Սկզբում ֆորում, հետո՝ տոն. Գյումրիում նշվեց Ընտանիքի օրը

15/05/2019 schedule22:17

«Ընտանիքն այլընտրանք չունի: Շիրակի մարզն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Մեծ է ծայրահեղ աղքատության, մանկական աղքատության, գործազրկության, անօթեւանության ցուցանիշը: Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է մեր ընտանիքների կայունության եւ անվտանգության վրա: Մենք անելիքներ ունենք բոլոր խնդիրները հաղթահարելու, մեր ընտանիքների ամրությունն ապահովելու համար»,- Գյումրիում Ընտանիքի օրվա առիթով կազմակերպված ֆորումի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:Ֆորումը նախաձեռնել էր Շիրակի մարզպետարանը, որին ի թիվս այլ հյուրերի ներկա էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը: Ասաց՝ Երեւանից հետո երեխաների խնամքի հաստատությունների թվով Գյումրին երկրորդ տեղում է: Դրանց գոյությունը հիմնականում պայմանավորված է մարդկանց աղքատ լինելու հանգամանքով, որը դեմ է ՄԱԿ-ի կոնվենցիային: «Չնայած այս ամենին, Հայաստանում բազմաթիվ նման հաստատություններ են բացվել, որոնց հիմնական մասը գործում են իրավաբանական խախտումներով: Հաստատությունների մոտ 80 տոկոսում երեխաները չունեն ընդունման փաստաթղթեր, խնդիրներ կան՝ կապված սանիտարահիգիենիկ վիճակի, խոհանոցների, ճաշարաների հետ: Սննդի հարցում եւս կան խնդիրներ: Քիչ չեն դեպքերը, երբ երեխաներին տրվում է այնպիսի սնունդ, որն արգելված է: Այս ամենի կողքին պետք է առաջնային դիտարկել նաեւ բռնությունը, որն ամենադժվար բացահայտվող կետն է: Մենք նաեւ ունեցել ենք երեխաների աշխատանքային շահագործման դեպքեր, որը թրաֆիկինգի հատկանիշեր է պարունակել: Մենք չենք ուզում թաքցնել խնդիրները: Այստեղ նման հաստատությունների տնօրեններ են նստած, եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում Ձեր հաստատությունները կփակվեն: Եթե պետությունն ունի այնքան գումար, որ կարող է պահել Ձեր հաստատություններն, ապա այդ գումարը թող տան երեխաների ծնողներին: Մենք մինչեւ վերջ անելու ենք ամեն ինչ, մինչեւ փակվի վերջին հաստատությունը` անկախ պետական կամ մասնավոր լինելու կարգավիճակից»,-ասաց Էդուարդ Իսրայելյանը:Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, շնորհակալություն հայտնելով ֆորումի մասնակիցներին, անդրադարձավ ընտանիքի կարևորությանը՝ նշելով, որ խաղաղ ու արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է. «Տեսլականը մեկն է՝ մեր բալիկների փոքրիկ մարմիններում մաքառող գերհզոր կամքն ու տաղանդը, նրանց անսահման սերը իրենց ծնողների, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ապագայում նորաստեղծ ընտանիքների կայունության ու հավերժության գրավականն է լինելու: Պայքարենք հայ ընտանիքի զորացման համար»,-ասաց Գորգինյանը:Ֆորումից հետո Ընտանիքի օրը տոնի վերածվեց Գյումրու Թատերական հրապարակում:

Տպել
427 դիտում

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորհվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում