Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-19 առաջնությունը մոտենում է ավարտին: Մնացել է 3 տուր, իսկ չեմպիոնական պայքարը թեժ է: Թիմերը խտությամբ են դասավորված աղյուսակի վերնամասում:

Այսօր՝ մայիսի 15-ին, 33-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Փյունիկը» կարող էր լրջորեն մեծացնել առավելությունը 3-րդ տեղում ընթացող «Բանանցի» նկատմամբ, սակայն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Օրվա մյուս խաղում վերջին 3 տարիների չեմպիոն «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին» ու շարունակում է մոտ մնալ մրցանակային տեղերին:

Այս տուրի շրջանակներում 2 հանդիպում էլ տեղի էր ունեցել երեկ: «Արցախը» 1:0 հաղթել էր «Գանձասար-Կապանին», «Արարատը»՝ նույն հաշվով «Լոռիին»:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել «Փյունիկը», որը, ինչպես «Արարատը» եւ «Շիրակը», մյուս թիմերից 1 հանդիպում ավելի է անցկացրել: Ամեն դեպքում այս թիմը միանձնյա է առաջատար է նաեւ կորցրած միավորներով: Այս պահին ունի 56 միավոր: 2-րդ տեղում «Արարատ-Արմենիան» է (52 միավոր), 3-րդ տեղում՝ «Բանանցը» (51):

Մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

  Թիմ Անցկացրած խաղերի քանակ Միավոր
1 «Փյունիկ» 30 56
2 «Արարատ-Արմենիա» 29 52
3 «Բանանց» 29 51
4 «Ալաշկերտ» 29 49
5 «Լոռի» 29 39
6 «Շիրակ» 30 26
7 «Գանձասար-Կապան» 29 31
8 «Արցախ» 29 24
9 «Արարատ» 30 22

34-րդ տուրի շրջանակներում մայիսի 18-ին «Բանանցը» կհյուրընկալի «Գանձասարին»: Մայիսի 19-ին տեղի կունենան «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» եւ «Արցախ»-«Ալաշկերտ» խաղերը: Մայիսի 20-ին «Լոռին», որն արդեն ոչ մի բանի համար չի պայքարում կընդունի առաջատարին:

Տպել
357 դիտում

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. դատավորների միություն

Երևանում 50-ամյա որդին ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 76-ամյա հորը

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան

Չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում. «Արարատ-Արմենիան» պատասխանում է