Հայաստանում է գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը

14/05/2019 schedule19:15

Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Տեսչական խումբը հաստատել է 21 միավոր զրահատեխնիկայի մասնակի կազմաքանդման աշխատանքների համապատասխանությունը ԵՍԶՈւ պայմանագրի պահանջներին եւ դրանց ավարտը:

Սույն գործընթացն իրականացվում է ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի շրջանակներում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության տեխնիկական օժանդակությամբ եւ ֆինանսավորմամբ: Ծրագրի հաջորդ փուլերը նախատեսում են կազմաքանդվող զրահատեխնիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մասնատումը, միջազգային վաճառքը եւ արդյունքում առաջացած ֆինանսական միջոցների ուղղումը բնակչության հակաականային իրազեկման եւ այլ հումանիտար ծրագրերի իրականացմանը:

Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար մայիսի 14-ին ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազա են այցելել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Մաթիաս Քիսլերը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը, ՀՀ ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչներ:

Տպել
359 դիտում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսը․ (ֆոտոռեպորտաժ)

Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ Հարությունյան

Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գյումրիում ջինսեր արտադրող «Զաքարյան» ընկերությունը վարչապետին ջինսե տաբատ նվիրեց

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Երեւանում եւ Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ եւ 1 շահմար

Օշականում արտադրամասի տանիքին հրդեհ է բռնվել

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով