Եվրոպացիների «մեկ մոդել բոլորի համար» մոտեցումը ձախողվեց. Արևելյան գործընկերության ձեռքբերումներն ու բացթողումները

15/05/2019 schedule16:20

Այս տարվա մայիսին լրանում է Արևելյան գործընկերության հիմնադրման 10 տարին: Փորձագիտական շրջանակները գնահատում են նախաձեռնության առաջին տասնամյակի ընթացքն ու արդյունքները:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, փորձագիտական շրջանակները ընդհանուր առմամբ դրական են գնահատում Արևելյան գործընկերության նախաձեռնության նշանակությունը այս ձևաչափի մասնակից հետխորհրդային վեց երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը:

Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ընդգծում է, որ այն ցույց է տալիս Եվրամիության հետաքրքրությունն ու մասնակից երկրների հետ գործընկերային հարաբերություններ ունենալու ցանկությունը՝ առանց դաշինքին անդամակցելու պարտավորության: «Եվրամիության համար դա միջոց էր այս տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցման՝ առանց նրանց ընդգրկելու իր տնտեսական կամ քաղաքական դաշտում»,- նշում է Սթրոնսկին:

Վերլուծաբան Ռուբեն Էլամիրյանի կարծիքով էլ նախաձեռնության զարգացման ընթացքն այս տարիներին ունեցել է վերելքներ և անկումներ: Ըստ նրա՝ վերջին տարիներին գործընկերության նկատմամբ Եվրամիության կողմից նկատվում էր որոշակի անտարբերություն, սակայն անցած տարվանից, ըստ վերլուծաբանի, այս ուղղությամբ կրկին արձանագրվեց աշխուժություն Բրյուսելում: Էլամիրյանը չի բացառում Չինաստանի քաղաքականության և վերջինիս ենթակառուցվածքային ծրագրի զարգացման ազդեցությունն այս հարցում:

Նա դրական է գնահատում Հայաստանի հարաբերակցումը Եվրամիության հետ այս ձևաչափի ներքո: «Հայաստանի պարագայում գնահատականը դրական է, քանի որ արդյունքում տեղի են ունենում քաղաքական, տնտեսական ոլորտներում բարեփոխումներ, միջոցներ են տրամադրվում քաղաքացիական հասարակության զարգացման համար»,- նշում է վերլուծաբանը:

Նախաձեռնության զարգացման ընթացքում արձանագրվել են նաև բացթողումներ: Դրան նպաստել է նաև Ռուսաստանի քաղաքականությունն ի դեմս եվրասիական դաշինքի ստեղծմանն ու այն Արևելյան գործընկերությանը հակադրելուն։ Ըստ Փոլ Սթրոնսկու՝ դա հավելյալ խնդիրներ ստեղծեց նախաձեռնության համար:

«Եվրոպացիները շատ հարցերում առաջնորդվում էին «մեկ մոդել բոլորի համար» մոտեցմամբ, որը սակայն եվրասիական տարածաշրջանի այս երկրների պարագայում ձախողված էր, քանի որ այս երկրներն ունեն առանձնահատուկ աշխարհագրական, անվտանգության հետ կապված խնդիրներ: Կարծում եմ, Եվրոպան չէր գիտակցել դա»,- նշում է Սթրոնսկին:

Ռուբեն Էլամիրյանն իր հերթին Արևելյան գործընկերության զարգացման ընթացքը բաժանում է պայմանական երկու տարբեր ժամանակահատվածների:

«Պետք է թերևս տարանջատենք ժամանակահատվածները 2008-09 թթ.-ից մինչև 2013 թվականն ու այդ թվականից առայսօր: Կարծիք կա, որ ի սկզբանե Արևելյան գործընկերությունը ստեղծվել էր որպես Ռուսաստանի դերակատարությունը նվազեցնելու գործիք: Սակայն, կարծես թե, 2013-14 թթ իրադարձություններից հետո Բրյուսելը վերանայել է այս մոտեցումը և այժմ խոսքն ավելի շատ տնտեսական զարգացման, ժողովրդավարացման մասին է, որպեսզի այս պետությունները լինեն ինքնաբավ ու կարող լինեն համագործակցել ԵՄ հետ՝ ապահովելով Եվրամիության հարևանությամբ ռազմավարական կայունությունը»:

Ինչ վերաբերում է ԵՄ հետ առևտրային համաձայնագրին, որը ստորագրել են Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ընդգծում է, որ առևտրային համաձայնագրի կնքումը չհանգեցրեց այդ երկրների տնտեսական կտրուկ աճին: Դրա հետ մեկտեղ նա կարևորում է նրանց ապրանքների համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:

Ինչպիսի ապագա է սպասում Արևելյան գործընկերությանը, ցույց կտան հետագա զարգացումները, սակայն նախաձեռնության անդամ յուրաքանչյուր երկիր իր սեփական ուղին է հարթում եվրոպական դաշինքի հետ քաղաքական և առևտրային հարաբերությունների ձևավավորման հարցում:

Տպել
1743 դիտում

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին