Ռոբերտ Քոչարյանի գործով լրագրողները դիմեցին դատավորին՝ տեխնիկական խնդիրները վերացնելու խնդրանքով

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով հերթական դատական նիստը:

Մինչ նիստի սկսվելը «ՀԺ»-ի եւ «Հետքի» լրագրողները դիմում հասցեագրեցին դատավորին՝ խնդրելով, լուծել տեխնիկական խնդիրը, քանի որ նման պայմաններում հնարավոր չէ հանրությանը հավուր պատշաճի իրազեկել դատական նիստի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Լրագրողները նշել էին նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի ձայնը, ի տարբերություն դատավարության մյուս մասնակիցների, հստակ լսելի է:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավորը այս հանգամանքը մատնանշելով՝ եզրահանգման եկավ, որ «համակարգն անխափան աշխատում Է»: Ըստ էության, դատավորը համարում է, որ դահլիճում տեխնիկական խնդիր չկա եւ դատավարության կողմերը պետք է խոսելիս բարձրախոսները մոտ պահեն:

Նշենք, որ երկու օր ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար լսելի չէին դատավարության մասնակիցների հայտարարությունները. լրագրողները երեկ մեծ դժվարությամբ վերծանեցին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները: Այս ընթացքում պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդեց նիստը անցկացնել Շենգավիթի նստավայրում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ տեխնիկական խնդիրներ չկան, սակայն դատավորն այն առանց պատճառաբանության մերժել էր:

Տպել
396 դիտում

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին անձրեւի եւ կարկուտի տեսքով

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է