Ես բացառում եմ, որ Լուսավոր Հայաստանը կարող է համագործակցել նախկին ռեժիմի որեւէ ուժի հետ. Գորգիսյան

Նույնիսկ առանց որեւէ քննարկում ունենալու ես բացառում եմ, որ Լուսավոր Հայաստանը կարող է համագործակցել նախկին ռեժիմի որեւէ ուժի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձեւավորված ալյանսին։

Ըստ Գորգիսյանի՝ այս ալյանսը ձեւավորողներն ուղղակի սխալ հաշվարկ են կատարել. «Ռոբերտ Քոչարյանը եւ նրան մոտ գտնվող որեւէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիների վստահությունը։ Ինձ թվում է՝ նրանք ուղղակի թերագնահատում են մեր քաղաքացիներին՝ կարծելով, որ մարդիկ չունեն հիշողություն եւ չեն հասկանում՝ ինչ է արել ժամանակին Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքացիներն ունեն հիշողություն, առնվազն մենք թույլ չենք տա մոռանալ Քոչարյանի եւ նրա թիմակիցների, նախորդ ռեժիմի այն թերացումները, որոնց պատճառով երկիրը հասել էր ծայրաստիճան վատ վիճակի, որ ստիպված եղանք փողոցային պայքարի միջոցով երկրում փոփոխություններ բերել»,- ասաց Գորգիսյանը։

Գորգիսյանի խոսքով՝ այս գործընթացը սպասելի էր, քանի որ ընթանում է Քոչարյանի դատավարությունը, եւ այս ամբողջ քաղաքական գործընթացը միտված է նրա՝ բանտ չնստելուն կամ սեփական ունեցվածքը պահպանելուն։

Տպել
501 դիտում

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. Արեն Մկրտչյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց