Քոչարյանի պաշտպանները միջնորդել են հարցաքննել Գագիկ Հարությունյանին, Միքայել Հարությունյանին եւ Մայրապետյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վկաներ հարցաքննելու միջնորդություն են ներկայացրել դատարանին:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մենք ներկայացրել ենք մոտ 10 հոգուց բաղկացած ցուցակ, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին, կա նաեւ Գագիկ Հարությունյանը, ցուցակում է նաեւ Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը։ Այս պահին մեղադրող կողմը դատակոչել է ավելի քան 800 հոգուց բաղկացած ցուցակ»,- ասաց Ալումյանը:

Մեր հարցին, թե ինչու է դատակոչել ՍԴ դատավորներին եւ նրանք ինչ առնչություն ունեն Քոչարյանի մեղադրանքի հետ, պաշտպանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ: Ընդ որում, չի մասնավորեցվում՝ ինչպե՞ս է եղել ճնշումը, ո՞ր դատավորի նկատմամբ, եւ ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է երկու դատավոր, երկուսն էլ հերքել են իրենց նկատմամբ ճնշումը։ Մենք միջնորդել ենք եւ դատարանում պատրաստվում ենք պնդել, որ պետք է հրավիրվեն ՍԴ մյուս դատավորները, որ հասկանանք՝ ի՞նչ ճնշումներ են եղել եւ ինչպե՞ս են դրանք արտահայտվել»։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Լեւոն Տեր–Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը պաշտպանական կողմի ներկայացրած դատակոչման ենթակա անձանց ցուցակում ներառված չեն, սակայն ներկայացված են մեղադրող կողմի ցուցակում։

Տպել
2069 դիտում

Գյումրի քաղաքի բնակարաններից մեկի պատշգամբից բետոնե կտորներ են ընկել. կա փլուզման վտանգ

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ