Գուցե մեկուսարանում այս ամիսների ընթացքում նման միավորում ստեղծվել է. Անդրանիկ Քոչարյան

13/05/2019 schedule13:32

Վիտալի Բալասանյանը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար, պետք է չանի հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել մեր անվտանգությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բալասանյանի այն հայտարարությանը, թե լավ կլիներ, որ Արցախի հանրապետության նախագահների դիմումը՝ ազատ արձակել Քոչարյանին, հարգվեր:

«Իրավունք չունի որեւէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը»,- նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, որը Բալասանյանի հայտարարությունը որակել էր տարօրինակ՝ նշելով, որ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյան պետք է իր խոսքում պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, Քոչարյանն ասաց, որ պատշաճ է համարում տվյալ արաձագանքը. 

«Այդ պահվածքը, եթե նկատում եք, մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել եւ դա ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգն, այլեւ մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել, չի կարելի է այդպիսի բան անել»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց, որ ընդդիմադիր դաշտում չի տեսնում քաղաքական ուժի, որը Ռոբերտ Քոչարյանի հետ ալյանս է ստեղծել:

«Այս պահին տեսնում ենք դահլիճային հանդիպումներ Քոչարյանի ընտանիքի անդամների, իրենց կողմից վերահսկվող լրատվական ծառայությունների միջեւ: Գուցե նման միավորում ստեղծվել է մեկուսարանում այս ամիսների ընթացքում: Դրա մասին էլ որեւէ հաղորդագրություն չկա»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն այսօր ընդգրկված են խորհրդարանում՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը եւ հայտնվել են խորհրդարանում: Քոչարյանը չբացառեց, որ գուցե խոսքն արտախորհրդարանական ուժերի հետ ալյանս ստեղծելու մասին է:

«Առայժմ ինձ համար դա տեսանելի չէ: Եթե ստեղծվի եւ հստակ հայտարարություն լինի, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ինչի է միտված ալյանսը՝ Քոչարյանի պաշտպանությունն ուժեղացնելուն, թե երկրի քաղաքական դաշտը եւ անվտանգության համակարգն ուժեղացնելուն»:

Տպել
590 դիտում

Վեթինգը ստորացուցիչ համարող դատավորներից ազատվելը միայն դրական կլինի մեր դատական համակարգի համար․ Կարեն Անդրեասյան

Մեծ կյանք եք մտնում նոր երկրում. ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Արդարադատության փոխնախարարների մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ հանրային քննարկում

Սիրալիր և անվճար հուշում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին. Ս. Սաֆարյան

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին անձրեւի եւ կարկուտի տեսքով

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ