Ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ, այլ հստակ պարտավորություն. Մնացականյանի հոդվածը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածը տրաբրվել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթում: Այն հայերեն տարբերակով ներկայացրել է ԱԳՆ-ն, որը հրապարակում ենք ստորեւ.

«Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման քառորդ դարը։ 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Հարկ է առանձնակի ընդգծել Ռուսասատանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերը փաստաթղթի ստորագրման և հրադադարի ռեժիմի հետագա պահպանման գործում։

Այս հիշարժան օրը լավ առիթ է ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի պայմաններին և հնարավորություններին գնահատական տալու, ինչպես նաև հասկանալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ նոր ռազմական գործողությունները կանխելու և խաղաղ գործընթացի և կայուն խաղաղության հաստատման անշրջելիթյունն ապահովելու համար։

Հրադադարի հաստատման հիմքը դրվեց 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև բանակցությունները և ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը։ Ի հավելում մայիսյան համաձայնագրին` 1994 թվականի հուլիսի 26-27-ին ստորագրվեց լրացուցիչ համաձայնագիր, որով երեք կողմերը հաստատեցին հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը։

1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունները: Համաձայնագիրը պարունակում է ռազմական տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք միջոցներ` ճգնաժամային իրավիճակների կայունացման և հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:

Միջազգային հանրությունը վճռական կերպով աջակցեց հրադադարի մասին համաձայնագրին: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովն ողջունեց հակամարտության կողմերի կողմից 1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի հաստատումը: Հարկ է նշել, որ 1992-1993թթ. միջազգային հանրության կողմից ձեռնարկվել էին հաշտության կնքման փորձեր, սակայն դրան խոչընդոտում էր Ադրբեջանի կողմից հակամարտության ուժային լուծմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Այսպես` 1992  թվականի ամռանն ադրբեջանական զինված ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը՝ իրականացնելով էթնիկ զտումներ:

Հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի կնքման առաջին նախադրյալները ստեղծվեցին 1994թ. սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել կոնֆլիկտն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի վերջին փորձերը և դուրս գալ պաշտպական դիրքեր, որտեղից հնարավոր էր ապահովել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այսպիսով, հակամարտության գոտում հաստատվեց ռազմական հավասարակշռություն և այդ պայմաններում ադրբեջանական կողմը համաձայնեց բանակցել հրադադարի շուրջ։

1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի, ինչպես նաև լրացուցիչ համաձայնագրերի հիման վրա հաստատված հրադադարի ռեժիմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պահպանվում է հենց կողմերի ջանքերով։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում բացակայում է որեւէ նշանակալի միջազգային ներկայությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի ավարտը պայմաններ ստեղծեց խաղաղ կյանքի, ազատ եւ կայուն հասարակության կառուցման համար: Այսօր, Լեռնային Ղարաբաղը ոչ միայն հակամարտության անվանում է, այլև ինքնուրույն քաղաքական միավոր՝ զարգացման ձգտող իր դինամիկ հասարակությամբ։ Այդուհանդերձ, մարդկանց անվտանգությունը շարունակում է առավել խոցելի լինել։

Հրադադարի հաստատումից հետո ընկած այս քառորդ դարի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է խախտել հաստատված հավասարակշռությունը և վերստին նախադրյալներ ստեղծել հակամարտության ուժային լուծման համար։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2016 թ. ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը, խախտելով հրադադարի ռեժիմը, անցան լայնամասշտաբ հարձակման շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում։

Ապրիլյան էսկալացիայի արդյունքները վերահաստատեցին, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Անվիճելի է նաև այն, որ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձ և յուրաքաչյուր կործանված մարդկային կյանք ավելի են խորացնում կողմերի միջև անդունդը և խարխլում վստահության մնացորդները՝ ծայրահեղ բարդացնելով բանակցային գործընթացը:

Ադրբեջանի ապրիլյան լայնամասշտաբ հարձակումը, խաղաղ բնակիչների սպանությունն ու նրանց կտտանքների ենթարկելը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի այլ կոպիտ խախտումներն ակներև ցուցադրեցին, որ համաձայնագրի անշեղ իրագործումն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության և անվտանգության գրավականն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ եւ միանշանակորեն պնդեցին, որպեսզի կողմերը անշեղորեն հետեւեն 1994-95 թվականների համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Վստահության եւ անվտանգության միջոցառումների իրականացման միջոցով հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը նպաստում են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և նպաստավոր պայմաններ ստեղծում խաղաղ բանակցային գործընթացի համար։ Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ նախորդ տարվա աշնանը Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև  հրադադարի ռեժիմի ամրապնդման և կողմերի միջև ուղիղ կապի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կարեւոր է նաեւ, որ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ այդ պայմանավորվածությունները վերահաստատվեցին այս տարի Վիեննայում կայացած գագաթաժողովում:

Միևնույն ժամանակ, ցավոք, պետք է արձանագրել հրադադարի ռեժիմի ամրապնդման և հնարավոր էսկալացիայի  վաղ ահազանգման ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, ինչը 1994 և 1995 թվականների համաձայանագրերի իրագործման լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Այս համատեքստում մենք կարեւորում ենք 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների գործնական կիրառումը, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումը, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծումը:

Կցանկանայի առանձնակի ընդգծել, որ համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումը բխում է կողմերի շահերից։ 1994-ի համաձայնագիրն անժամկետ է և դրա շրջանակներում կողմները պարտավորություն են ստանձնել բանակցությունների հիման վրա խաղաղ կարգավորման և ուժի չկիրառման շուրջ։  Դա նշանակում է, որ ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ, այլ հստակ պարտավորություն, որի պահպանումը պետք է լինի կարգավորման սկզբնակետը:

Եզրափակելով կարելի է արձանագրել, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավման շնորհիվ  հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների: Համաձայնագիրի կնքումը հնարավոր է դարձել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև անմիջական շփումների միջոցով, ինչը ևս մեկ անգամ հաստատում է բոլոր կողմերի մասնակցությամբ լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը:

Հրադադարի կնքումը նպաստեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների վերացմանը: Իսկ խաղաղ գործընթացն, իր հերթին, պետք է ուղղված լինի վերացնելու հակամարտության սկզբնապատճառը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի խախտումը: Այս առումով, Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության և  կարգավիճակի հարցը խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի բացարձակ գերակայություններն են»:

Տպել
11483 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին