Հաստատակամ ենք. քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսականը. Փաշինյանը՝ Լյուքսեմբուրգում

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ: Վարչապետին դիմավորել է Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը: Այս մասին հայտնում են կառավարության  մամուլի ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը նախ գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», որից հետո հանդիպում ունեցել պալատի պատգամավորների հետ, որոնց թվում են եղել Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահներ Կլոդ Վայսլերը, Անրի Քոքսը, Պատգամավորների պալատի արտաքին ու եվրոպական համագործակցության, ներգաղթի ու ապաստանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարկ Անժելը: 

Ֆերնանդ Էտգենը ողջունել է վարչապետին խորհրդարանում և վստահություն հայտնել, որ նրա այցը Լյուքսեմբուրգ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնել ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած գործընթացները` ընդգծելով, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է, և մեր երկիրը շարժվելու է միայն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ճանապարհով: «Մեր կառավարությունը, քաղաքական թիմը հաստատակամորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով: Վստահ ենք, որ համապատասխան քայլերի արդյունքում մեր ժողովուրդն ինտեգրվելու է ժողովրդավարական արժեհամակարգին հավատարիմ միջազգային հանրությանը: Քաղաքական հեղափոխությանը հաջորդող պրոցեսները միտված են այդ նպատակին և համոզված ենք, որ մենք կհասնենք հաջողությունների», - նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսականը, ու այդ նպատակով երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարի, տարբեր ուղղություններով խորքային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը և հայ-լյուքսեմբուրգյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի և կարևորել խորհրդարանական շփումների ակտիվացումը։ Ֆերնանդ Էտգենն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար, և իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ու ընդլայնել կապերը տարբեր ուղղություններով:

ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ստորագրումից հետո նոր փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին այդ համաձայնագիրը վավերացնելու համար և ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ մյուս երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և կառավարության առաջնահերթություններին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին ԼՂ հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության ճանաչման համար: 

Հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆենանդ Էտգենին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանտ Էնտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է ճաշ:

Տպել
1204 դիտում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ