Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը. նախագահ Ասադը՝ Արամ Ա կաթողիկոսին

14/05/2019 schedule19:55

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սուրայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասասի հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել  Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող  հարցերի և ծրագրերի քննարկմանը։

Նախագահ Ասադը, մասնավորապես, կոչ է արել սիրիահայերին, որոնք պայմանների բերումով հեռացած են երկրից, ասել, որ շուտով վերադառնալու ու վերականգնելու իրենց տներն ու գործատեղիները, վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը։

«Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմէին Բերիոյ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Տիար Աւետիս Կիտանեան, Սուրիոյ Խորհրդարանի անդամներ Դոկտ. Նորա Արիսեան եւ Ժիրայր Ռէիսեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան, Բերիոյ թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի անդամ Կարօ Իւզպաշեան եւ Վեհափառ Հայրապետին գաւազանակիր Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան։

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Սուրիոյ այժմու կացութեան ու հայ համայնքին հետ աղերս ունեցող հարցեր ու ծրագիրներ։ Նորին Սրբութիւնը իր շնորհակալութիւնը յայտնեց նախագահին Հալէպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցւոյ վերանորոգութեան նախագահական պալատին կողմէ յատկացուած աջակցութեան համար։ Ապա, յիշեցնելով Սուրիոյ ժողովուրդին, քրիստոնեայ թէ իսլամ, ցուցաբերած ջերմ հիւրընկալութիւնը հայ ժողովուրդին Ցեղասպանութենէն ետք, Հայրապետը հաստատեց, թէ հայ համայնքը կը մնայ ամրօրէն կառչած Սուրիոյ եւ այս վճռակամութենէն մղուած ան սկսած է վերականգնումի աշխատանքներուն։ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ հայ ժողովուրդին համար, Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, Սուրիոյ հայ համայնքը կարեւոր է թէ՛ քաղաքական, թէ՛ մշակութային եւ թէ պահանջատիրական իմաստով։ Ան նաեւ իր գնահատանքը յայտնեց Սուրիոյ պետութեան ու ժողովուրդին հայ դատին նկատմամբ իրենց ցուցաբերած ամբողջական զօրակցութեան համար։

Նախագահը, իր կարգին, ողջունելով Նորին Սրբութեան այցելութիւնը, իր բարձր գնահատանքը յայտնեց Սուրիոյ հայութեան նկատմամբ՝ հայերը նկատելով համահաւասար քաղաքացիներ, նոյն պարտաւորութիւններով ու իրաւունքներով կապուած Սուրիոյ։ Ան ըսաւ, թէ հայերը միշտ մեզի համար եղած են վստահելի, սիրելի եւ աշխատասէր քաղաքացիներ եւ իրենց դրական մասնակցութիւնը բերած են Սուրիոյ յառաջդիմութեան։ Ան կոչ ուղղեց սուրիահայերուն, որոնք պայմաններու բերումով հեռացած են երկրէն, շուտով վերադառնալու ու վերականգնելու իրենց տուներն ու գործատեղիները, միշտ վստահեցնելով, որ Սուրիոյ հայ համայնքը պիտի շարունակէ վայելել պետութեան զօրակցութիւնը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տպել
260 դիտում

Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման տոմսերը՝ 1000-6000 դրամ

Մեզ մտահոգում է ԱՄՆ-Իրան սրացող առճակատման մասին վկայող հռետորաբանությունը. ՄԱԿ

Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Արմավիրում տղամարդն իր ջերմոցում ցանել, խնամել և աճեցրել է «կանեփ» տեսակի թվով 127 բույս. քրգործ է հարուցվել

Կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված. ԱԳ նախարար

Հյուրանոցային 5 համար. Ուկրաինայի նախագահ Զելենսկիի ունեցվածքը Վրաստանում

Կոնկրետ անձի խնդիր չկա. Նաղդալյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածության մասին

Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ նախարարները կերթեւեկեն էլեկտրամոբիլներով (տեսանյութ)

«Փյունիկը» կոչ է անում ՀՖՖ-ին ազատվել հին «կանոններով» աշխատող մրցավարներից

Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ. ԱԳՆ խոսնակ

Մեր կողմից այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջեւ. Աննա Նաղդալյան

Բողոքի ակցիա մաքսատան դիմաց. հայրենիք վերադարձած Ղուկասյանը չի կարողանում անձնական իրերը տուն հասցնել

Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը

Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն արդեն անհանգստանում է Մխիթարյանի շուրջ աղմուկից

Այսօր սահմանային բախումների հետևանքով տակավին անմեղ կյանքեր են զոհվում. Գարեգին Բ-ն ԱՄԷ-ում

Մայիսի 25-ին Չինաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան. 2 միջազգային պայմանագիր կստորագրվի

Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որտեղ քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը. ԱԳՆ խոսնակ

ԱՄն քաղաքացի հայազգի Արա Դոլարյանը մեղադրվում է օտարերկրյա կառավարությանը զենքի ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեջ

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին քաշքշողների ինքնությունը պարզվել է. ոստիկանություն

Հայ սպորտսմեն Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել Մոսկվայում