտրական գործընթացի նկարագրությունը ներկայացված են մրցանակի կայքում:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ է շնորհում դափնեկրին՝ բացառիկ հնարավորություն տալով շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ 

«Ավրորա» մրցանակի մեկնարկից սկսած՝ ստացվել է 1,399 առանձին թեկնածուների ավելի քան 2,200 առաջադրում՝ մոտ 125 երկրներից, ավելի քան 20 լեզուներով։ 2019թ. «Ավրորա» մրցանակի համար եղել է 719 առաջադրում 72 երկրից, որոնցից 523-ը՝ չկրկնվող թեկնածուներ: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա 2019թ. հոկտեմբերի 20-ին` առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում: 

Տարիների ընթացքում ընտրվել է «Ավրորայի» 14 հերոս, որոնցից  երեքը դարձել են դափնեկիր: Դափնեկիրներից յուրաքանչյուրն առաջադրել է երեքական կազմակերպություն, որոնց միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է պայքարել մանկական աղքատության դեմ, բարելավել փախստականների եւ ծնողազուրկ երեխաների դրությունը, կրթական, հոգեբանական եւ բժշկական օժանդակություն ցուցաբերել պատերազմներից տուժածներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաներին եւ սեռական բռնության զոհերին։ «Ավրորա» մրցանակը լուրջ ազդեցություն է գործում աշխարհով մեկ տարբեր նախաձեռնությունների միջոցով՝ ներառյալ միկրովարկային ծրագրերը, կրթաթոշակները, տարրական, միջին եւ մասնագիտական կրթական ծրագրերը, բժշկական պարագաների տրամադրումը եւ այլն: «Ավրորա» մրցանակը 3,3 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել մարդասիրության 11 ոլորտներում իրականացվող 23 նախագծի՝ ամբողջ աշխարհում:

2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան եւ ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը, չնայած հալածանքներին եւ 12 տարի անազատության մեջ անցկացրած տարիներին, շարունակում է պայքարել Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար: «Ավրորա» մրցանակն աջակցում է Չո Լա Աունի առաջադրած միջազգային կազմակերպություններին, որոնք բժշկական եւ այլ անհրաժեշտ օգնություն են տրամադրում Մյանմայի փախստականներին:

«Հայ ժողովուրդն իր մեծագույն ողբերգությունն ապրեց մեկ դար առաջ, հիմա, կարծես, ռոհինջա ժողովուրդն է նմանատիպ արհավիրքի միջով անցնում: Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց պատահական չէ, որ հենց դուք եք հույս ներշնչում եւ օգնության ձեռք մեկնում ծայրահեղ կարիքի մեջ հայտնված մարդկանց: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օրինակը պետք է վարակիչ լինի, քանի որ սա է մարդասիրական ճգնաժամերն ու մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը՝ աշխարհը դարձնելով փոքր-ինչ ավելի ապահով վայր մարդկության համար՝ անկախ էթնիկ, ռասայական եւ կրոնական պատկանելությունից», - ասել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:

2020 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսվում է 2019 թվականի մայիսի 16-ին՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրը, ընդգծելով միասին ապրելու եւ արարելու ցանկությունը՝ հանուն խաղաղ, համերաշխ, ներդաշնակ եւ կայուն աշխարհի ստեղծման: Առաջադրումների փուլը կավարտվի 2019թ. հոկտեմբերի 31-ին։

«Ավրորա» մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 դոլարի պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, մարդու իրավունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։

Տպել
509 դիտում

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից