Նիկոլայ Գրիգորյանը տեղափոխվել է Տավուշ, այսուհետ՝ մարզպետի խորհրդականն է, մի շարք ծրագրեր ունի

14/05/2019 schedule20:08

«Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում:

Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԻՆ-ում երկար տարիներ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ աշխատած Նիկոլայ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ գործունեության ոլորտն է լինելու՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային  իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից:

«Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում: Այս կադրն արված է Ենոքավանում՝ Լաստիվեր Ռեզորթ հյուրանոցային համալիրում: Հենց այստեղ մայիսի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիս կտա իր պաշտոնավարման 100 օրվա առիթով: Սիրելի գործընկերներ, սիրով հրավիրում եմ»-եզրափակել է Նիկոլայ Գրիգորյանը: 

Տպել
863 դիտում

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122%-ով․ Հակոբ Արշակյան

Երևանի Սիլիկյան թաղամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը

Հնարավոր է՝ աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պետությանը պատճառված վնասը գերազանցում է 700 միլիոն դրամը. ՊՎԾ

Վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Մեղադրանք 40-ամյա լոռեցուն՝ գողության, ապօրինի ռազմամթերք պահելու, զենք պատրաստելու և թմրամիջոցների համար

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը. հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Առողջապահության նախարարությունում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ կառավարության՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

Երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել․ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նոր ազատում-նշանակում է արել

Ֆուտբոլի եւս 4 հավաքական արդեն Եվրո 2020-ում է

Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներից երկուսը հրաժարվել են թիկնապահներից

Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային