Ղուլյանն առաջարկել է Երեւանում քննարկել Արցախի ընտրական ու հարկային օրենսդրությունների փոփոխությունները

Մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովը սկսել է հերթական նիստի աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունից:

Բացելով նիստը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խոսել է նախորդ ամսիների ընթացքում երկու հայկական խորհրդարանների միջև փոխադարձ շփումների և հաստատված կապերի մասին: Ողջունելով ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ միջխորհրդրանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքների մեկնարկը Երևանում՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը ընդգծել է համազգային կարևորության հարցերի քննարկման անհրաժեշտությունը: Ներկայացնելով նիստի օրակարգը՝ Արարատ Միրզոյանը անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, մասնավորապես Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներին և ազատություններին հակասող բանաձևերի ընդունմանը դիմակայելու առումով:

Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել միջխորհրդարանական այս ձևաչափի կարևորությունը Արցախի համար, ինչպես միջազգային հանրությանը Արցախի ձայնը լսելի դարձնելու, այնպես էլ օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից: Խորհրդարանի ղեկավարը առանձնացրել է միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները՝ պատգամավորական ներուժի կիրառումը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման գործում, այլ երկրների խորհրդարաններից ու միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանող պատվիրակությունների այցերը Արցախ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող և կողմնակալ  ձևակերպումներով նախաձեռնություններին ընդհանուր ուժերով դիմագրավելու քայլերի ձեռնարկումը: Աշոտ Ղուլյանը նաև առաջարկել է նիստի օրակարգային՝ այլ հարցերի շարքում համատեղ քննարկումների դաշտ բացել այս պահին արդիական՝ Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի պատրաստման, հարկային օրենսդրության նախատեսվող փոփոխությունների, կրթության ոլորտում բարեփոխումներին վերաբերող հարցերի քննարկման համար:

Այնուհետև նիստը շարունակվել է դռնփակ ձևաչափով՝ «Խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները» և «Խորհրդարանական դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում» օրակարգային հարցերով:

Տպել
230 դիտում

Վեթինգը ստորացուցիչ համարող դատավորներից ազատվելը միայն դրական կլինի մեր դատական համակարգի համար․ Կարեն Անդրեասյան

Մեծ կյանք եք մտնում նոր երկրում. ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Արդարադատության փոխնախարարների մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ հանրային քննարկում

Սիրալիր և անվճար հուշում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին. Ս. Սաֆարյան

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին անձրեւի եւ կարկուտի տեսքով

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ