ԱԱԾ-ն Ազատանում է. ի՞նչ կապ ունեն ազատանցի քարտաշն ու էլեկտրիկը Ռոբերտ Քոչարյանի հետ

Երկու օր առաջ տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն:

Մասնավորապես Մուրադ Գրիգորյանը, որը նախկինում հանդիսանում էր ՀԱԿ-ի Գյումրու կառույցի ղեկավարը, ֆեյսբուքի իր էջում գրեց հետեւյալը. «Կասկածելի ակցիա է կատարվում մեր մարզում՝ Շիրակում: Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ ժողովրդին բաժանվում է դրամ՝ յուրաքանչյուրին 3000-ական դրամ, միակ պայմանով, որ համաձայնվեն անձնագիրը ձեռքում պահած նկարվել: Ի դեպ, արդեն տարածվել է, որ հավաքագրող բրիգադիրները մեկ անձի համար ինչ-որ տեղից ստանում են 10 000 դրամ և որ այդ նկարները ուղարկվելու են Եվրոդատարան՝ ի պաշտպանություն Քոչարյան Ռոբերտի: Մարզի իրավապահներին կխնդրեի պարզել այս տեղեկատվության իսկությունը և օրինականությունը: Օգնության կարգով. պարզելը սկսել Ազատանի կենցաղի տանը կատարվող դրամաբաշխումից»:ՀԺ-ն պարզել է, որ Ազատանում իրականում գումար բաժանել են: Ովքե՞ր, որտեղ՞, ինչպե՞ս են բաժանել եւ ի՞նչ նպատակով: Այս հարցերը եւս ունեն պատասխաններ:

Ազատանում գումար բաժանել են քարտաշ Գերասիմն ու էլեկտրիկ Աղասին: Երկուսն էլ Ազատանի բնակիչ են: «Հարությունյան Աղասի եւ Գերասիմ Պապիկյան: Գերասիմը քարտաշ տղա է, ըստից, ընդից քար է կտրում, տանում ծախում է, որ գլուխը պահե, էն մեկն էլ էլեկտրիկ է, սովորական արենդատոր է էլցանցի, երեկ իրանց ղեկավարությունից սկսած սաղին խառնել են իրար: Էդ Քոչարյանն էս երկրում էնքան ընկավ, ընկավ, որ քաղաքական դաշտում դրանց վրա՞ հենվավ: Երկու ջահել տղա են, ինչ-որ խաղ կա, ամերիկյան կաշիլյոկ են ասում, ինչ են ասում, Յուքոմի խաղերից է ոնց որ, խաղում են, ներդրումներ են կատարում, դրանից ինչ-որ գումար են շահում, համ իրենք են փող աշխատում, համ էլ էդ մասնակից շահառուներին են տալիս: Ընդամենն ըդքան բան: Ոչ մեկից ոչ ստորագրություն են վերցրել, ոչ էլ ուրիշ բան, ոչ էլ ՎիվաՍելի հետ կապ ունի սա»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:

Ինչու՞ են մարդկանց լուսանկարել անձնագրերը ձեռքերին՝ հարցին, Իկիլիկյանը պատասխանեց՝ խաղի պահանջն է: «Անձնագրով նկարում են, sms են ուղարկում էդ խաղի սայթին, ինչ-որ գումարներ են շահում: Իրանք ընձնից չպահեցին, շահադիտական բաներ կան էլի ընդեղ: Գումարները շահում են, մի մասը տալիս են էդ շահառուին, մի մասն էլ իրենք են վերցնում: Ինչքան հասկացա, յուրաքանչյուր շահումը 10 հազար, թե 8 հազար դրամի չափ է: Ես նույնիսկ ասեցի՝ դուք չե՞ք մտածում, որ դա անաշխատ եկամուտ է, խնդիր կունենաք, ասեցին՝ չէ, երբ որ փողը տրամադրում է ծրագիրը, ընդեղ յուրաքանչյուր շահառուի շահումը ստացվում է 8000 կամ 10 հազար դրամ, միանգամից Յուքոմը փոխանցելուց դրա հարկային մասը պահում է: Այսինքն, պետության հարկը պահում է: Ասում են՝ ուզենք էլ, չենք կարա չտանք: Մի մասը տալիս են ժողովրդին, իրենք են էլի խաղում, ըմպես չի, որ ժողովուրդը պատկերացնում է, մի մասն էլ իրենցն է: Ասում են՝ համ մեզ է լավ, համ ժողովրդին: Էս ամիսը ոնց որ ակցիա է խաղի համար, հարմար պահ է, ամիսն էլ վերջանում է, արագ-արագ շահառուներ են  հավաքում: Հիմնական նպատակը էդ է, ես իհարկե, պատկերացում չունեմ էդ խաղից, փորձում ենք մենք էլ հասկանանք, որովհետեւ բդի նման բաներով զբաղված էղնիս, որ իմանաս, երկուսի հետ էլ խոսել ենք, իմ կարծիքով, եթե նման բան լիներ, իրավապահները երեկ չէ առաջին օրվանից են զբաղվում էս հարցով, հաստատ ինչի-որ ահազանգ կունենային: Էդ է իրանց ամբողջ նպատակն եղել: Թե դա ինչքանո՞վ է իրական, թող հմի համապատասխան մարմինները բացահայտեն: Եթե խաբել են, ուրեմն հաստատ իրանք իրանց պատիժը կստանան, եթե դրա տակը կեղտոտ բան կա, թող բացահայտեն, ավելի լավ»,-ասաց Իկիլիկյանը:

Համայնքապետը նաեւ տեղյակ պահեց, որ դեպքով զբաղվում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը: Ինքը եւս անձամբ հանդիպել է ե՛ւ այս խառնաշփոթի հեղինակ տղաների ե՛ւ գումարները ստացած ազատանցիների հետ: Գրեթե վստահ է, որ չեն խաբում: Բայց թե ինչու են կատարվածը կապում Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ թե ինչ նապատակով եւ ովքե՞ր են ուզում Ազատանը ներքաշել նման գործընթացների մեջ, չգիտի: Մի քանի վարկած ունեցել է, բայց երկար չի մտածել դրանց մասին, ասում է՝ անիմաստ է:

«Սկզբից մտածեցի՝ ուզում են կապել ինձ հետ, դե դիմացն ընտրություններ են, ուզում են համայնքի անունը հանել: Հետո, որ գտանք ովքեր են զբաղվել դրանով, պատկերացրեցինք, որ ոչ իմ դեմ է, ոչ էլ երկրի քաղաքականության դեմ է: Եթե Քոչարյանի հարցով մարդիկ բդի զբաղվին էդ թեմայով, ուրեմն  ավելի իրազեկ, լուրջ մարդիկ կզբաղվին: Էս խեղճ ջրկիրներն ո՞վ են, որ զբաղվին էդ հարցով»:

Նաեւ մտածել են, որ հնարավոր է՝ խաբեությամբ են փորձել ինչ-որ ստորագրություններ հավաքել, մարդիկ գրանցել: Ազատանցիները, սակայն, պնդել են, որ իրենք որեւէ ստորագրություն չեն դրել ոչ մի թղթի տակ: Ի սկզբանե էլ իմացել են, որ ինչ-որ խաղի են մասնակցում, որի շահումից գումար են վաստակելու: Աղասին ու Գերասիմը բոլորին ցույց են տվել իրենց հեռախոսները, դրանց մեջ եղած ինֆորմացիան, խաղը, ուղարկած եւ ստացած sms-ները:

«Ես չգիտեմ՝ ընչի են քաղաքական աստառ տվել: Երբ որ անձերին ճանաչում ես, ով ինչ է անում, ով է,  կուսակցական է եղել, թե չէ, ով է եղել քաղաքականությունում կամ նման բան, կարող է ինչ-որ տեղ մտածես, թե հնարավոր է՝ ժողովրդին խաբելով ինչ-որ բան են արել, բայց էդ մարդկանց իմանալով հանդերձ, ասում եմ, որ ոչ մի կուսակցության հետ գործ չունին, քաղաքականության հետ կապ չունին, քյասիբ-քյուսուբ ժողովուրդ են, որոնք էդ ինտերնետային խաղերով, չգիտե՞ս վարակի նման քաշվել է միջները, խաղացել են: Ժողովրդի գնալ-գալն են որակավորել են որպես Քոչարյանի համար ինչ-որ բան: Էս մարզի մեջը հենց Ազատանի հետ կապել Քոչարյանին, զարմանալի է, որովհետեւ ստեղ քոչարյանականներ չեն եղել, ոչ էլ գաղափարակիցներ կան: Մերոնք էնքան զբաղված են, էնքան հոգս ունին, որ ժամանակ էլ չունին: Հետո էլ Ազատանը կուսակցականացված չէ: Առավելեւս էդ երկու տղեքը հեչ չկան էդ գործերում: Էսօր բոլորն էնքան զգուշավոր են ու զզվել են քաղաքականությունից, որ իրանց հեռու են պահում, սկսած ինձնից: Իսկ Քոչարյանի համար էս գյուղում հեչ մարդ չկա»,- մեր զրույցում ասաց Ազատանի համայնքապետը:

Տպել
15751 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն