Հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նպատակը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն էր. քաղաքագետը՝ Արփինե Հովհաննիսյանին

Քաղաքագետ, իրավագետ Հայկ Արամյանը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ խոսվում է նախորդ տարի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման և դրանից հետո ծավալված իրադարձությունների մասին։

Հոդվածը, որ վերնագրված է «Արփինե Հովհաննիսյանի կողմից սա ակամա խոստովանություն էր այն մասին, որ հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքը նպատակ ուներ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին. Հայկ Արամյան», ներկայացնում ենք ստորեւ.

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախորդ տարի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը և դրանից հետո ծավալված իրադարձություններին։

Ինչպես հիշում եք, նույն օրը՝ հոկտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր մարդիկ շատ արագ հավաքվեցին Ազգային ժողովի մոտ և իրենց բողոքը արտահայտեցին ընդունված օրենքի դեմ։

Հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքով նախատեսվում էր վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարել ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտի, սպառնալիքի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին։

Արփինե  Հովհաննիսյանի գրառման առիթը Սահմանադրական դատարանի որոշումն էր այն մասին, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանը:

Գործընթացին անտեղյակ լինելու պարագայում, ընթերցելով հարգարժան տիկին Արփինե Հովհաննիսյանի գրառումը կարելի է տպավորություն ստանալ, որ Ազգային ժողովում հոկտեմբերի 2-ին ընթանում էր սովորական օրենսդիր աշխատանք, և այն որևէ կերպ ուղղված չէր Նիկոլ Փաշինյանի կառավարության  դեմ:

Հարգելի տիկին Հովհաննիսյանը երևի կարծում էր և մինչև հիմա էլ մնում է այդ կարծիքին, որ իրենք իրավունք ունեին հեղափոխության դեմ գործողություններ ձեռնարկել , իսկ հեղափոխական կառավարությունը  իրավունք չուներ օրինական ճանապարհով չեզոքացնել խորհրդարանական մեծամասնության՝ հեղափոխության դեմ իրականացված քայլերը և դրանց հետևանքները:

Թե ինչու եմ քայլերը որակում հեղափոխության դեմ իրականացված, կներկայացնեմ ստորև: Փորձենք հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել հոկտեմբերի 2-ին և ինչու։

Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը  և Անդրանիկ Հարությունյանը ներկայացրել էին  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասում կատարել փոփոխություն, և «կարող են հանդես գալ» բառերը փոխարինել «հանդես են գալիս» բառերով:

Կարգավորումը նպատակ ուներ սահմանել, որ կառավարության ներկայացուցիչները Ազգային ժողովում հարակից զեկուցմամբ հանդես գալու ընթացքում պարտավոր են ներկա լինեն օրենքի քննարկմանը, և այն առանց խոչընդոտների ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 92 կողմ, 0 դեմ ձայներով:

Սակայն, երկրորդ ընթերցման ժամանակ, շատերի համար անսպասելի, հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ի թիվս մյուս կարգավորումների, սահմանադրական օրենքի փոփոխության նախագծում արդեն առաջարկվում են նաև այլ լրացուցիչ փոփոխություններ, որոնք որևէ կապ չունեին առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունների նախագծի հետ։

Երկրորդ ընթերցմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով առաջարկվում էր փոփոխություններ և լրացումներ կատարել նաև օրենքի 50-րդ և 51-րդ հոդվածներում։

Նախագծի համաձայն՝  վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարվում է ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի, սպառնալիքի կամ այլ խոչընդոտի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին, այսինքն, եթե վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստը իրավազոր չէ՝ պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաեւ երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10:00-ին: Նիստն ընդհատելու կանոնները կիրառվում են նաեւ վերսկսված նիստի նկատմամբ։

Այսինքն, սրանով օրենսդրական նախադրյալներ էին ստեղծվում, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, ըստ անհրաժեշտության, սահմանադրությամբ նախատեսված վարչապետ ընտրելու ժամկետները հնարավոր լինի հետաձգել՝ նիստը համարելով ընդհատված այն դեպքում, երբ նիստը իրավազոր չէ, այսինքն նիստին չեն մասնակցում պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, ընդ որում, այնքան ժամանակ է նիստը համարվում ընդհատված, քանի դեռ նիստին ներկա պատգամավորների թիվը բավարար չէ։

Այս կարգավորմամբ, տեսականորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժի պատգամավորները կարող էին ընդհանրապես չներկայանալ վարչապետի ընտրության համար նախատեսված հատուկ նիստին և դրա արդյունքում հատուկ նիստը կհամարվեր ընդհատված, և նոր վարչապետի ընտրության կամ խորհրդարանի արձակման գործընթացը անվերջ կարող էր ձգձգվել։

Անհասկանալի է նաև, թե ինչպես էր որոշվելու արտակարգ իրավիճակի, սպառնալիքի կամ այլ խոչընդոտի առկայությունը կամ բացակայությունը։ 

Անտեսելով այդ տեսքով օրենքը չընդունելու բոլոր հորդորները, հոկտեմբերի 2-ի երեկոյան՝ խախտելով ԱԺ նիստերի հրապարակայնության սահմանադրաիրավական պահանջը, օրենքը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Հիմա հարց է առաջանում, երբ հարգարժան տիկին Արփինե Հովհաննիսյանը իր գրառման մեջ նշում է ազնվության և արդարության անհրաժեշտության մասին,  արդյո՞ք սեփական ժողովրդի հանդեպ ազնիվ և արդար է համարում ոչ լեգիտիմ խորհրդարանի լուծարումը վիժեցնելու կամ վարչապետ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար իրավական հիմքեր ստեղծելուն ուղղված՝ նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցած փորձը։

Բոլորի համար էլ ակնհայտ էր, որ օրենքը նպատակ ուներ ձախողել խորհրդարանի արձակման գործընթացը, հեռահար նպատակ ունենալով՝ վարչապետ Փաշինյանի ընտրության մեկ տարին լրանալուց հետո կամ ավելի ուշ, հարմար պահին, երբ հեղափոխական տրամադրությունները մի փոքր կհանդարտվեն, սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով պաշտոնանկ անել վարչապետին։

Իր գրառման մեջ Արփինե Հովհաննիսյանը նախագահ Արմեն Սարգսյանին մեղադրում է քաղաքական շանտաժին տեղի տալու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճոյանալու մեջ։

Իսկ իրականում ի՞նչ է արել Արմեն Սարգսյանը։

 Նախագահ Արմեն Սարգսյանը՝ անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին, չի ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը և օգտվելով Սահմանադրությամբ իրեն տրված  իրավունքից, դիմել է Սահմանադրական դատարան, որով վիճարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված  50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և  3-րդ կետերի սահմանադրականությունը, որոնք կարգավորում են վարչապետի ընտրության նպատակով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստերի անցկացման հետ կապված հարցերը:

Այո, իմ համոզմամբ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան նաև քաղաքական դրդապատճառներից ելնելով, քանի որ նախագահը գիտակցում էր, որ տվյալ պահին հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի ուժի մեջ մտնելը հղի է ներքաղաքական անկանխատեսելի հետևանքներով, և որպես սահմանադրական կարգի պահպանման երաշխավոր, նախագահը պարտավոր էր խոհեմություն ցուցաբերել։

Այսպիսով, այն ժամանակ օրենքը չմտավ ուժի մեջ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Ազգային ժողովի հատուկ նիստերը համարվեցին կայացած, որոնց արդյունքում վարչապետ չընտրվեց և խորհրդարանը արձակվեց։

Ողջ գործընթացը նաև իրավական առումով էր անթերի։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց քաղաքական գործընթացները տանել այնպիսի հունով, որը համապատասխան կլինի սահմանադրական և իրավական ընթացակարգերին,  այսինքն հեղափոխական իշխանություններին և վարչապետ Փաշինյանին հաջողվել է առանց հեղափոխական մեթոդների կիրառման, առանց օրենսդրության պահանջները խախտելու հաղթահարել հեղափոխության դեմ հոկտեմբերի 2-ին իրականացված վտանգավոր արկածախնդրության հետևանքները։

Ավելին, եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ ժամանակին  հրաժարական չներկայացներ, իսկ Արմեն Սարգսյանը ստորագրեր հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքը, ապա Հայաստանի Հանրապետությունը թևակոխելու էր ներքաղաքական խորը ճգնաժամի փուլ, որը, միայն ենթադրել կարելի է, թե ինչ հետևանքների կարող էր հանգեցնել։

Գաղտնիք բացահայտած չեմ լինի , եթե ասեմ, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում ընդունված օրենքը բացասական ազդեցություն ունեցավ նաև 6-րդ գումարման խորհրդարանում ներկայացված մյուս երկու ուժերի վարկանիշի վրա, որոնք ևս կողմ էին քվեարկել օրենքի ընդունմանը։

Բայց, տիկին Արփինե Հովհաննիսյանի գրառման ամենաուշագրավը մասը համարում եմ հետևյալը , մեջբերում եմ.

«Այս օրենքը ճակատագրի հեգնանքով կծառայի դրա դեմ դուրս եկած իշխանությանը, բայց հոգ չէ, քանզի իրենց հեռացումը այդ ճանապարհով չի լինելու»։

Կարծում եմ, այս նախադասությունից երկու բան կարելի է եզրակացնել.

Առաջին՝ Արփինե Հովհաննիսյանը փաստում է, որ օրենքը պետք է ծառայեր իրենց, քանի որ նշում է, որ ճակատագրի հեգնանքով այն կծառայի դրա դեմ դուրս եկած իշխանությանը:

Երկրորդ՝  Արփինե Հովհաննիսյանի կողմից սա ակամա խոստովանություն էր այն մասին, որ հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքը նպատակ ուներ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

Ինչ վերաբերում է օրենքի ընդունմանը հաջորդած քաղաքական իրադարձությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը, ապա,  կարծում եմ , որ տիկին Հովհաննիսյանը՝ լինելով փորձառու իրավաբան, շատ լավ գիտակցում  է, որ քաղաքական ենթատեքստից զատ, այն իրավական որևէ հետևանքի չի կարող առաջացնել, և վաղեմության ժամկետի համար նախատեսված 15 տարվա ընթացքում նա դրանում ավելի ու ավելի կհամոզվի:

Հայկ Արամյան

Քաղաքագետ, իրավագետ

Տպել
2878 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը

Քրեակատարողական ծառայության պետն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին

Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ․ ինչ կեղծ տեղեկություն է տարածվում «Ֆեյսբուք»-ի խմբերում