Ծաղկաշատում խնդիրներն ավելանում են, բնակչությունը՝ պակասում

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ծաղկաշատ բնակավայրում խնդիրները տարիների ընթացքում լուծվելու փոխարեն շատացել են, ինչն էլ բնակիչներին ստիպել է հեռանալ գյուղից: Անբարեկարգ ճանապարհները գյուղի մասին պատկերացում կազմելու առաջին փաստն է: Սրան գումարվում է գյուղում ոռոգման ջրի հավերժ բացակայությունը. Ծաղկաշատցի Արփինե Սոխակյանն ասում է, որ ոռոգման ջուր չի եղել ոչ ԽՍՀՄ տարիներին, ոչ էլ հիմա: Սրան գումարվում է նաեւ գազի ու խմելու ջրի բացակայությունը: Գյուղը թեպետ ապահովված է հոսանքով, սակայն ամեն թեթեւ քամու ժամանակ հոսանքալարերը կամ պոկվում են, կամ էլ հենասյուներն են ընկնում: Իրավիճակի մասին բազմիցս են ահազանգել պատկան մարմիններին, սակայն լավագույն լուծումը, որ եղել է, վթարը նույն օրը վերացնելն է եղել, հակառակ դեպքում՝ մի քանի օր առանց էլեկտրաէներգիայի:

Դատարկվող այս գյուղում այսօր արդեն ծերերն են մնացել: Երիտասարդները հեռանում են գյուղից ոչ միայն աշխատանք չունենալու, այլ նաեւ զբաղվածության ու բազմաթիվ այլ հարցերով պայմանավորված. «Մթամ երիտասարդ է մնացել, ծերերը մահանում են, երիտասարդները՝ հեռանում գյուղից, մի քանի տարի հետո երեւի գյուղը էլ չլինի»,- ասում են գյուղի տարեցներն ու հավելում, որ երիտասարդներին գյուղում կապող ոչինչ չկա:

Ծաղկաշատի հիմնական դպրոցում 11 աշակերտ է սովորում: Դասարանները երկկոմպլեկտ են: Այստեղ միայն 1-6-րդ դասարաններ կան: Այս տարի գյուղի դպրոցը առաջին դասարան հաճախող աշակերտ չի ունենա, ասում է դպրոցի տնօրեն Սուսաննա Մելիքսեթյանը: Տնօրենն ասում է, որ գյուղի աշակերտները ուշիմ են: Տնօրենը նեղսրտում է՝ եթե գյուղում որեւէ այլ խմբակ լիներ, աշակերտների համար ավելի հետաքրքիր կանցներ ժամանակը:

Դպրոցում խնդիր է ոչ միայն աշակերտների թվաքանակը, այլ նաեւ մարզադահլիճի բացակայությունն ու մասնագետների պակասը: Դպրոցը մինչ օրս չունի ռուսերենի մասնագետ:

Տպել
306 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ