Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Սոնա Հովհաննիսյանը. նրա աջակիցները «Սոնա յար» էին երգում

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Սոնա Հովհաննիսյանը: Նրա օգտին քվեարկել է բուհի խորհրդի անդամներից 15-ը: 8 ձայն ստացել է մյուս թեկնածուն՝ նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը:

Նախորդ տարվա դեկտեմբերին Սոնա Հովհաննիսյանը նշանակվել էր ռեկտորի պաշտոնակատար: Այսօր ուսանողների եւ դասախոսների բազմություն էր հավաքվել կոնսերվատորիայի բակում՝ ընտրություններում աջակցություն հայտնելու նրան: Ժամանակ առ ժամանակ էլ նրանց կատարմամբ հնչում էր «Սոնա յար» երգը:

Հավաքվածներն ասում էին, որ գոհ են այս ամիսների նրա աշխատանքից եւ ուզում են՝ Հովհաննիսյանը շարունակի պաշտոնավարել: Նշում էին, որ վերջապես բուհում ստեղծվել է երաժշտական ու արվեստաշատ այն մթնոլորտը, որին այնքան սպասել են ու պատրաստ չեն վերադառնալ հին օրերին:

Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963թ. մարտի 28-ին, Երևանում:
1984-1989թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում (պրոֆ. Ռ. Մանգասարյանի դասարան):
1984-1989թթ. ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» սիրողական երգչախմբերը:
1995թ.-ից Ս. Հովհաննիսյանն աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում, ղեկավարում է մասնագիտական դասարան:
1992թ. Ս. Հովհաննիսյանը հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է «Հովեր» երգչախումբը:
2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի,
2010թ-ին` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

Տպել
386 դիտում

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. Արեն Մկրտչյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. դատախազության պատասխանը՝ Քոչարյանի փաստաբանին

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը