Երեւանի քաղաքապետարանը մերժե՞լ է Մյասնիկյան պողոտայում վերգետնյա անցում կառուցելու ներդրողի առաջարկը

Մայիսի 11-ին Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարեւանությամբ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել: «Գազել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել տարածքում բնակվող հետիոտնին: Վրաերթի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ Երեւանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի եւ նշված վայրում վերգետնյա անցում կառուցի:

Այսօր «Հայկական ժամանակ»-ին է դիմել քաղաքացի Արթուր Մարդոյանը: Նա պատմեց, որ ամիսներ առաջ ներդրող է եղել, որը ցանկացել է այդտեղ վերգետնյա անցում կառուցել, սակայն քաղաքապետարանը ինչ-ինչ պատճառներով ձգձգել է պրոցեսը:

Մարդոյանը պատմեց, որ հեղափոխության օրերին, երբ հավաքվում էին Ֆրանսիայի հրապարակում կամ Հանրապետության հրապարակում, յուրաքանչյուր մարդ խոսում էր այն թեմայից, որն իր համար ցավոտ է եղել: «Այդ օրերին ես ակամայից իմացա, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ից վերեւ՝ չհասած Կենդանաբանական այգի, կա երկկողմանի կանգառ, այդտեղ կան սեփական տների բնակիչներ, ովքեր իջնում են կանգառ եւ ոչ մի այլընտրանք չկա՝ փողոցը անօրինական անցնելուց բացի: Նրանք չեն կարող բարձրանալ, Նոր Նորքից շրջվել կամ իջնել, Շրջանայինից շրջվել: Այդ օրերին, երբ բնակիչներն ինձ դա պատմեցին, ես խորհուրդ տվեցի, որ սպասեն, երբ արդեն նոր իշխանություն կձեւավորվի եւ կանցնեն իրենց աշխատանքին՝ եկեք ես էլ ձեզ կօգնեմ, միասին գնանք, ես էլ իմ անձնական խնդիրներն ունեմ, կդիմենք ու հույս ունենանք, որ այդ հարցերին լուծում կտրվի: Պայմանավորվեցինք: 2018 թվականի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին գրավոր դիմեցինք քաղաքապետարան: Մեզ պատասխանեցին, որ ունեն ծրագիր՝ 2 տարվա ընթացքում նախատեսել են 2 հատ վերգետնյա անցում կառուցել՝ 1 հատ այդ հատվածում, 1 հատ էլ Ջրաշխարհի մոտ: Այդ դիմումի պատասխանը ստանալուց հետո նորից դիմեցինք քաղաքապետարան, նշեցինք, որ կա մարդ, ով այդ օրերին շատ սրտացավ էր ու պատրաստ էր գումար ներդնել ինչ-որ մի լավ գործի համար: Այդ ամեն ինչից ելնելով՝ նորից դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանին՝ նշելով, որ այդ հարցերը մենք կարող ենք կարգավորել: Միայն մեզ քաղաքապետարանի կողմից նախագիծ տվեք, որ հետո չստացվի, թե այս նախագիծը լավը չի, այն նախագիծը լավը չի: Դուք դրանք տվեք, ֆինանսական առումով մենք կկազմակերպենք՝ արագ կառուցելու համար: Մենք նշել էինք, որ ամեն վայրկյան կարող է մարդ զոհվել: Օրինակ բերեցի, երբ քաղաքային տրանսպորտն ընկավ երեւանյան լիճ, ընկնելուց հետո նոր բերեցին պարիսպ անցկացրեցին այդ հատվածում: Նրանք դարձյալ ասացին, որ այդ ամեն ինչն իրենց նախագծում կա, հիմա այլ գործերով են զբաղված»,- պատմեց Մարդոյանը:

Քաղաքացին նշում է, որ դրանից հետո դիմել են այն ժամանակ դեռեւս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին. «5 օրվա ընթացքում պատասխան ստացանք քաղաքապետարանից, որ եկեք՝ նստեք զրուցենք, քանի որ փոխվարչապետը նրանց հանձնարարական էր տվել: Մյասնիկյանի պողոտայի բնակչի հետ հանդիպեցինք Արբակ Վարդանյանին, նորից ջուր ծեծոցի եղավ: Ես ասացի՝ դուք հստակ նախագիծ տվեք, ես ներդրողին տամ, դա արագ է պետք անել»:

Մարդոյանը նշեց, որ այդ հանդիպումը եղել է 2018 թվականի դեկտեմբերին. «Դրանից հետո ասում էին՝ մի հատ վաղը զանգեք, մի հատ մյուս օրը զանգեք: Մենք գնացել զրուցել ենք, բայց այդ զրույցը չի կայանում, քանի որ չկա այդ սրտացավությունը: 2 րոպե խոսելուց հետո ասում են՝ լավ, զբաղված ենք, սա այն հարցն է, որ պետք է մասնագետ կանչենք: Մի 10 օրից զբաղվենք: 10 օրից զանգում ենք, ոչ մեկ հեռախոս չի վերցնում: Ու այդպես ամեն ինչ արհեստական ձգձգելով՝ գալիս հասնում է նրան, որ արթնանում ենք միայն այն դեպքում, երբ որ մարդ է զոհվում»,- ասաց Մարդոյանը:

Մեր հարցին, թե ո՞րն է ձգձգելու պատճառը, եթե նրանք ֆինանսական որեւէ կորուստ չեն կրում, Մարդոյանը պատասխանեց. «Իրենց մոտ այդպես է, եթե մի տեղ հետաքրքրություն չկա, այլ չարչարանք է, բնակչի, համայնքի համար է, դա անցնում է երրորդական, չորրորդական պլան»:

Մարդոյանը ասաց, որ հեղափոխության օրերին նրանք անձնական հարցով չէին դուրս եկել. «Ոչ մեկ անձնական հարց չէր բարձրացնում, թե եկեք օրինակ ավտոտնակ կառուցենք: Այդ մարդն, ով հեղափոխությունից ելնելով՝ Ռուսաստանից եկել էր Հայաստան ու ասում էր՝ ինչ անեմ ձեզ համար, ասացինք՝ այսպիսի հարց կա, կօգնե՞ս, այդ պահին պիտի ամեն ինչ կատարվի: Այդ մարդը հետո էլի զանգում է, ի՞նչ եղավ, 10 օր հետո, 20 օր հետո, ի՞նչ եղավ: Դե հիմա ասա, որ Արբակ Վարդանյանը զբաղված է: Նա էլ ասում է՝ լավ, երբ այդ մարդիկ կազատվեն, ասեք: Ընդամենը կամեցողություն է պետք, ոչ թե անգործություն: Ամենահասարակ պատասխանը՝ չէ չի լինի, ժամանակ չկա, ինչ եք ընկել սրա հետեւից: Որովհետեւ իրենք չեն ապրում այդտեղ: Ժամանակին ահազանգ է եղել, որ այստեղ այսպիսի վիճակ կա»,- եզրափակեց Մարդոյանը:

ՀԺ-ն փորձեց քաղաքապետարանից պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը մերժել տարածքում վերգետնյա անցում կառուցելու ներդրողի առաջարկը, սակայն Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք, ինչը եւ արել ենք:

Տպել
3295 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին