«Համայնքապետն ինձ պատկանող տարածքում պուրակ է կառուցում». Իջեւանի ավագանու անդամ

Լուսանկարում ձախից՝ Իջեւանի համայնքապետ Վարդան Ղալումյան, աջից՝ Իջեւանի ավագանու անդամ Վալերի Մելիքբեկյան

«Հայկական ժամանակ» օրաթերթին է դիմել Տավուշի մարզի Իջեւան համայնքի ավագանու անդամ Վալերի Մելիքբեկյանը: Մելիքբեկյանը պատմեց, որ Իջեւան քաղաքի Անկախության 13/41 հասցեում ունի սեփականության վկայականով հողամաս: Տարածքում ինչ-որ բան կառուցելու նպատակով բազմիցս դիմել է համայնքապետ Վարդան Ղալումյանին՝ ճարտարապետահատակագծային նախագիծ կամ այլ կերպ ասած՝ թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել:

«Անհիմն պատճառաբանել են, ասելով, որ այդտեղ մենք իրավունք չունենք կառուցապատենք»,- նշում է Մելիքբեկյանը:

Նա ասաց, որ այդ հողատարածքի 50 տոկոսը ձեռք է բերել 2014 թվականին, իսկ մնացած 50 տոկոսը պատկանել է մեկ այլ քաղաքացու. «Հետո երկուսս էլ մեր բաժնեմասերը վաճառել ենք Գավառի բնակիչ Հովիկ Դադոյանին: Նա էլ մեր պես ցանկանում էր այդտեղ կառուցապատում անել, բայց նրան նույնպես թույլտվություն չի տրամադրվել»:

Մելիքբեկյանը նշեց, որ 2016-ից մինչեւ 2019 թվականները հողատարածքի սեփականատերը եղել է Հովիկ Դադոյանը, իսկ 2019-ի ապրիլին ինքը դարձյալ ձեռք է բերել հողամասը՝ ներդրում կատարելու նպատակով: «Սակայն պարզեցի, որ Իջեւանի համայնքապետ Վարդան Ղալումյանը ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, ընդ որում, ինձ չի էլ հրավիրել, որպես գործող ավագանու անդամ (նշենք, որ Իջեւանում ավագանու ընտրություններ էին տեղի ունեցել, սակայն նոր ավագանին մայիսից հետո է ստանձնելու իր պարտականությունները), որ մասնակցեմ նիստին: Նա թյուրիմացության մեջ է գցել ավագանիներին, թե իբր համայնքի սեփականություն է այդ հողամասը: Բյուջե են հաստատել՝ 7 մլն 953 հազար 493 դրամ, ստորագրել են, որպեսզի իմ հողատարածքում պուրակ կառուցվի: Քանի որ իրենք գտնում էին, որ հողատարածքը պատկանում է համայնքին, 2016 թվականին համայնքապետարանը հայցով մտել էր դատարան եւ Առաջին ատյանը բավարարել էր նրանց պահանջը: Սակայն Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են նրանց հայցը եւ սեփականության վկայականը մնացել է ուժի մեջ: Ես հիմա ուզում եմ հասկանալ, թե այդքան դատական նիստերից հետո ինքն ինչպե՞ս է ասում, որ դա համայնքի սեփականություն է: Նրանք նշում են, թե 2007-ից այդ հողը համայնքի սեփականություն է: Բայց այնտեղ երկար տարիներ եղել է բացօթյա առեւտուր: Եթե ուզում էին այդտեղ պուրակ կառուցել, ինչո՞ւ Վարդան Ղալումյանը 2012 թվականին չէր հատկացնում, երբ առաջին անգամ էր ընտրվել քաղաքապետ: Առանց սեփականատիրոջը տեղյակ պահելու, մտել են իմ տարածք եւ քանդել են այդ տարածքը: Ես չգիտեմ՝ որն է պատճառը, գուցե անձնական է: Իջեւանում ուրիշ հողամաս չկա՞ր, որ միայն իմ հողամասում պիտի պուրակ կառուցեն: Այս վերջին 3 տարիներին այնքան կանաչապատ գոտիներում է կառուցապատում իրականացվել...»:

Մելիքբեկյանի պահանջն այն է, որ Ղալումյանը հանգիստ թողնի իր գույքը եւ տարածքին ու շրջակայքին համահունչ ճարտարապետահատակագծային նախագիծ տա՝ թեկուզ իրենց առաջարկով, թույլ տա, որ այդտեղ ինչ-որ բան կառուցեն ու աշխատատեղ բացեն:

Հարցի վերաբերյալ ՀԺ-ն զրուցեց նաեւ Իջեւանի համայնքապետ Վարդան Ղալումյանի հետ:

«2006 թվականին կառավարության որոշմամբ այդ հողը սեփականության իրավունքով փոխանցվել է Իջեւանի քաղաքապետարանին: Իջեւանի քաղաքապետարանն այդ հողի վերաբերյալ ունի սեփականության իրավունք, որը գրանցված է կադաստրի պետական կոմիտեում: Ավագանին որոշում է կայացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կատարել բարեկարգման աշխատանքներ՝ կառուցել պուրակ: Մրցույթ ենք հայտարարել, համապատասխան կազմակերպությունը շահել է, պայմանագիրը կապել ենք, տրվել է շինարարական թույլտվություն ու ապրիլի 30-ից այդ կազմակերպությունը սկսել է շինարարական աշխատանքները: Վալերի Մելիքբեկյանը դիմել է ոստիկանություն, որ իր սեփական տարածքում քաղաքապետարանի կողմից ապօրինի գործողություններ են իրականացվում»,- նշեց Ղալումյանը:

Իջեւանի համայնքապետի խոսքով՝ ոստիկանության կողմից աշխատանքները դադարեցվել են, ինչին ինքը դեմ է: «Եթե իրավասու մարմինը տվել է շինթույլտվություն, պետք է իրավասու մարմնին պարտավորեցնել անօրինական աշխատանքները դադարեցնել, ոչ թե շինարարին, որն օրենքի տառին համապատասխան շինարարության մրցույթին մասնակցել է եւ ունի համապատասխան փաստաթղթեր՝ այդ շինարարությունը կատարելու համար: Քանի որ, եթե շինարարն իր աշխատանքները ժամանակին չկատարի, մենք գրություն կուղարկենք ֆինանսների նախարարություն՝ տեղեկացնելով, որ նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում եւ նրանք կհայտնվեն սեւ ցուցակում ու այլ մրցույթների չեն կարողանա մասնակցել: Ոստիկանությունը նման իրավասությամբ լիազորված չէ: Շինարարությունը միայն կարող է դադարեցվել հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ դատարանի պահանջով: Իսկ եթե Վալերի Մելիքբեկյանը դիմում է իրավապահ մարմիններին, որ դա իր սեփական հողն է, ուրեմն ունի դատարանի վճիռ, ըստ իր խոսքի, չէ՞: Նա պարտավոր է դիմել դատարան եւ այնտեղից պահանջել կատարողական թերթիկ եւ ԴԱՀԿ-ի աշխատակիցները այդ հարցով կզբաղվեն: Ու եթե քաղաքապետը չենթարկվի հարկադիր կատարման ծառայողի պահանջներին՝ քրեորեն պատասխանատվության կենթարկվի: Այնպես որ քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ են, համապատասխան են ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը եւ ոչ մի իրավապահ մարմին իրավունք չունի միջամտելու»,- ասաց Ղալումյանը:

Ղալումյանն ասաց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից խախտվել են ՀՀ ոստիկանության մասին օրենքները, եւ հավելեց, որ ոստիկաններին հովանավորում է մարզի դատախազը:

Թե ինչո՞ւ է Կադաստրի կոմիտեն Մելիքբեկյանին սեփականության փաստաթուղթ տվել, Ղալումյանը չի կարող ասել. «Ես չեմ կարող ասել Կադաստրի կոմիտեն այդ փաստաթուղթը, որ տվել է այդ տարածքի մասին է խոսքը, թե դրանից 3-4 կիլոմետր հեռու մեկ այլ տարածքի մասին է խոսքը: 2006 թվականին, երբ այդ հողամասը փոխանցվել է Իջեւանի քաղաքապետարանին, այն փոխանցվել է որպես բակ՝ ընդհանուր օգտագործման տարածք: Իսկ Մելիքբեկյանի մոտ կա մի վկայական, որտեղ սեփականության իրավունք է գրանցված: Չի կարող ընդհանուր օգտագործման տարածքը սեփականության իրավունքով տրվել ինչ-որ մեկին: Այդ հարցի պատասխանը թող իրավապահ մարմիններն ուսումնասիրեն եւ պարզեն»:

Մեր հարցին, թե այդ հողամասը 2006-ին աճուրդային կարգով չի՞ վաճառվել, Ղալումյանը պատասխանեց. «Պետական լիազոր մարմինը պետք է պարզի, թե սկզբնական տերը ինչ գաղտագողի ձեւով է կարողացել ձեռք բերել»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ դատարանը վճիռը Մելիքբեկյանի օգտին է կայացրել, Ղալումյանն ասաց. «Դատարանը գրել է՝ քանի որ կա 10 տարվա վաղեմության ժամկետ, մերժում է քաղաքապետարանի հայցը եւ չի անդրադարձել վիճաբանվող գույքին: Դատարանը վեճին չի անդրադարձել եւ չի ասել՝ ով է այստեղ ճիշտ»:

Ղալումյանն ասաց, որ ավագանու նիստերին Մելիքբեկյանը 3 տարի անընդմեջ չի մասնակցում. «Ավագանու նիստերը հրապարակային են, այնպես չի, թե պիտի պարտադիր Մելիքբեկյանը ծանուցվի: Իջեւան քաղաքում ամեն 2 հազար բնակչի համար մի պաստառ կա կախված՝ այդպես է իրազեկում իրականացվում: Բացի այդ էլ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում դրվում է ավագանու նիստի օրակարգը, ժամը, վայրը: Թող բարի լինի՝ պատշաճ ավագանու անդամ լինի եւ տեղյակ լինի այդ ամենից: Մնացածն այնքան պարկեշտ ավագանու անդամներ են, որ մշտական աշխատանքի մեջ են համայնքապետարանի հետ եւ գիտեն ավագանու նիստից առաջ իրենց օրակարգը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե Մելիքբեկյանն ասում է, որ դա իր հողամասն է, ապա ասեմ՝ եթե ես սեփականության իրավունքով հողամաս ունենամ, շատ ուրախ կլինեմ, որ ինչ-որ մեկը գա այդ տարածքը բարեկարգի: Ինձ համար է անում՝ ուրիշի համար չի անում: Ինչո՞ւ է անհանգստացած, եթե իրենն է»:

Տպել
3191 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)