Ի՞նչ է արվում քաղաքացիների հաշվին, որ չգիտեն քաղաքացիները. Հ. Կարապետյանը մանրամասնում է

«Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի այսօրվա ասուլիսից հետո մի քանի տեղ վերնագրեր եմ կարդում. «Վերելակների հարցը կլուծվի բնակիչների գրպանից», «Ապառիկ վերելակներ», «Տրանսպորտի բարեփոխումների համար վճարելու են երեւանցիները» եւ այլն:

Ես, իհարկե, հարգում եմ ցանկացած լուր սեփական հայեցողությամբ մատուցելու՝ իմ գործընկերների իրավունքը: Միեւնույն ժամանակ, ուզում եմ թվարկել մի քանի բան, որ արվում է (չզարմանաք) քաղաքացիների հաշվին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հատ-հատ ներկայացնելով բոլոր այն աշխատանքները, որոնք արվում են քաղաքացիների հաշվին.

«Եվ այսպես.

1️⃣.Քաղաքացիների հաշվին են կառուցվում/վերանորոգվում ճանապարհները, 
2️⃣.Քաղաքացիների հաշվին են ձեռք բերվում բանակի սպառազինությունները
3️⃣.Քաղաքացիների հաշվին են վերանորոգվում դպրոցները,
4️⃣.Քաղաքացիների հաշվին են վերանորոգվում հիվանդանոցները,
5️⃣.Քաղաքացիների հաշվին են վերանորոգվում մանկապարտեզները,
6️⃣.Քաղաքացիների հաշվին են կանաչապատվում հանրային տարածքները,
7️⃣.Քաղաքացիների հաշվին են վճարվում կենսաթոշակները,
8️⃣.Քաղաքացիների հաշվին են լուսավորվում փողոցները,
9️⃣.Քաղաքացիների հաշվին են կառուցվում/վերանորոգվում կոյուղագծերը, ջրագծերրը, հոսանքի գծերը եւ այլն 

Առաջարկեք Ձեր տարբերակը:

Հարց է առաջանում՝ իսկ ինչ է անում էդ դեպքում քաղաքապետարանը, ինչ է անում առհասարակ, հանրային իշխանությունը: 
Պատասխան. նա կազմակերպխում է այդ ողջ գործընթացը՝ հավաքում է մարդկանցից հարկերն ու տուրքերը եւ բաշխում է՝ ըստ ոլորտների եւ ըստ առաջնահերթությունների:

Երբ մենք ուզում ենք վերանորոգել մեր բնակարանը, վարձում ենք բանվորների, վարպետների, վճարում ենք նրանց ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ եւ տալիս ենք առաջադրանք (օրինակ, սենյակս ներկիր բաց կանաչ գույնով, բաղնիքում մանր գույնզգույն սալիկներ արա, պատուհանները փոխիր եւ այլն): Վարպետները մեր տված գումարով առնում են անհրաժեշտ շինանյութը՝ սալիկներ, ավազ, ներկ, գաջ, ցեմենտ, սոսինձ, սանտեխնիկա, պաստառներ եւ այլն, քո տված ժամկետներում վերանորոգում են բնակարանը եւ ստանում են իրենց վարձատրությունը:

Նույն կերպ, ժողովուրդը վարձում է պաշտոնյաներին, տալիս է առաջադրանք, վճարում է նրանց եւ սպասում է արդյունքների: Սա՛ է հանրային կառավարումը, նոր բան չկա:

Հիմա, երեւանցիները քաղաքային իշխանության վրա հանձնարարություն են դրել՝ բարեփոխի՛ր տրանսպորտը, ստեղծի՛ր կանաչ տարածքներ, վերանորոգի՛ր մանկապարտեզները, թարմացրու՛ վերելակները եւ այլն:

Քանի որ էս երկար գրառման առիթը վերելակներն են, կրկին հիշեցնեմ, որ արդեն բառացիորեն վաղվանից մեկնարկում է նոր վերելակների տեղադրման պիլոտային ծրագիրը, որը կֆինանսավորվի քաղաքային բյուջեից (իսկ բյուջեն, հիշեցնեմ, ձեւավորվում է մեր վճարած հարկերից ու տուրքերից):

Տպել
1824 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց