«Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում․ հայտնաբերվել է 5 դանակ

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն կարթ, 4 զույգ խաղաթուղթ եւ 5 դանակ:

Մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Գ.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացուն, որի մոտից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված 997 հատ դեղահաբ՝ 152 գր ընդհանուր քաշով: Քաղաքացին բանավոր հայտնել է, որ դեղահաբերը «դիմեդրոլ» տեսակի են:

Դեղահաբերն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի թաքստոցից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, լիցքավորման 2 սարք, լիցքավորման սարքի 2 գլխիկ եւ 1 ականջակալ, իսկ անձնական զննությամբ կալանավորված անձ Բ. Ս.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացու տաբատի գոտու տակից՝ «PGN 300» գրառմամբ 2 դեղապատիճ:

Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
879 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ