Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը (լուսանկարներ)

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը։ Շենքի բակում հավաքված է ուսանողների եւ դասախոսների բավական մեծ բազմություն։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե բողոքի ցույց է։ Բայց շուտով պարզվում է՝ հավաքվածներն այդպիսով աջակցում են ռեկտորի թեկնածուներից մեկին՝ Սոնա Հովհաննիսյանին։ Նախորդ ամիսներին նա բուհը ղեկավարել է որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Կոնսերվատորիայի բակում հավաքված ուսանողները եւ դասախոսները բարձր էին գնահատում նրա նախընթաց աշխատանքը, ասում էին՝ ցանկանում են դա շարունակական լինի։ Նրանք պաստառներ էին պարզել՝ Սոնա Հովհաննիսյանին սատարող, նաեւ «Սոնա յար» էին երգում։

Ռեկտորի մյուս թեկնածուն նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանն է։ Նա այդ պաշտոնից ազատման դիմում է գրել Սոնա Հովհաննիսյանի նշանակումից հետո։

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթն անցնում է խորհրդի դռնփակ նիստում։ Լրագրողների մուտքը չի թույլատրվում։ Այստեղ դա պատճառաբանում են՝ հղում անելով բուհի կանոնադրությանը։ Ի դեպ, նախկինում, մասնավորապես կոնսերվատորիայում, լրագրողները ներկա էին լինում ռեկտորի ընտրությանը։

Տպել
681 դիտում

Գյումրի քաղաքի բնակարաններից մեկի պատշգամբից բետոնե կտորներ են ընկել. կա փլուզման վտանգ

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ