Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողված համարեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողված եւ արդյունավետ համարեց «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովն ու դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումները։ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Կարծում եմ՝ մեր այսօրվա քննարկումը ստացվեց։ Մեր այս մարզային համաժողովները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Շատ կարեւոր է այս քննարկումը, որովհետեւ սա մտագրոհի ազդեցություն ունի, եւ մենք տեսանք, թե ինչ պոտենցիալ ու հետաքրքիր ծրագրեր կան այստեղ։ Իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ ու կենսունակ գաղափարները Հայաստանում օգտագործվեն, եւ դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան։ Ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացվում է։ Այսպիսի կենդանի շփումները շատ կարեւոր են, եւ հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողները ավելի կոգեւորվեն»,- ասաց Փաշինյանը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում եւ արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում էին 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

Տպել
624 դիտում

Արցախում պատերազմը չի ավարտվել, հենց դա է պատճառը, որ իմ որդին ծառայում է Արցախում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացրել են Հենրիխ Մխիթարյանի ու հայերի հարցը. զայրացած են ՈՒԵՖԱ-ի վրա (տեսանյութ)

Իրանը չի տրվի ԱՄՆ-ի ճնշումներին, նույնիսկ եթե ռմբակոծվի. Ռոհանի

Հայաստանում մեկնարկել է «Subregional Innovation Policy Outlook» ծրագիրը

Ո՞ր դեպքում կարող է բռնագանձվել մարդու դրամական միջոցները. ՄԻՊ (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել են անցումային արդարադատության վերաբերյալ լսումները․ մասնակիցների թիվը կգերազանցի 250-ը

Վեթինգը ստորացուցիչ համարող դատավորներից ազատվելը միայն դրական կլինի մեր դատական համակարգի համար․ Կարեն Անդրեասյան

Մեծ կյանք եք մտնում նոր երկրում. ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Արդարադատության փոխնախարարների մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ հանրային քննարկում

Սիրալիր և անվճար հուշում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին. Ս. Սաֆարյան

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին անձրեւի եւ կարկուտի տեսքով

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը