Բացահայտվել է 98 միլիոն դրամ արժեքով զարդերի գողության դեպքը. երկու անձ կալանավորվել է

98.000.000 դրամ արժեքով զարդերի գողության դեպքը բացահայտվել է. երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամադե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գողության հատկանիշներով։

Մեքենայատերը ոսկու առ ու վաճառքով է զբաղվում։ Այդ օրը նա իր ոսկու խանութից զարդեր էր վերցրել տուն տանելու եւ օրվա ընթացքում մեքենայով այցելել էր տարբեր վայրեր։ Տուժողը տան բակում էր նկատել, որ մեքենայում թողած ոսկե եւ ադամանդե զարդերերով տոպրակները չկան։ Ահազանգից հետո նախ պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բուժհաստատություններից մեկի դիմաց։ Հանցագործության բացահայտմամբ սկսեցին զբաղվել ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի հետ առնչվող, նույնիսկ աննշան թվացող մանրուքները։ 

Ոստիկանների ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ տուժողը մեքենան վաճառում էր, և վերջերս տարբեր անձինք եկել էին այն տեսնելու։ Քանի որ մեքենայի դուռը բացել էին հարմարեցված բանալիով, ուստի վարկած առաջ քաշվեց, որ հնարավոր է թվացյալ գնորդներից մեկը բանալին ինչ-որ կերպ պատճենահանած լիներ։ Հետախուզական միջոցառումները կենտրոնացրինք այս վարկածի իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Շուտով հայտնի դարձավ, որ գողությունից օրեր առաջ տուժողի գործընկերներից մեկը իր մտերիմի հետ եկել էր մեքենան տեսնելու։ Այդ ընթացքում նույնիսկ թվացյալ գնորդը այն վարել էր, ուստի չէր բացառվում, որ հենց այդ անձն էլ, նախնական վարկածով՝ պլաստիլինով պատճենել էր մեքենայի բանալին՝ հետագայում նույնատիպ բանալի պատրաստելու և մեքենայից գողություն անելու նպատակով։ 

Կարճ ժամանակում պարզվեց, այդ անձի ինքնությունը։ Պարզվեց նաև դեպքին նախորդած ժամերին նրա շարժը։ Եվ այսպես, մայիսի 4-ին տուժողը իր խանութից վերցրել է տոպրակներով զարդերը և մեքենայով շարժվել մայրաքաղաքի Խորենացու փողոցում գտնվող իր արտադրամաս։

Մի քանի օր առաջ նրա մեքենան տեսնելու եկած անձը մեքենայով և ոտքով հետևել է նրա շարժին՝ սպասելով Խորենացու փողոցում։ Երբ տուժողը դուրս է եկել արտադրամասից ու շտապել բուժհաստատությունում գտնվող ծնողին այցելության, նրան փողոցում սպասող անձը շարունակել է հետևել։

Տուժողը, հասնելով տեղ, մեքենան կայանել է բուժհաստատության ավտոկայանատեղիում և բարձրացել հիվանդանոց։ Րոպեներ անց մեքենային է մոտեցել նրան հետևած տղամարդը, կրկնօրինակ բանալիով բացել մեքենայի դուռը, վերցրել տոպրակներով զարդերն ու ոտքով հեռացել։ Այս ամենը պարզելուց հետո առաջ քաշված վարկածի իսկությունը հիմնավորվեց։ Նաև օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ գողությունը կատարած Արման Սահակյանը մենակ չի գործել, քանի որ հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաև տուժողի գործընկեր Տիգրան Գասպարյանը, գտնվել է մեքենայում: 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները 34-ամյա Սահակյանին ու 35-ամյա Գասպարյանին հայտնաբերեցին մայիսի 11-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ձերբակալվեցին։ 

Հետագա միջոցառումներով՝ իրավապահները հայտնաբերեցին նաև գողոնը։ Տոպրակներով ոսկե և ադամանդե զարդերը թաքցված էին Արման Սահակյանի պապի գերեզմանոցում։ Զարդերն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ 
Երևանի բնակիչներ Արման Սահակյանին ու Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել ու տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ 

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 
Կատարվում է նախաքննություն։

Տպել
2821 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի