Մեր նպատակն է ՀՀ-ում ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն. Աննա Հակոբյանը՝ Չինաստանում (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի  15-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ  Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

«Տարեկան Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք: «Ժպիտների քաղաք» հիմնադրամը հոգում է պացիենտների բուժման և սնունդի ծախսերը: Սակայն մենք ավելի մեծ ծրագրեր ունենք: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Հայաստանը բարեկամ երկիր է և դարավոր պատմական հարաբերություն ունի Չինաստանի հետ, և մենք համոզված ենք, որ քաղցկեղի դեմ պայքարում մենք կարող ենք լավագույնս համագործակցել»,- հանդիպմանը նշել է Յինգ Վոնգը: Հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիներն ու հնարավորութհունները:

Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցը Չինաստանի հինգ լավագույն հիվանդանոցներից մեկն է համարվում: Այն համատեղում է չինական ավանդական բժշկությունը արդի բժշկական նորամուծությունների հետ: Հիվանդանոցը համագործակցում է աշխարհի բազմաթիվ երկրների հիվանդանոցների հետ, իսկ բուժանձնակազմում շատ են արտասահմանցի պրոֆեսորները: Բացի բժշկական ծառայություններ մատուցելը, հիվանդանոցը նաև դասախոսություններ և վերապատրաստումներ է կազմակերպում նաև արտասահմանցի մասնագետների համար:

Աննա Հակոբյանի հագուստը՝  Anahit Baveyan բրենդի:

Տպել
793 դիտում

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան

Չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում. «Արարատ-Արմենիան» պատասխանում է

Ազարը, Ժիրուն հայ են. «Արսենալի» երկրպագուները ծաղրում են Ադրբեջանի պատճառով ստեղծված իրավիճակը

ԵՄ -ն 2019-ին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով. հանդիպում կառավարությունում