Վտանգավոր ու անիմաստ լարվածություն՝ հանուն «շեֆի». պարզ ասած՝ Արցախում նույնպես պիտի հեղափոխություն տեղի ունենա

Այն, ինչ տասնամյակներ շարունակ ապարդյուն փորձում էին անել Ադրբեջանի իշխանությունները՝ հակասություններ սերմանել Հայաստանի եւ Արցախի միջեւ, այսօր արվում է մեր իսկ ձեռքերով։ Դժվար է ասել՝ դրսի՞ց է ուղղորդվում այդ ամենը, թե պարզապես նախկիններն են փորձում ռեւանշի հասնելու համար օգտագործել Արցախի գործոնը, բայց փաստը մնում է փաստ՝ այս ամենը ոչ միայն վտանգավոր է, այլեւ անտրամաբանական։

Դատեցեք ինքներդ։ Կարծում ենք՝ չարժե որեւէ մեկին բացատրել, որ Հայաստանն ու Արցախն ըստ էության միասնական պետություն են, եւ երկու պետական կազմավորումներով ներկայանում են միայն այն պատճառով, որ մարտավարական առումով այդպես ավելի արդյունավետ կդիմակայեն արտաքին մարտահրավերներին ու ավելի նպաստավոր դիրքերում կլինեն բանակցային գործընթացում։ Ի վերջո Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանության միասնական համակարգ, միասնական տնտեսություն, միասնական ֆինանսական համակարգ եւ այլն, այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ գործում է «հաղորդակից անոթների սկզբունքը», եւ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ սա նշանակում է, որ եթե Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, նույնպիսի փոփոխություններ պիտի տեղի ունենան նաեւ Արցախում։ Հակառակ դեպքում խզումն անխուսափելի կլինի։

Պարզ ասած՝ Արցախում նույնպես պիտի հեղափոխություն տեղի ունենա։ Բայց հեղափոխություն ասելով անպայմանորեն չպետք է նկատի ունենալ, որ, ասենք, ցուցարարները պիտի վրաններ խփեն «պիտաչոկի» մոտ, փակեն Ազատամարտիկների պողոտան ու վանկարկեն «քայլ արա, մերժիր Բակոյին»։ Խոսքն այն մասին է, որ հեղափոխության ընձեռած հնարավորությունները պիտի տարածվեն նաեւ Արցախի վրա։ Այնտեղ նույնպես պիտի արմատախիլ արվի կոռուպցիան, այնտեղ նույնպես պիտի վերանան մենաշնորհները (եթե կան), այնտեղ նույնպես պիտի հավասար մրցակցային պայմաններ ապահովվեն, այնտեղ նույնպես պիտի բացառվեն ընտրակեղծիքները, պիտի պատասխանատվության ենթարկվեն պետությունից միլիոններ գողացածները, եւ այդ միջոցները պիտի վերադարձվեն պետությանը, եւ այսպես շարունակ։ Առավել եւս, որ այնտեղ մարդիկ առավել ցավոտ են իրենց մաշկի վրա զգացել, թե ինչ է տեղի ունենում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները բանակի հաշվին «վզերն են հաստացնում»՝ վտանգելով այն նույն հայրենիքը, որի առջեւ ունեցած իրենց ծառայություններով էլ պարծենում են ու «բոլորի աչքը կոխելով»՝ իբր արդարացնում իրենց՝ օրենքից վեր կանգնած լինելու իրավունքը։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում դրա փոխարեն։ Նրանք, ովքեր հասկանում են, որ հեղափոխության արդյունքների՝ «հաղորդակից անոթների սկզբունքով» Արցախ հասնելու դեպքում իրենց բարեկեցիկ ապագան ու անգամ ազատությունը վտանգված են, եւ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի նոր իշխանությունները դե յուրե որեւէ իշխանություն չունեն Արցախում, փորձում են «կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել» եւ հասնել նրան, որ Հայաստանում այդ գործընթացները կասեցվեն (այդ դեպքում երաշխավորված կլինի, որ հեղափոխական ալիքն Արցախ չի հասնի)։ Ընդ որում՝ այս «պոտենցիալ մանվելները» շատ լավ օգտագործում են նաեւ այն իսկապես հայրենասեր հազարավոր արցախցիների մտահոգությունները, որ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ Ռուսաստանում վստահության պակաս կա, եւ դա կարող է խիստ վտանգավոր լինել նոր պատերազմի դեպքում։ Ռեւանշի ձգտող նախկին իշխանությունների քարոզիչները փորձում են նրանց ներշնչել այն միտքը, որ Արցախը պիտի հնարավորինս տարանջատվի «դեպի Արեւմուտք ձգտող» Հայաստանից եւ դրանով իսկ խուսափի Ռուսաստանի հնարավոր կոշտ քայլերից։ Պարզ ասած՝ «գաղափարն» այն է, որ Արցախը պիտի ընդդիմանա Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Իբր՝ հանուն սեփական անվտանգության, իրականում՝ հանուն նախկինների քաղաքական ամբիցիաների։

Մինչդեռ ամենամեծ վտանգը հենց այն է, որ «Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվածները» (իսկ գուցե ոչ թե Քոչարյանի, այլ նրա միլիոնների՞ շուրջ, որովհետեւ հայտնի չէ՝ տեղի կունենա՞ր նման համախմբում, եթե Քոչարյանը համեստ կարողությունների տեր լիներ) փորձում են հանուն «շեֆին փրկելու» անիմաստ առճակատում ստեղծել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ։

Տպել
5304 դիտում

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր