Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի անդամներին, թեյել են միասին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի (Фонд памяти полководцев победы)  պատվիրակությունների անդամներին` հիմնադրամի ղեկավար Նատալյա Կոնյեվայի  (Խորհրդային միության մարշալ Ի. Ս. Կոնյեվի դուստրը) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստրը` Լարիսա Բաբաջանյանը և թոռնուհին Մարկոս Յուլյա Միխայլովնան, Խորհրդային միության մարշալ և Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու դուստրը` Նատաշա Ռոկոսովսկայան և ամուսինը` Ալեքսանդր Ուրբանը, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռները`Կարինա Նաջարովան և Իվան Բաղրամյանը և ծոռը` Անդրեյ Զայցևը,  Խորհրդային միության մարշալ Լեոնիդ Գովորովի թոռը` Ալեքսեյ Գովորովը տիկնոջ Նատալյա Գովորովայի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Սոկոլովսկու թոռնուհին Նատալյա Սոկոլովսկայան ամուսնու` Միխայիլ Սինյուկովի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Չույկովի թոռը Նիկոլայ Չույկովը, Խորհրդային միության մարշալ Սեմյոն Բուդյոննիի թոռը` Ալեքսեյ Բուդյոննին, զրահատանկային զորքերի մարշալ Օլեգ Լոսիկի թոռնուհին` Իրինա Լազարևան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, ՌՀՄ առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, ՌՀՄ ներկայացուցիչներ Արայիկ Թաթոյանն ու Ռազմիկ Գևորգյանը:Ողջունելով հյուրերին, Աննա Հակոբյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել և շփվել հերոսական ուղի անցած զինվորականների ժառանգների հետ:

«Ինչպես դուք, այնպես էլ ես հպարտանում եմ այն սխրանքներով, որ կատարել են Ձեր հայրերն ու պապերը իրենց երկրի պաշտպանության համար»,- ասել է Աննա Հակոբյանը:Թեյի սեղանի շուրջ ներկաներից շատերը պատմել են Հայաստանի ու հայերի հետ շփումների մասին իրենց հիշողություններից ու տպավորություններից:

Երբ Նիկոլայ Չույկովը ընկերներին ասել է, որ գալիս է Հայաստան և հանդիպելու է Աննա Հակոբյանին, ծանոթներից մեկի որդին` Լևոնը խնդրել է նամակ փոխանցել վարչապետ Փաշինյանին: Նամակում Լևոնը գրում է, որ երբ մեծանա անպայման վերադառնալու է և ապրի Հայաստանում:Մարշալ Բաբաջանյանի դուստրն էլ Լարիսա Բաբաջանյանը շեշտել է, որ իրենց հայրը ծառայելով Խորհրդային միությանը` միշտ հավատարիմ է մնացել իր պատմական հայրենիքին` Հայաստանին և այդ սերը փոխանցվել է նաև իրեն ու իր զավակներին: Լարիսա Բաբաջանյանը Աննա Հակոբյանին է հանձնել Մարշալ Բաբաջանյան հոբելյանական հուշամեդալը: Ներկաները Աննա Հակոբյանին են նվիրել իրենց հայրերի ու պապերի մասին պատմող «Имена победы. Полководцы и военачальники ВОВ 1941-1945» խորագրով մատենաշարի հատորները:«Ռուսաստանի հայերի միությունը» և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամը, որը միավորում է Հաղթանակի զորավարների հետնորդներին, մայիսի 12-14-ին Հայաստանում կանցկացնեն «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողով: Համաժողովի շրջանակում, մայիսի13-ին «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում կկայանա Հայաստանում և Արցախում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետարանների մեծարման արարողությունը:

Տպել
1887 դիտում

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին